ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Պարտադիր կատարում և օրենսդրական բաց․ Սահմանադրական դատարանի որոշման հետքերով

15:23, 11 Սպտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Սահմանադրական դատարանի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումի հրապարակումից հետո հանրության շրջանում հարց ծագեց՝ արդյո՞ք դրանից բխում է, որ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը մի քանի դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու հոդվածների՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի (135-րդ հոդված) և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ (35-րդ հոդված) հոդվածների սահմանադրականությունը որոշելու համար։

ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին մասնակի բավարարեց դիմումները՝ արձանագրելով, որ հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում որպես քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չներառելը Սահմանադրությանը հակասող է և անվավեր։

ՍԴ-ի որոշումի հրապարակումից հետո Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ երկրորդ նախագահի նկատմամբ չի կարող կալանք կիրառվել։ Դատախազությունը և որոշ մասնագետներ հակառակը պնդեցին՝ նշելով, որ այս որոշումը որևիցե դեպքում չի կարող ենթադրել կալանավորման միջնորդության կրկնակի քննություն կամ խափանման միջոցի վերացում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ այս մեկնաբանություններին և ի վերջո հասկանալ՝ ի՞նչ է ենթադրում ՍԴ կայացրած որոշումը և ի՞նչ հետևանքներ է այն ունենալու երկրորդ նախագահի համար։

Սահմանադրական դատարանի լիազորությունները

 Այսպես, ՍԴ-ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը: Նույն օրենքով սահմանվում է, որ ՍԴ-ի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից (հոդված 61, կետ 3)։ Նույն հոդվածի հաջորդ կետով նշվում է, որ ՍԴ ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ՀՀ ամբողջ տարածքում։ 

Ի՞նչ սպասել Սահմանադրական դատարանի  որոշումից

 Իսկ ի՞նչ է նախատեսվում ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշումով։ Սահմանադրական դատարանը գտել է, որ  Սահմանադրությամբ ամրագրված գործառութային անձեռնմխելիությունը Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ որպես քրեական գործը բացառող և կարճող հանգամանք չներառելը հակասահմանադրական է։ «…Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը: Իսկ գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ…»: (ՍԴ որոշում)

Ինչպես նշված է ՍԴ որոշման մեջ, Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված կա իրավական անորոշություն, ինչը կարող է հանգեցնել կամ հանգեցնում է դատարանների կողմից այդ նորմի՝ տարբեր մեկնաբանությունների և ինչը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:

Այս դեպքում, ըստ ՍԴ-ի, կարող են խախտվել անձի արդար դատաքննության, անձնական պաշտպանության և անձնական ազատության իրավունքները։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի ազատ արձակմանը, ապա նշենք, որ ՍԴ որոշման մեջ ուղղակի կամ անուղղակի կերպով նման պնդում չկա։ ՍԴ-ն արձանագրել է օրենքի բացը, այլ ոչ թե կալանքի փոփոխման կամ վերացման հարցը։ Բացի այդ, հարկ է նշել, որ ՍԴ որոշումը վերաբերում է այն դեպքին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, սակայն ինչպես տեղեկանում ենք քրեական գործում առկա նյութերից, Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխում նրա կարգավիճակից, օրինակ՝ բանակը ներքաղաքական իրավիճակներին խառնելը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը, հիմնվելով ՍԴ կայացրած որոշման վրա, արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման՝ բոլոր պետական և ՏԻՄ մարմինների համար, որոնց անմիջականորեն կարող է վերաբերվել այս որոշումը։ Այս դեպքում ՍԴ-ն արձանագրել է օրենքի բաց, իսկ այս բացը լրացնող մարմինը օրենսդիրն է՝ Ազգային ժողովը, որին պետք է ներկայացվի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնություն։ Որոշումը պետք է կիրառվի նաև դատարանների կողմից։ Այս դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ էլ վերսկսվելու է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը, իր նախաձեռնությամբ կարող  է անդրադառնալ սույն որոշմանը։

Սահմանադրական դատարանի որոշումների ճակատագիրը

 Ինչպես նշեցինք, ՍԴ ըստ էության ընդունված որոշումները պարտադիր կատարման ենթակա են, սակայն FIP.am-ը պարզել է, որ միշտ չէ, որ դրանք կատարվել են ԱԺ կողմից։

Այսպես, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 67-րդ կետի՝ ՍԴ-ն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 45 օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքէջում հաղորդում է հրապարակում իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ: Ըստ 2018 թվականին հրապարակված տեղեկագրի՝  2018-ին ունեցել ենք այսպիսի պատկեր. անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա քննության ընդունված 4 գործով որոշումները կայացվելու են 2019 թ. փետրվար-ապրիլ ամիսներին: Իսկ 2018 թվականի ընթացքում անհատական դիմումների հիման վրա քննության առնված 9 գործից մեկով են օրենքի վիճարկվող դրույթները ճանաչվել Սահմանադրությանը հակասող և անվավեր: Խոսքը վերաբերվում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումին՝ ՀՀ հողային օրենսգրքի որոշ դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Այս գործով կայացված ՍԴՈ-1399 որոշմամբ՝ ՍԴ-ն վիճարկվող դրույթները ճանաչել է հակասահմանադրական, սակայն, ինչպես կարդում ենք այդ նույն տեղեկագրում, ՍԴՈ-1399 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել։

Իսկ, օրինակ, դատարանների ներկայացրած դիմումները քննելով՝ ՍԴ-ն վեց գործերից հինգով վիճարկվող նորմերը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Սակայն 5 գործից 4-ով ՍԴ կայացրած որոշումներն ընդունելուց հետո օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքերում փոփոխություններ չի կատարել։ Միայն մեկ դեպքով է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն։ Հեղինակը եղել է Արդարադատության նախարարությունը։ Սակայն սույն նախաձեռնության հետագա ճակատագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ներկայացրած ամփոփագրում տեղեկատվություն չկա։

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին կայացված որոշումներին, ապա այստեղ էլ հանդիպում ենք մի շարք որոշումներ, որոնք չեն կատարվել։

Հավելենք նաև, որ թեև չկա իրավական պատասխանատվություն՝ ՍԴ որոշումները չկատարելու դեպքում, սակայն կա քաղաքական պատասխանատվություն, որովհետև ՍԴ որոշումները չկատարելը նշանակում է խախտել անձանց իրավունքները, ինչի պաշտպանությունը Հայաստանի համար ամրագրված է և՛ ներպետական օրենսդրությամբ և՛ միջազգային պարտավորություններով։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի որոշումները թեև պարտադիր են կատարման, սակայն հաճախ թղթի վրա մնացած որոշումներ են։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացրած որոշումը չի նշանակում խափանման միջոցի փոփոխություն։ ՍԴ-ն, ինչպես վերը նշեցինք, ստուգել է  նորմի սահմանադրականությունը և արձանագրել օրենքի բաց։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens