ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Իգդիրի աղտոտվածությունը՝ անբարենպաստ դիրքի ու էժան վառելիքի հետևանք․ թուրքերի կեղծ պնդումները՝ Մեծամորի ԱԷԿ-ի մասին

11:29, 11 Հնս, 2025

Օրերս Թուրքիայում որպես բնապահպանական ներկայացող մի քանի տասնյակ կազմակերպություններ ակցիա են իրականացրել Իգդիր քաղաքում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործումը՝ բնապահպանական և առողջապահական ռիսկերի պատճառաբանությամբ։ 

Ակցիա իրականացնողները մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ են արել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետների, պայմանների և անվտանգային ռիսկերի վերաբերյալ, որոնց էլ անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։ 

Մանիպուլյացիա՝ շահագործման ժամկետի վերաբերյալ

Թուրքական կազմակերպությունները պնդել են, թե իբր հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրացել է դեռևս 20 տարի առաջ։ 

Այսպես, Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ՝ ՋՋԷՌ-440 խորհրդային տիպի ռեակտորը, որն այսօրվա դրությամբ միակ գործողն է, շահագործման է հանձնվել 1980 թվականին, իսկ այս տիպի ռեակտորների նախագծային շահագործման ժամկետը սահմանվում է 30 տարի։ 

Սա նշանակում է, որ եթե նույնիսկ նախագծային շահագործման ժամկետը լրացել է, ապա այս դեպքում ժամկետը կավարտվեր 2010 թվականին, ինչը «20 տարի առաջ» չէ, ինչպես պնդում են թուրքական կազմակերպությունները։ 

Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ է պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, քանի որ կազմակերպություններն անտեսում են ռեակտորի միջազգային լիցենզավորումը և երկարաձգման ու արդիականացման ծրագրերը։

Այսպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայն, ռեակտորի նախագծային շահագործման ժամկետը չի կարող սահմանափակել դրա հետագա շահագործումը, եթե կատարվում են համապատասխան տեխնիկական վերազինումներ և անվտանգության բարելավման միջոցառումներ․ ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ ռեակտորները կարող են գործել 50 և ավելի տարի, եթե դրանք ժամանակին   արդիականացվում են։

Շեշտենք, որ Մեծամորի ԱԷԿ-ում 2000-ականներից սկսած կատարվել են արդիականացման և անվտանգության բարելավման բազմաթիվ միջոցառումներ․ դրանց նախկինում ևս FIP.am-ը անդրադարձել է ծավալուն հոդվածով

Այս միջոցառումների շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է երկարացնել շահագործման ժամկետը՝ սկզբում մինչև 2016 թվականը, ապա՝ մինչև 2021 թ․-ը, իսկ հետո էլ՝ մինչև 2026 թվականը։ 

Այժմ էլ ընթանում են աշխատանքներ՝ ռեակտորի աշխատանքը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ։ 

Այսպիսով, միայն ատոմակայանի նախագծային ժամկետի վրա հիմնված պնդումը, թե ռեակտորի շահագործման ժամկետը լրացել է, մանիպուլյատիվ է, քանի որ անտեսվում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից երկարաձգման պաշտոնական թույլտվությունը՝ հիմնված կայանի արդիականացման ու անվտանգության բազմաթիվ միջոցառումների վրա։ 

Սեյսմիկ ռիսկի հին ու կեղծ թեզը

Թուրքական կազմակերպությունները, խոսելով հայկական ատոմակայանի սեյսմիկ ռիսկերի մասին, պնդում են՝ «հասարակության մեջ լայնորեն հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կանգնել է աղետի եզրին»։ 

Այսպես, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում` Սպիտակ քաղաքի շրջանում (ԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ընթացքում ԱԷԿ-ի էներգաբլոկները շարունակում էին աշխատել անվանական հզորությամբ, քանի որ ռեակտորների սեյսմիկ պաշտպանության ազդանշանով ավտոմատ կանգը նախատեսված է 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում: 

Երկրաշարժից հետո՝ 1989 թվականի փետրվարին և մարտին, կանգնեցվեցին №1 և №2  էներգաբլոկները՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ, ինչին հաջորդեց համապատասխան հանձնաժողովի զննությունը։ Ըստ այդմ, ատոմակայանի շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում և համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերվեցին, և հանձնաժողովը եզրակացրեց՝ ԱԷԿ-ը դիմակայել է երկրաշարժին:

Այսպիսով, պնդումը, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ ատոմակայանը «հասել է աղետի եզրին», պատմական փաստերի խեղաթյուրում է և չափազանցություն։ 

Ինչ վերաբերում է ատոմակայանի՝ ներկայումս առկա սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ պնդումներին, ապա ՄԱԳԱՏԷ-ն քանիցս փաստել է (1,2), որ Մեծամորի ԱԷԿ-ը բավականաչափ արդիականացված է՝ սեյսմիկ ռիսկերին համապատասխան արձագանքելու համար։ 

Այսպիսով, չնայած Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում, այն կարող է դիմակայել համապատասխան ռիսկերին՝ իր արդիականացված համակարգերի շնորհիվ։ 

Իգդիրում օդի աղտոտվածության ցուցանիշների իրական պատճառները

Թուրքական կազմակերպություններն Իգդիր քաղաքում օդի աղտոտվածության մակարդակն ու դրա հետևանքով մի շարք հիվանդությունների տարածումը պայմանավորում են բացառապես հայկական ատոմակայանի շահագործմամբ:   

Այսպես, Իգդիրը օդի աղտոտվածության մակարդակով համարվում է Թուրքիայի, երբեմն (2023 թվականին) նաև ամբողջ եվրոպական տարածաշրջանի ամենաշատ աղտոտված քաղաքը։ Հատկանշական է, սակայն, որ քաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշների միջազգային և տեղական վերլուծություններում հայկական ատոմակայանը ոչ միայն հիմնական գործոնը չէ, այլ հաճախ նաև չի էլ հիշատակվում։ 

Փոխարենը, ըստ փորձագետների, քաղաքում օդի աղտոտվածության հիմնական գործոններից առաջինը աշխարհագրական դիրքն է․ քաղաքը տեղակայված է դաշտավայրում, որը երեք կողմից շրջապատված է լեռներով, այդ թվում՝ Արարատով։ Այս ռելիեֆը կանխում է օդի շրջանառությունը, ինչի հետևանքով աղտոտված օդը մնում է քաղաքի մերձակայքում և չի ցրվում։

Հաջորդ գործոնը ցածրորակ վառելիքի օգտագործումն է․ քաղաքի բնակչության զգալի մասը ձմռանը տաքանալու համար օգտագործում է ցածրորակ ածուխ, քանի որ բազմաթիվ թաղամասեր դեռևս գազաֆիկացված չեն։ Սա էլ, իր հերթին, մեծ քանակությամբ մանր փոշու և ծծմբի երկօքսիդի արտանետման պատճառ է դառնում։ 

Իգդիր քաղաքը ձմռանը․ լուսանկարները՝ թուրքական ԶԼՄ-ներից։
Իգդիր քաղաքը ձմռանը․ լուսանկարները՝ թուրքական ԶԼՄ-ներից։

Պատճառների թվում նշվում է նաև կանաչ տարածքների բացակայությունը, հիմնականում բետոնապատ շինությունների քանակը, ընթացող շինարարական մեծածավալ աշխատանքները՝ առանց պատշաճ վերահսկողության։

Այսպիսով, Մեծամորի ատոմակայանի և Իգդիրի օդի աղտոտվածության միջև ուղիղ կապի մասին վկայող գիտականորեն հիմնավորված տվյալներ չկան։ Բացի այդ, հայկական ԱԷԿ-ը տարիներ շարունակ գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ, և մինչ օրս բացահայտված չեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեին շրջակա միջավայրի զգալի աղտոտման։

Մինչդեռ միջազգային ու հենց թուրքական վերլուծությունները փաստում են՝ վերում թվարկված գործոններն են, որ էական ազդեցություն ունեն քաղաքում օդի աղտոտվածության բացասական ցուցանիշների ձևավորման գործում։ 

Ադրբեջանցիները ձայնակցել են թուրքական կեղծիքին 

Թուրքական ՀԿ-ների՝ Մեծամորի ատոմակայանը փակելու կոչին ավելի ուշ միացել է նաև Ադրբեջանի՝ «Բնապահպանությունը՝ առաջին հերթին» կոչվող կոալիցիան։ Ի թիվս կրկնվող կեղծ թեզերի, կոալիցիայի ներկայացուցիչներից մեկն այս թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում պնդել է, թե «միջազգային հանրությունը թույլ չի տալիս Հայաստանին նոր ատոմակայան կառուցել»։ 

Նա նաև պնդել է, թե իբր սահմանի մոտակայքում ԱԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է հարևան երկրների համաձայնությունը։

Հայտնի է, որ Հայաստանը պաշտոնապես քննարկում է նոր ԱԷԿ կառուցելու տարբերակներ միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների։ 

Նոր ատոմակայանի ուրվականը՝ նախկինում և հիմա

Հունիսի 9-ին էլ՝ «ՀՀ 2024 թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա կճշտվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորությունների և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։  

Ըստ միջազգային իրավունքի՝ սուվերեն պետությունը, այդ թվում նաև Հայաստանը, ունի իր տարածքում ատոմակայան կառուցելու իրավունք։ Միևնույն ժամանակ, ինչպես յուրաքանչյուր երկիր, այնպես էլ Հայաստանը, պարտավոր է հաշվի առնել միջազգային պայմանագրերն ու բավարարել նոր  ԱԷԿ կառուցելու չափանիշներն ու պահանջները։ 

Բաց և պաշտոնական աղբյուրներում չկան նաև վկայություններ, համաձայն որոնց, միջազգային դերակատարները կամ ՄԱԳԱՏԷ-ն բացասական դիրքորոշում են հայտնել ՀՀ կառավարության այս ծրագրերի վերաբերյալ․ փաստացի, կոալիցիայի ներկայացուցչի պնդումը, թե նոր ատոմակայանի կառուցման միջազգային արգելք կա, կեղծ է, ոչ փաստահեն։  

Կոալիցիայի ներկայացուցիչը պնդել է նաև, թե իբր նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանը պետք է հարևան երկրներից թույլտվություն ստանա։ 

Սա ևս կեղծ պնդում է․ 1991 թվականի  Էսպոյի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա սահմանամերձ համատեքստում) 3-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է միայն տեղեկացնել և խորհրդակցել հարևան երկրների հետ խոշոր նախագծերի, այդ թվում՝ ատոմակայանների կառուցման ծրագրերի պարագայում, այն դեպքում, երբ դրանք կարող են հնարավոր միջսահմանային ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։

Միևնույն ժամանակ, սա չի ենթադրում հարևան երկրի/երկրների թույլտվություն կամ հաստատում։ 

1994 թվականին ընդունված Միջուկային անվտանգության մասին կոնվենցիան ևս չի պարտադրում որևէ երկրի թույլտվություն կամ հաստատում ստանալ այլ երկրից ԱԷԿ կառուցման համար․ միևնույն ժամանակ, կոնվենցիան պարտավորեցնում է ապահովել ԱԷԿ-ների անվտանգ շահագործումը։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է
Սխալ

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է

11:15, 18 Հնս, 2025

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե...

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են

16:34, 16 Հնս, 2025

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ընթացքում, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանին,...

Գավառի համայնքապետի ընտանիքին առնչվող ընկերությունը՝ պետական գնումների ակտիվ մասնակից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գավառի համայնքապետի ընտանիքին առնչվող ընկերությունը՝ պետական գնումների ակտիվ մասնակից

13:35, 16 Հնս, 2025

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ընտանիքին առնչվող ընկերությունը մասնակցել ու հաղթել է համայնքապետարանի գնումների մրցույթներին։ «Գավառտրանս» ընկերությունը ոչ միայն Գավառի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens