ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Վարդավառի միջոցառումը կազմակերպած ընկերություններից մեկը բացվել է տոնից 5 օր առաջ

11:54, 15 Օգս, 2019

ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի Վարդավառը նշվել էր Բաղրամյան փողոցում գորգերի լվացմամբ, դրանց ցուցադրությամբ և գորգագործության դասընթացով։ Այս միջոցառման համար Ազգային ժողովը հատկացրել էր մոտ 5 մլն դրամ։ 

Հայաստանյան լրատվամիջոցներից Tert.am-ը Ազգային ժողովից ստացել էր և հրապարակել տեղեկատվություն, թե ինչպես են ծախսվել պետական բյուջեից հատկացված գումարները։ Հայտնի էր դարձել, որ միջոցառումը կազմակերպվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» ԱՁ-ների կողմից։ ԱԺ-ի կողմից ներկայացվել էին նաև այն բոլոր ծախսերը, որոնք կատարվել էին միջոցառումն իրականացնելու համար։

Մի կողմ թողնելով կատարված ծախսերի նպատակահարմարությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է որոշել, թե որքանով է այս ամենն օրինաչափ ու նպատակային եղել, անդրադառնանք վերոնշյալ միջոցառման կազմակերպիչներին։

«Անի Ջուլհակյան» ԱՁ-ն ստեղծվել է դեռևս 2016 թ․ մայիսին։ Կազմակերպությունը, ըստ Պետեկամուտների պաշտոնական կայքի, զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ։ ԱՁ-ն ստեղծվել է Անի Ջուլհակյանի կողմից, որը Ֆեյսբուքում վարում է նաև Zilina event lab անունով էջը։ Այստեղ կարող ենք գտնել ինչպես Վարդավառի, այնպես էլ հունիսի 1-ին ԱԺ բակում կազմակերպված՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման վերաբերյալ լուսանկարներ, տարբեր գրառումներ։ 

Անի Ջուլհակյանը եղել է նաև 2015 թ․ փետրվարին գրանցված «ԷՔՍԵԼՈՆ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որի գործունեությունն այս պահին ժամանակավորապես դադարեցված է։

Օնլայն հարթակներում վերջերս հաճախ էին լուրեր շրջանառվում, թե Անի Ջուլհակյանը միջոցառման նախաձեռնող, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ընկերուհին է։

Փաստերի ստուգման հարթակը պարզաբանում խնդրեց ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանից, թե ինչ կապ կա վերջինիս և Անի Ջուլհակյանի միջև։ Ի պատասխան ստացանք պատգամավորի հերքումն իր և Անի Ջուլհակյանի ընկերական կապի մասին։ Պատգամավորը նշեց, որ վերջինիս ճանաչում է «բացառապես նախկինում կազմակերպված միջոցառումների (խմբ. հունիսի 1-ին ԱԺ բակում կազմակերպված միջոցառման մասին է խոսքը) շնորհիվ»։

Ինչ վերաբերում է միջոցառման կազմակերպմանը, ապա պատգամավորը նշեց, որ ինքը միայն մտահղացման հեղինակն է, իսկ միջոցառման կազմակերպիչների ընտրության հետ որևէ առնչություն չունի։ Նաև չհերքեց, որ իր ամուսինն է գործուն մասնակցություն ունեցել «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին Վարդավառի միջոցառման կազմակերպումը վստահելու որոշման մեջ։ Ի դեպ, Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է։

«Սոլոյան Մերի» ԱՁ-ն Վարդավառի միջոցառումը կազմակերպող մյուս կազմակերպությունն է։ Հիմնադիր Մերի Սոլոյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, որ միջոցառման DJ-ը հենց ինքն էր։

Պետեկամուտների պաշտոնական կայքում նշված չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում այս կազմակերպությունը, սակայն հետաքրքիրն այն է, որ այն ստեղծվել է այս տարվա հուլիսի 23-ին, այսինքն՝ Վարդավառի միջոցառումից ընդամենը 5 օր առաջ։

Որպեսզի հասկանալի դառնար, թե ինչպես է որոշվել պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառման կազմակերպումը վստահել մի կազմակերպության, որը դեռ գոյություն չուներ, Փաստերի ստուգման հարթակը կապ հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ միջոցառման կազմակերպիչներին ընտրել է աշխատակազմը՝ հաշվի առնելով նախկինում արդյունավետ համագործակցության փորձը։ Ճշգրտող հարցին, թե ինչպե՞ս կարող էր ԱԺ աշխատակազմը համագործակցել դեռևս գոյություն չունեցող կազմակերպության հետ, տիկին Մինասյանը պատասխանեց․ «Չենք ստուգել 5 օր առաջ է բացվել, թե 10 օր առաջ, սակայն երկուսի հետ էլ աշխատանք տարվել է հուլիսի սկզբից, չեմ կարծում, որ բանակցություններ են տարվել գոյություն չունեցող կազմակերպության հետ։ Չեմ կարող ասել, թե երբ են բացվել, միայն գիտեմ, որ իրենք մեզ ուղարկել են պայմանագրեր, հաշիվներ, որոնք մենք տրամադրել ենք․․․»։

Այսպիսով՝ անհասկանալի է մնում, թե ինչպես է Ազգային ժողովի աշխատակազմը պետբյուջեից հատկացումների վերաբերյալ բանակցել մի կազմակերպության հետ, որն այդ պահին գոյություն չի ունեցել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens