ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Միխայել Շումախերը կոմայից դուրս է եկել դեռ տարիներ առաջ

Լեգենդար «Կարմիր բարոնի» առողջական վիճակի մասին տարին մեկ անդրադարձող լրատվամիջոցներն «աղաղակում են», թե Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից, սակայն այդ մասին հաղորդվել էր դեռ տարիներ առաջ։

11:57, 12 Սպտ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Սեպտեմբերի 10-ին և 11-ին համաշխարհային մամուլը ողողվեց «Ֆորմուլա 1» դասի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջության վերաբերյալ սենսացիոն հրապարակումներով։ Հղում անելով ֆրանսիական Le Parisien թերթի հրապարակմանը՝ գրեթե ամենուր գրվեց, որ գերմանացին դուրս է եկել վեցամյա կոմայից և նրա գիտակցությունը վերականգնվել է։ «Կարմիր բարոնի»՝ կոմայից դուրս գալու լուրը շատ արագ տարածվեց նաև հայաստանյան լրատվամիջոցներում, մասնավորապես, այդ մասին գրեցին news.am, armenpress.am, armeniasputnik.am, a1plus.am, tert.am, 1in.am, yerkir.am և այլ լրատվական կայքեր։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ այդ հրապարակումների հետքերով և հասկանալ՝ արդյո՞ք «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնի առողջության հարցում իսկապես կտրուկ փոփոխություն է եղել և նա կոմայից դուրս է եկել հենց Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան վերջերս տեսել էին Le Parisien-ի լրագրողները։

Տեղեկատվության աղբյուրը

Միխայել Շումախերի՝ կոմայից դուրս գալու մասին լուրը տարածվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին «Կարմիր բարոնը» տեղափոխվեց Փարիզի «Ժորժ Պոմպիդուի» անվան հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ մրցարշավորդը պետք է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության ենթարկվի։

Ուղեկցող բժիշկը հրաժարվել էր Le Parisien-ի համար մեկնաբանել Շումախերի առողջության վերաբերյալ հարցերը՝ վկայակոչելով բժշկական գաղտնիությունը, այնուհանդերձ, լրագրողները կարողացել էին զրուցել բուժքույրերից մեկի հետ: Վերջինս բառացիորեն ասել էր․ «Այո, նա գտնվում էր իմ խնամքի տակ: Եվ ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նա իսկապես գիտակից է»:

Հենց բուժքրոջ այս խոսքերն են «բում» առաջացրել լրատվամիջոցներում, մինչդեռ կինն ամենևին էլ չի ասել, թե լեգենդար ավտոարշավորդը հենց այդ ժամանակ է գիտակցության եկել, այլ պարզապես հաստատել է այն տեղեկատվությունը, ինչի մասին գրվում է արդեն մի քանի տարի։
Հատկանշական է, որ ի տարբերություն լուրը տարածող կայքերի՝ սկզբնաղբյուր կայքն իր հրապարակումը վերնագրել է պարզապես այսպես՝ «Շումախերը հոսպիտալացվել է Փարիզում. բուժումը հարցականի տակ է»։ Եվ շեշտը դրված է ոչ այնքան նշյալ բուժքրոջ խոսքերի, որքան սպասվող վիրահատության եղանակի, դրա արդյունավետության ու վիրաբույժի՝ նախկինում ունեցած հաջողությունների վրա։

 Թեմայի արդիականությունը
Հատկանշական է, որ Շումախերի՝ կոմայից դուրս գալու մասին լուրը հայտնի էր դեռ 2014 թվականից։ Մասնավորապես, BBC-ն հրապարակել էր ««Ֆորմուլա 1»-ի լեգենդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից» վերնագրով հրապարակում, որում մեջբերված էին ավտոարշավորդի մենեջեր Սաբինե Կեհմի խոսքերն այն մասին, որ Շումախերն այլևս կոմայի մեջ չէ և լքել է Գրենոբլի հիվանդանոցը՝ շարունակելու իր վերականգնման երկարատև փուլը:

Բացի այդ, 2016 թվականի ամռանը գերմանացուն այցելել էր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի անձնական քարտուղար Գեորգ Գենսվինը։ Նա նշել էր, որ Շումախերը «զգում է, որ իր շուրջ մարդիկ կան, ովքեր սիրում են իրեն և հոգ են տանում իր մասին։ Պարզ էր, որ Միխայելը ընկալում է իր շուրջը կատարվողը»:

Իսկ 2018-ի դեկտեմբերին «Ֆերարիի» նախկին ղեկավարը Ժան Թոդը պատմել էր, թե ինչպես է Միխայելի հետ հեռուստացույցով դիտել Բրազիլիայի Գրան պրին։ Այս տարի Թոդը նաև Գերմանիայի Գրան պրին է դիտել ավտոարշավորդի հետ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Միխայել Շումախերը գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Ֆորմուլա 1»-ի մեծագույն լեգենդի՝ կոմայից դուրս գալու վերաբերյալ լուրն ամենևին էլ սենսացիոն չէ, քանի որ, մեծ հաշվով, այն նորություն էլ չէ, և Շումախերը դեռ տարիներ առաջ էր գիտակցության եկել։

Աստղիկ Քեշիշյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens