ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

Տիգրան Ավինյանի ներկայացրած ցուցանիշներն ու տնտեսության իրական պատկերը

18:50, 27 Օգս, 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում օգոստոսի 26-ին գրառում է կատարել՝ ներկայացնելով այս տարվա հուլիս ամսին արձանագրված մի քանի մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնցով ցույց է տալիս նախորդ տարվա հուլիսի նկատմամբ տնտեսության մի շարք ճյուղերի արձանագրած աճը։ 

Ավինյանն իր գրառման մեջ ներկայացնում է տնտեսական ակտիվության, արդյունաբերության, ծառայությունների, շինարարության, առևտրաշրջանառության և արտաքին առևտրի ցուցանիշները։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցում, ի թիվս այլ համեմատությունների, հուլիս ամիսը համեմատվում է նախորդ տարվա նույն ամսի հետ։

Ու չնայած Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2019 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն փոխվարչապետը հրապարակել է միայն հուլիս ամսվա տվյալները։ Երկու ցուցանիշների տարբերությունը կարող է բացատրել, թե ինչու է Տիգրան Ավինյանը ներկայացրել հատկապես հուլիսի տվյալները։

Նշենք, որ տնտեսագիտության մեջ ընդունված չէ մակրոտնտեսական ցուցանիշների ամսական համեմատությունը, քանի որ առանձին ամիսներին հնարավոր են տնտեսության որոշակի ճյուղերի ակտիվության կամ պասիվության դրսևորումներ, և որպեսզի հնարավորինս օբյեկտիվ լինի մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը, անհրաժեշտ է դիտարկել դրանք ժամանակի ավելի լայն կտրվածքով (եռամսյակ, կիսամյակ, տարի)։ 

Որպեսզի համեմատական պատկերն ամբողջական լինի, «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ինչպես 2019 թ. հուլիսի մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությունը նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշների հետ, այնպես էլ առաջին յոթ ամիսների տվյալների համեմատությունը։

Եվ այսպես, 

  • Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 8․1 տոկոսով, մինչդեռ առաջին 7 ամիսների կտրվածքով աճը կազմել է 6․8 տոկոս։
  • Արդյունաբերության աճը հուլիսին կազմել է 16,1 տոկոս, մինչդեռ առաջին 7 ամիսներին ընդամենը 8․4 տոկոս է։
  • Ծառայությունների ծավալը հուլիսին աճել է 14,9 տոկոսով, իսկ առաջին 7 ամիսների կտրվածքով աճը կազմել է 15․2 տոկոս։
  • Շինարարությունը հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աճել է 4․1 տոկոսով, իսկ առաջին 7 ամիսներին՝ 4,5 տոկոսով։
  • Առևտրաշրջանառությունը հուլիսին աճել է 9․1 տոկոսով, առաջին 7 ամիսներին՝ 8,9 տոկոսով։
  • Եթե այս տարվա հուլիսին արտահանումը նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 19․5 տոկոսով, ապա 2019-ի առաջին յոթ ամիսների կտրվածքով արտահանման աճը կազմել է ընդամենը երեք տոկոս։  
  • Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ ներմուծումն աճել է 10 տոկոսով, իսկ առաջին 7 ամիսներին ներմուծման ծավալների աճը կազմել է ընդամենը 1,9 տոկոս։

2018-ի ցուցանիշները

Ի դեպ՝ 2018 թվականի առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները շատ ավելի «հուսադրող» էին։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը, ծառայությունները, շինարարությունը և արտաքին առևտրի ծավալներն ավելի արագ էին աճում, քան այս տարի (մանրամասն՝ գրաֆիկում)։ Փոխարենը՝ այս տարի էականորեն աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները։ 

Այս շարքում, թերևս, բացառություն է կազմում ներքին առևտուրը, որի աճի տեմպը անփոփոխ է՝ 8․9 տոկոս։ 

Այսպիսով, թեև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, սակայն դրանք չեն արտացոլում տնտեսության ճյուղերի աճի իրական պատկերը։ Փաստացի, 2019-ի առաջին յոթ ամիսներին արձանագրված աճի ցուցանիշները, մեծ մասամբ, առավել ցածր են հուլիս ամսին արձանագրված ցուցանիշներից։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում
Մանիպուլյատիվ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում

01:38, 28 Մրտ, 2023

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների...

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին

13:19, 24 Մրտ, 2023

Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ըստ Թվիթերում կատարած հարցման՝ բրիտանացիները ՌԴ նախագահին համարում են լավագույն նախագահ:...

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens