ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել

18:49, 1 Օգս, 2019

ՍԽԱԼ

Երևանի քաղաքապետարանի դիմաց հուլիսի 31-ին բողոքի ակցիա էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, որոնք «դեղին քարտ» ցույց տվեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մատնանշելով քաղաքում չլուծված խնդիրները։

ՀՅԴ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, մասնավորապես, բարձրաձայնեց քաղաքի վերելակների խնդրի մասին՝ հայտարարելով, որ «գոնե մեկ վերելակ չի փոխվել, իսկ փոխարենը 71 տոկոսով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը»։ 

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն, հակադարձել է Ռոստոմյանի այս պնդմանը՝ նշելով, որ վերելակների սպասարկման, նորոգման համար նախատեսվող բյուջեն ոչ թե կրճատվել է 71 տոկոսով, այլ հակառակը՝ ավելացել է 20-ով։ «2019-ին 120 միլիոն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 միլիոն 528 հազար դրամի փոխարեն»,- ասել է Կարապետյանը։ 

Fip.am-ը որոշեց պարզել, թե իրականում որքա՞ն գումար է քաղաքային վարչակազմն ուղղել Երևանի վերելակների հիմնանորոգման համար, և արդյո՞ք նախատեսվում է քաղաքում նոր վերելակներ տեղադրել։

Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցչի հիշատակած վերելակների նորոգման համար նախատեսված բյուջեի՝ 71 տոկոսով կրճատվելուն, ապա, իսկապես, նախորդ տարի դեկտեմբերին հաստատված Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով վերելակների հիմնանորոգմանն ուղղվող գումարը 30.7 մլն դրամ էր՝ 2018-ին ուղղված 108,7 մլնի դիմաց (կատարողականով՝ 96.6 մլն դրամ)։ Սակայն այս տարվա մարտին Երևանի քաղաքային վարչակազմը ներկայացրեց 2019 թ. բյուջեի լրամշակված տարբերակ (խմբ. քաղաքային բյուջեն ավելացվել էր 10 մլրդ դրամով), որով «Վերելակների հիմնանորոգում» ծրագրին ուղղվեց ևս 90 մլն դրամ՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 120.7 մլն դրամ։ Այսպիսով, Հակոբ Կարապետյանի հայտարարած թվերը ճշգրիտ են։

Հատկանշական է, որ վերելակների թեմային հուլիսի 31-ին անդրադարձել էր նաև «Իրավունք» կայքը։ Լրատվականը գրել էր, թե իրենք չեն կարողանում գտնել «այդ 120 միլիոնը» քաղաքապետարանի կայքում ներկայացված մայրաքաղաքի բյուջեի մասին փաստաթղթում։ Ինչպես արդեն նշեցինք, սակայն, համապատասխան փաստաթուղթն առկա է քաղաքապետարանի պաշտոնական կայքում (https://www.yerevan.am/am/finance/, 9-րդ կետ):  

Նոր վերելակներ՝ Երևանում

Ինչ վերաբերում է նոր վերելակներին, ապա Հակոբ Կարապետյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ շուտով քաղաքում նոր վերելակների պիլոտային ծրագիր կիրականացվի։ 

«Այս պահին արդեն 20 վերելակ է փոխարինվելու Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագիրը պիլոտային է լինելու՝ հասկանալու, վեր հանելու հետագա խնդիրները։ Եթե չեմ սխալվում, մոտ օրերս այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մեկ վերելակ կտեղադրվի»,- նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Հավելենք, որ պետական գնումների armeps.am կայքում արդեն տեղադրվել է վերելակների գնման մրցույթի հայտարարությունը։

Գայանե Գասոյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens