ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Սոչիի օդանավակայանը հակասական տվյալներ է տարածում աշխատանքից ազատված հայերի թվի վերաբերյալ

15:01, 31 Օգս, 2019

Սոչիի միջազգային օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցները հուլիսի 31-ին հայտարարություն էին տարածել՝ ահազանգելով օդանավակայանի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ խտրականության դրսևորուման մասին։ Ի պատասխան՝ օդանավակայանի մամուլի ծառայությունը հանդես էր եկել հերքմամբ և հայտարարել, որ կրճատումները պայմանավորված չեն աշխատակիցների ազգային պատկանելիությամբ։

Թեման ակտիվորեն լուսաբանեցին մի շարք հայկական ու ռուսական լրատվամիջոցներ, որոնց հրապարակումներում կային էական հակասություններ, և այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ինչ էր տեղի ունեցել Սոչիի միջազգային օդանավակայանում և որ կողմն էր կեղծ հայտարարություն տարածել։

Սկսենք սկզբից։ Ըստ օդանավակայանի հայ աշխատակիցների հայտարարության՝ կրճատումները ազգությամբ հայ աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքի արդյունք են: «Մաքրումներ են ընթանում ու հայերին ազատում են աշխատանքից»,- ասվում էր հայտարարությունում, որի տակ ստորագրել էին 29 հայ: Այնտեղ նաև նշվում էր, որ մոտ 100 հայ աշխատակցի արդեն ազատել են աշխատանքից։ 

Սոչիի օդանավակայանի ղեկավարությունն այս հայտարարության հաջորդ օրը՝ օգոստոսի 1-ին, հերքեց այն՝ նշելով, որ «այս տարվա 7 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով (սեփական ցանկությամբ, կրճատումներ) ընկերությունից հեռացած աշխատակիցների ընդհանուր թվի միայն 3%-ն են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ…», իսկ աշխատանքից ազատված հայ աշխատակիցներն «ազգային պատկանելիությունը դիտավորյալ օգտագործում են իրենց անձնական շահերի համար՝ պահանջելով հատուկ պայմաններ»:

Թեմային մի քանի հրապարակումներով անդրադարձ էր կատարել «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվականը գրում էր, որ «Սոչիի օդանավակայանն այս նամակի (խոսքը Սոչիի միջազգային օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցների վերոնշյալ  հայտարարության մասին է- խմբ.) հրապարակումից հետո տեղեկանք է տրամադրել ՀՀ արտգործնախարարությանը, որում ասվում է․ «Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում աշխատակազմի՝ աշխատանքից ազատված աշխատակիցների թիվը կազմում է 21%, որից հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվը կազմում է 3%»։ 

Թեմայի շրջանակում ուսումնասիրություն էր կատարել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն (ԻՔՄ)՝ հրապարակելով «Սոչիի օդանավակայանն ու աճող նացիոնալիզմը Ռուսաստանում» վերնագրով հոդվածը։ Նյութի մեջ, հղում կատարելով «Սպուտնիկին», ԻՔՄ-ն գրում է․ «Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը «Սպուտնիկին» տեղեկացրել է, որ աշխատանքից ազատված մարդկանց ընդհանուր թվի միայն երեք տոկոսն են ազգությամբ հայ աշխատակիցներ։ Այսինքն, ըստ օդանավակայանի՝ աշխատանքից, ընդհանուր առմամբ, շուրջ 1000 մարդ է հեռացվել»։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց Սոչիի միջազգային օդանավակայանի սեփականատեր «Բազել Աէրո» ընկերությանը՝ պարզելու, թե 2019 թ. 7 ամիսների (հունվար-հուլիս) ընթացքում քանի աշխատակից է ազատվել աշխատանքից և նրանցից քանիսն են ազգությամբ հայ։

Ի պատասխան մեր հարցման՝ «Բազել Աէրոյից» հայտնեցին, որ 2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում օդանավակայանի աշխատակիցների միջին թիվը եղել է 1564։ Աշխատանքից հեռացվածների թիվն այդ ընթացքում կազմել է 408, որոնցից 9.3%-ը՝ ազգությամբ հայ: Փաստորեն, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Սոչիի օդանավակայանից աշխատանքից հեռացված 408 աշխատողներից միայն 38-ն են ազգությամբ հայեր։ 

Անդրադառնանք «Հրապարակի» և ԻՔՄ-ի հրապարակումներին։

Այսպես, ԻՔՄ-ն աշխատանքից ազատվածների ընդհանուր թիվը (1000 մարդ- խմբ․) ստացել է՝ ենթադրելով, որ վերոնշյալ հայտարարությունը ստորագրած 29 անձինք հենց աշխատանքից ազատված ազգությամբ հայերն են, որոնք, ըստ մամուլի, կազմել էին ընդհանուր հեռացվածների 3%-ը։ Ենթադրությունը, սակայն, սխալ է, քանի որ ոչ մի տեղեկություն չկար, որ այն բոլոր մարդիկ, որոնք ստորագրել են հայտարարությունը, աշխատանքից հեռացվել են։ Բացի այդ, տարածված հայտարարության առաջնային նպատակը հեռացումները դադարեցնելն ու աշխատանքը պահպանելն էր։

Իսկ ինչ վերաբերում է «Հրապարակի» նյութին, որում ներկայացվում է ՀՀ արտգործնախարարությանն օդանավակայանի տրված տեղեկանքը: Եթե հաշվարկը կատարենք՝ հիմք ընդունելով մեր հարցման միջոցով ստացված օդանավակայանի աշխատակիցների թիվը (1564), կստացվի, որ այս տարվա առաջին 7 ամիսներին աշխատանքից ազատվել են, ընդհանուր առմամբ, 328 աշխատակից, որի 3%-ը կազմում է 10 մարդ։ Ստացվում է, որ ըստ ՀՀ արտգործնախարարությանն օդանավակայանի տված տեղեկանքի՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում աշխատանքից ազատված հայ աշխատակիցների թիվը 10 է։

Ինչպես արդեն նշեցինք, մեր հարցման պատասխանից ստացվում է, որ հունվար-հուլիս ամիսներին Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատանքից ազատվածների թվում ազգությամբ հայերը 38-ն են եղել, այլ ոչ թե 10-ը, որը կազմում է աշխատանքից հեռացվածների ոչ թե 3, այլ 9.3%-ը։ Այս առիթով հատկանշական է այն, որ սխալ տվյալներ տարածում է հենց Սոչիի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշելով մեկ տվյալ, իսկ մեր հարցման պատասխանում՝ մեկ այլ։

Գայանե Գասոյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արդարացնում է» Ալիևին. նա սպառնացել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Սխալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արդարացնում է» Ալիևին. նա սպառնացել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

20:13, 21 Ապր, 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 20-ին «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին: Հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի...

Ովքե՞ր են ավելի շատ հանգստանում. ոչ աշխատանքային օրերի քանակը տարբեր երկրներում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքե՞ր են ավելի շատ հանգստանում. ոչ աշխատանքային օրերի քանակը տարբեր երկրներում

17:50, 21 Ապր, 2021

Վերջին օրերին Հայաստանում քննարկվում է ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու՝ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը։ Ապրիլի 15-ի կառավարության նիստում նախարար Վահան...

Ի՞նչ է կատարվել ԵԽԽՎ-ում. գերիների վերաբերյալ հարցի քվեարկության գործընթացն ամբողջությամբ
Առանց վճռի

Ի՞նչ է կատարվել ԵԽԽՎ-ում. գերիների վերաբերյալ հարցի քվեարկության գործընթացն ամբողջությամբ

17:14, 20 Ապր, 2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին հայ գերիներին վերաբերող հարցի քվեարկությունը լայնորեն քննարկվում է հայ հանրության շրջանում։ Ի վերջո, Ռուսաստանի պատվիրակության...

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ֊ում
Առանց վճռի

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ֊ում

11:30, 20 Ապր, 2021

ՈՒՂՂՈՒՄ. «Փաստերի ստուգման հարթակը» ներողություն է խնդրում ընթերցողներից նյութում նախապես տեղ գտած սխալների համար։ Ի սկզբանե ԵԽԽՎ Բյուրոն համաձայնություն էր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×