ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Վաղարշակ Հարությունյանի կոչումը վերականգնելու իրավական հիմքերը. վարչապետի միջնորդության հետքերով

Մամուլի և հանրության կողմերից շահարկվող այն պնդումը, թե վարչապետ Փաշինյանի միջնորդությունը՝ Վաղարշակ Հարությունյանի կոչումը վերականգնելու վերաբերյալ, հակաօրինական է, չի համապատասխանում իրականությանը։ Որոշումը համապատասխանում է Սահմանադրությանն ու օրենքներին։

17:45, 2 Սպտ, 2019

«Հրապարակ» օրաթերթը օգոստոսի 27-ի համարում «Որո՞նք են Վաղարշակ Հարությունյանին գեներալ  «դարձնելու» իրավական հիմքերը» վերնագրով հոդված էր հրապարակել՝ հարց բարձրացնելով, թե ո՞ր իրավական հիմքով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնելու համար։

Օգոստոսի 23-ին Արմեն Սարգսյանն ուժը կորցրած էր ճանաչել նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թվականի հուլիսի 22-ի՝ Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ֆեյսբուքյան գրառման միջոցով։ «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»,- տեղեկացրել էր Փաշինյանը:

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում որոշման հիմք նշվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, այն է․ «Իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ»։ Այլ իրավական հիմք նշված չէ։ «Հրապարակի» հոդվածի հեղինակը հարց է բարձրացնում, թե ի՞նչ հիմքով է վարչապետը միջնորդել նախագահին նման հրամանագիր ստորագրել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել այս հարցի պատասխանը։ 

Նշենք, որ չի կարող լինել որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ, որը չունենա որևէ իրավական հիմք կամ չունենա ուժը կորցրած ճանաչելու մեխանիզմ։ Այս դեպքում, սակայն, իրավական հիմքը հրապարակված չէ, ինչն էլ դրա օրինականության վերաբերյալ կասկածներ է առաջացնում։

Fip.am-ը դիմեց վարչապետի աշխատակազմ՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար։ Հարցմանն ի պատասխան՝ ստացանք այն իրավական հիմքը, ըստ որի՝ վարչապետը միջնորդել է նախագահին վերոնշյալ հրամանագիրը ստորագրելու համար։

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները շնորհում է ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ուստի շնորհումը ենթադրում է ոչ միայն տրամադրում, այլ նաև վերականգնում, կամ այլ կերպ ասած՝ այդ կոչմանը արժանացնելը։ Իսկ այդ վերականգնումը ենթադրում է ինչպես առանձին ակտի ընդունում, այնպես էլ ավտոմատացված՝ զրկման ակտն ուժը կորցրած ճանաչելով»,- նշված է կառավարության պատասխանում։ 

Այսինքն՝ վարչապետը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը՝ ավտոմատացված եղանակով՝ 2002-ի զրկման ակտն ուժը կորցրած ճանաչելու ճանապարհով։  

Ավելացնենք նաև, որ ըստ «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ: Կոնկրետ զինվորական կոչումների դեպքում նախկին Սահմանադրությամբ որոշումը կայացնում էր Հանրապետության նախագահը, իսկ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի,  նման որոշումները կրկին կայացնում է նախագահը, սակայն միմիայն վարչապետի առաջարկությամբ։ 

Հարկ է նշել նաև, որ նախագահը կարող է չընդունել առաջարկությունը և չստորագրել որևէ իրավական ակտ, եթե համարում է, որ այն հակասահմանադրական է (նման դեպքում հարցը ուղարկվում է Սահմանադրական դատարան)։ 

Այսպիսով, վարչապետ Փաշինյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրած միջնորդությունը՝ ուժը կորցրած ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 2002 թվականին ստորագրած հրամանագիրը, իրավաչափ է։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է եկեղեցու բանադրանքը կամ նզովքը և հնարավո՞ր է այն կիրառել հիմա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է եկեղեցու բանադրանքը կամ նզովքը և հնարավո՞ր է այն կիրառել հիմա

11:50, 12 Հնս, 2025

Այս օրերին գործող իշխանություն-Հայ-առաքելական եկեղեցի ակտիվ հակամարտության ընթացքում շատ հոգևորականներ իրենց հարցազրույցներում բարձրացնում են կառավարության ղեկավարին, նրա կնոջը և իշխանության...

Աշխատավարձերի չափի ու «50 տոկոսով լավ ապրելու» մասին Փաշինյանի հայտարարություններն ուռճացված են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Աշխատավարձերի չափի ու «50 տոկոսով լավ ապրելու» մասին Փաշինյանի հայտարարություններն ուռճացված են

15:03, 11 Հնս, 2025

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ի...

Իգդիրի աղտոտվածությունը՝ անբարենպաստ դիրքի ու էժան վառելիքի հետևանք․ թուրքերի կեղծ պնդումները՝ Մեծամորի ԱԷԿ-ի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Իգդիրի աղտոտվածությունը՝ անբարենպաստ դիրքի ու էժան վառելիքի հետևանք․ թուրքերի կեղծ պնդումները՝ Մեծամորի ԱԷԿ-ի մասին

11:29, 11 Հնս, 2025

Օրերս Թուրքիայում որպես բնապահպանական ներկայացող մի քանի տասնյակ կազմակերպություններ ակցիա են իրականացրել Իգդիր քաղաքում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմային...

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens