ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Մարտի 1-ի ժամանակ վիրավորված ցուցարարների թիվը աճել է

16:30, 6 Սպտ, 2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը օգոստոսի 27-ին հանդես էր եկել ասուլիսով՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին և բանակի ներգրավմանը։ Ալումյանն ասուլիսի ընթացքում հարց էր ուղղել, որ եթե Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարները զինված չեն եղել, ապա որտեղի՞ց 32 վիրավոր ցուցարար՝ 187 վիրավոր ոստիկանի հարաբերակցությամբ (50:17-50:47)։ 

Fip.am-ը դեռևս նախորդ շաբաթ անդրադարձել էր այդ ասուլիսի ընթացքում Հայկ Ալումյանի կողմից հնչած ապատեղեկատվություններին ու մանիպուլյացիաներին։ Մենք փորձեցինք պարզել նաև՝ արդյո՞ք վիրավորների թվի վերաբերյալ փաստաբանի նշված տվյալները համապատասխանում են իրականությանը։ 

Այսպես, Հայկ Ալումյանի վերոնշյալ թվերը համապատասխանում են 2011 թվականին Հատուկ քննչական ծառայության կողմից հրապարակած հանրային զեկույցի տվյալներին։  «2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննության արդյունքների մասին» զեկույցում ՀՔԾ-ն նշում էր, որ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում «տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանական զորքերի 187 զինծառայող և աշխատակից և 32 քաղաքացիական անձ։

Fip.am-ը հարցում էր ուղարկել նաև ՀՔԾ՝ այս տվյալների իսկությունը ճշտելու համար։ Պարզվեց, որ վիրավոր ցուցարարների թիվն ավելացել է։

«2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` նշված դեպքերի ժամանակ վիրավորվել են ոստիկանական ուժերի 187 ներկայացուցիչներ և 47 քաղաքացիական անձինք»: 

Այսինքն՝  այս պահի դրությամբ քաղաքացիական վիրավորների թիվը 15-ով ավելին է, քան նշված էր 2011 թվականին հրապարակված զեկույցում, սակայն ոստիկանական ուժերի ներկայացուցիչների թիվը չի փոխվել։

ՀՔԾ-ից պարզաբանեցին, որ թվի ավելացումը պայմանավորված է գործի հանդեպ հանրային լայն հնչեղությամբ։ Լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ քննության ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, և այս պահին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի համաձայն՝ վիրավորում ստացած քաղաքացիների թիվն ավել է 2011-ին ՀՔԾ-ի կողմից հրապարակված hանրային իրազեկման զեկույցի տվյալներից։ 

Հեղափոխությունից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը բազմիցս կոչ էր արել քաղաքացիներին հայտնել իրենց մոտ ունեցած արժեքավոր տեղեկությունները։  «Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,- մասնավորապես, գրված է ՀՔԾ պաշտոնական հայտարարությունում։

Այսպիսով՝ Հայկ Ալումյանի ներկայացրած թվերը սխալ չեն, սակայն փաստաբանը ներկայացրել է ավելի հին տվյալներ։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens