ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Վերջին 15 ամիսների ընթացքում արտաքին պարտքը չի նվազել 120 մլն դոլարով

14:58, 7 Օգս, 2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգոստոսի 5-ին հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»։

Փաստերի ստուգման հարթակը մանրամասնորեն ուսումնասիրեց Ֆինանսների նախարարության 2018-2019 թվականների ՀՀ պետական պարտքի տեղեկագրերը։

Ըստ այնտեղ արտացոլված տվյալների՝ պարզ դարձավ, որ 2018 թ. երկրորդ եռամսյակի ավարտին՝ հունիսի 30-ի դրությամբ, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5,441 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2019 թ. հունիսի 30-ի դրությամբ այն կազմել է 5,456 մլրդ ԱՄՆ դոլար։

Հետևաբար, պետական պարտքի նվազում վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի չէ, փոխարենն այն ավելացել է, հետևաբար արտաքին պետական պարտքի մարման դրական միտման մասին պնդումը կառավարության կողմից չի համապատասխանում իրականությանը, այն պարզ մանիպուլյացիա է։

Հատկանշական է, որ ՀՀ կառավարությունը վերոնշյալ հայտարարությամբ պնդում էր նաև, թե վերջին 15 ամսվա ընթացքում մարվել է շուրջ 120 մլն դոլարի արտաքին պետական պարտք։ Մինչդեռ վերոնշյալ 15 ամսվա կտրվածքը ներառում է 2018-ի ապրիլից մինչև 2019-ի հունիս, իսկ այստեղ էլ, համեմատելով պետական պարտքի տեղեկագրերում 2018 թ. ապրիլի 30-ի տվյալները (5,534 մլրդ ԱՄՆ դոլար) 2019 թ. հունիսի 30-ի տվյալների հետ (5,456 մլրդ ԱՄՆ դոլար), պարզ է դառնում, որ վերջին 15 ամսվա ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է ոչ թե ներկայացվող 120, այլ 78 մլն ԱՄՆ դոլարով: Մոտ 120 մլն դոլարի նվազումը նկատվում է 2018-ի մարտի և 2019-ի հունիսի համեմատության մեջ։ Այս դեպքում արդեն 16 ամիս է ստացվում։ Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածի՝ վերջին 15 ամիսների համեմատությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքն ավելացել է 144.3 մլն ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ իրականացված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարության հրապարակումը մանիպուլյատիվ է և ունի փաստական սխալներ, քանի որ այնտեղ խոսվում է 15 ամիսների մասին, չնայած ներկայացվում է 16 ամիսների վերաբերյալ տվյալը՝ ներառելով նաև այն շրջանը, երբ Հայաստանում դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել։ Բացի այդ, անցնող մեկ տարվա կտրվածքով պետական պարտքի ավելացում է նկատվել։ Օրինակ, 2018 թ. դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակից հետո այն 6,934 մլրդ ԱՄՆ դոլար է եղել կամ աճել է մոտ 0,2%-ով։

Արդյո՞ք իրատեսական է պետական պարտքի մարման դրական դինամիկա ապահովել

Հաջորդիվ ներկայացնենք ՀՀ պետական պարտքի մարման կառավարության ժամանակացույցը: Աղյուսակում առանձնանում են 2020 և 2025 թվականներին նկատվելիք պիկերը: Հարց է առաջանում, թե ի՞նչ միջոցներով կառավարությունը պետք է մարի ստանձնած ներքին և արտաքին պարտավորությունները:

2019 թ. փոխառությունների ծրագիրը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ 2019-ին Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլար` Կենտրոնական բանկի գծով: Հետևաբար՝ եթե անգամ վերջին ամիսներին արտաքին պետական պարտքը որոշակիորեն մարվել է, ապա դրան զուգահեռ նկատվել է ներքին պարտքի շարունակական ավելացում, իսկ կառավարության կողմից ներկայացվող հաղորդագրությունը այդ մասին լռում է՝ ցույց տալով դրական կողմը, մինչդեռ այստեղ ևս բացահայտ մանիպուլյացիա է տեղի ունենում։

Արմիկ Հակոբյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens