ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Քաղաքական գնահատականն» ըստ Փաշինյանի և իրականում

Վարչապետը մանիպուլացնում է նախկին իշխանությունների կողմից պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու իմաստը և նպատակը։

19:21, 13 Սպտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովում սեպտեմբերի 11-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից վերջերս դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախկին վարչակազմին իրավա-քաղաքական գնահատական տալու վերաբերյալ։

Անկախ պատգամավորը մինչ այդ Ամուլսարի հանքավայրի օրինականության մասին Փաշինյանին հարց էր ուղղել։ Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ նա երկրորդ հարցը ուղղեց՝ ցանկանալով ճշտել, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստվում են «իրավա-քաղաքական գնահատական տալ առնվազն 20 տարիներին»՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանները։ 

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև ձեր նշած ռեժիմի պայմաններում Հայաստանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նշանակում է՝ ամեն ինչ, որ տեղի է ունեցել նախկին իշխանության պայմաններում, մենք պետք է այդ ամեն ինչն արմատախի՞լ անենք»։

«Բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք կենսաթոշակառուներից ձեռքից հավաքե՞նք այդ թոշակները»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարեց, որ դիրքորոշումը պետք է լինի զուտ իրավական, և նշեց, որ իրենք նախկին իշխանություններին տալիս են իրավական գնահատական և դրա մասին են խոսում տասնյակ քրեական գործերը և դրանցով որպես մեղադրյալ ներգրավված նախկին պաշտոնյաները։

Իրավական և քաղաքական գնահատականների տարբերությունը

Ինչպես նշեցինք, Արման Բաբաջանյանի հարցը վերաբերում էր վերջին 20 տարիներին իրավական և քաղաքական գնահատական տալուն։ Քաղաքական գնահատական տալը հիմնականում նշանակում է օրենսդիր իշխանության կողմից հայտարարության ընդունում, որի օգտին է քվեարկում խորհրդարանի անդամների մեծամասնությունը։ Այդ կերպ հայտարարությունը ստանում է քաղաքական կշիռ։

Fip.am-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանը հստակեցրեց, որ իր պատկերացմամբ իրավա-քաղաքական գնահատական տալու համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի նախկին իշխանությունների կառավարման ժամանակահատվածը։ Այդ գնահատականը պետք է դրսևորվի Ազգային ժողովի կողմից հայտարարության ընդունմամբ, որը կունենա նաև իրավական հետևանքներ և չպետք է սահմանափակվի միայն ազատազրկումներով։ 

Վերջին ամիսներին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ևս հանդես են գալիս հայտարարություններով՝ պնդելով, որ գործող խորհրդարանը պետք է քաղաքական գնահատական տա նախորդ իշխանությունների կողմից «պետության զավթմանը»։ Բաբաջանյանը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ իր նշած աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի՝ արդյո՞ք եղել է պետության զավթում, թե ոչ։ 

Ի՞նչ է «պետության զավթումը»

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության, «Պետության զավթում» (state capture) տեղի է ունենում, երբ ազդեցիկ անձինք, ինստիտուտներ, ընկերություններ կամ խմբեր օգտագործում են կոռուպցիան՝ երկրի քաղաքականությունը, իրավական միջավայրը և տնտեսությունն իրենց մասնավոր շահերին սպասարկելու համար։ Ե՛վ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունները կարող են զավթվել։ 

Վառ օրինակ է Մոլդովան, որը դեռ 2018-ի նոյեմբերին Եվրախորհրդարանի կողմից ճանաչվել էր որպես «օլիգարխիայի շահերով զավթված պետություն» (state captured by oligarchic interests)։ Իսկ արդեն այս տարվա հունիսին քաղաքական ճգնաժամի գագաթնակետին գտնվող Մոլդովայի խորհրդարանը հայտարարություն էր ընդունել, որում երկիրը բնութագրվում էր որպես «զավթված պետություն»։ Դրանից հետո օլիգարխ Վլադիմիր Պլահոտնյուկի կողմից «վերահսկվող» կառավարությունը և Սահմանադրական դատարանը ամբողջ կազմով հրաժարական տվեցին։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը մանիպուլացնում է քաղաքական գնահատական տալու նպատակը և հետևանքները։ Նա չի պատասխանում իրեն հասցեագրված հարցին, այլ փոխարենը պարզունակեցնում է Բաբաջանյանի հարցի բովանդակությունը և պաթոսային հայտարարության միջոցով փորձում պատասխանի տպավորություն ստեղծել։ Մասնավորապես, անհասկանալի է մնում, թե ի՞նչ կապ ունի քաղաքական գնահատականը «ամեն ինչ արմատախիլ» անելու և «թոշակները հետ վերցնելու» հետ։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել
Սխալ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել

12:29, 15 Հնվ, 2021

Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ...

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով
Մանիպուլյատիվ

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով

18:45, 13 Հնվ, 2021

168.am կայքը hունվարի 12-ին գրել էր, որ իշխանությունները նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օրենքի խախտումով ուզում են դարձնել Բարձրագույն դատական խորհրդի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×