ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ռոբերտ Քոչարյանի մանիպուլյացիաները «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում

19:31, 31 Հլս, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 30-ին հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» (Голос Армении) թերթին, որում հանդես է եկել մի շարք մանիպուլյատիվ և անհիմն պնդումներով։

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, հարցազրույցում պնդում է, որ գործող իշխանությունները «փոխել են իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունը մի գիշերում»։ Թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը՝ անհասկանալի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության էական փոփոխություններ չեն լինելու և Հայաստանը չի «պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել»։ 2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, իրոք, Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը էականորեն չի փոխվել, և դրա փոփոխության հեռանկարների բացակայության մասին հայտարարում է հենց Փաշինյանը։

Իսկ ինչ վերաբերում է հիշելի անցյալում մեկ գիշերվա ընթացքում արտաքին քաղաքական ուղղվածությունը փոփոխելուն, ապա այդպիսի բան արել է միայն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին։ Սարգսյանը Մոսկվայում այդ օրը անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, այնինչ մինչ այդ մի քանի տարի բանակցություններ էին գնում Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, որը պետք է ստորագրվեր նույն տարվա նոյեմբերին։ Մեկ գիշերում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխելն ընդունել էր նաև ինքը՝ Սարգսյանը։ «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»,- ասել էր Սարգսյանը 2014-ի սեպտեմբերին՝ Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը։ 

«Գոլոս Արմենիի» հարցազրույցում Քոչարյանը նաև պնդում է, որ Փաշինյանի իշխանությունը «համառ ջանքեր» է գործադրում «հեղափոխությունն Արցախ արտահանելու» և այնտեղ արտահերթ ընտրությունների հասնելու համար։ Հայաստանի իշխանությունները, սակայն, ի դեմս վարչապետ Փաշինյանի, ՀՀ-ում հեղափոխությունից հետո աջակցություն են հայտնել Բակո Սահակյանին։ 

Այսպես՝ երբ 2018-ի հունիսին Արցախում շարժում էր սկսվել նախագահ Բակո Սահակյանի դեմ, Փաշինյանն «անվերապահ աջակցություն» էր հայտնել նրան։ Սահակյանը, ի պատասխան, աջակցություն էր հայտնել Փաշինյանին։ 

Անհասկանալի է նաև այն, թե ինչ նկատի ունի Քոչարյանն Արցախում արտահերթ ընտրությունների մասին խոսելիս, քանի որ Փաշինյանի կառավարությունը երբևէ չի ակնարկել Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, ո՛չ էլ աջակցություն է հայտնել այնտեղի ընդդիմադիր գործիչների գործունեությանը։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի  հեղինակը
Ֆեյք

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի հեղինակը

17:12, 17 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը
Մանիպուլյատիվ

ՄԻԵԴ-ը չի արդարացրել Նալբանդյաններին՝ Վարդենիսում անչափահասի սպանության գործով․ Վահագն Ալեքսանյանի սխալ պնդումը

14:25, 17 Մրտ, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 16-ին, խոսելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի գործունեության մասին,...

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը
Սխալ

Լրագրողների բռնության դեպքերի մասին Փաշինյանի կեղծ հետաքրքրվածությունը

16:34, 15 Մրտ, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Փաստերի ստուգման հարթակը» հարց էր ուղղել պաշտոնյաների կողմից լրագրողների մասնագիտական...

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օտարերկրյա գործակալները՝ ըստ ԱՄՆ և ՌԴ օրենսդրության ու վրացական նախագծի

15:06, 15 Մրտ, 2023

Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens