ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Ադրբեջանը ՀԱՊԿ գործընկերոջ կամ դիտորդի չափանիշներին չի համապատասխանում

11:35, 14 Սպտ, 2019
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ին ԱԳՆ-ում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։

Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յուրի Բորիսովը նշել էր (տեսանյութ 5։37-7։07), որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա։

Աննա Նաղդալյանը, արձագանքելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը, նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը, և այդ չափանիշներին Ադրբեջանը չի համապատասխանում։

«Դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում այն նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների/պետության հետ և չունենա տարածքային վեճեր»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ (16։04-17։03) 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրությունը։

ՀԱՊԿ կանոնադրության 11 հոդվածի 1․3 կետով սահմանվում է, թե ով կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ։

2018 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի կողմից առաջարկվել էր փոփոխություն մտցնել «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1․3 կետում, որը սահմանում է, թե ով կարող է ձեռք բերել ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ։ Ըստ այդմ, պետությունը, որը ցանկանում է ստանալ դիտորդի կարգավիճակ, պետք է լինի

  1. Միավորված ազգերի կազմակերպության անդամ,
  2. ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ ունենա դիվանագիտական հարաբերություններ,
  3. Պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը,
  4. Պետք է հետևի մասսայական ոչնչացման զենքերի չտարածման միջազգային ռեժիմին,
  5. Բարեխղճորեն կատարի իր պարտականությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան,
  6. Հետևի ընդհանուր սկզբունքներին ու նորմերին:

ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի ձեռքբերման համար ևս սահմանվում են վերոնշյալ չափանիշները, սակայն ավելանում են ևս երկուսը՝ տվյալ պետությունը չպետք է ունենա տարածքային խնդիրներ սահմանակից երկրների հետ և պետության ներսում չպետք է լինեն զինված հակամարտություններ

Այսպիսով, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը համապատասխանում է ՀԱՊԿ կանոնադրությանը։

Սոնա Մկրտչյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի քաղաքացիների արտաքսումն ու վերադարձը․ ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

12:13, 10 Նյմ, 2026

Օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել, երբ այլևս չունեն տվյալ երկրում գտնվելու օրինական հիմք, օրինակ՝ լրացել է նրանց կեցության ժամկետը կամ...

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար
Տեսանյութեր

Կուսակցությունից դուրս գալը բավարա՞ր է ՍԴ դատավորի անկախությունն ապահովելու համար

17:12, 9 Նյմ, 2026

Կուսակցությունից դուրս գալը նշանակո՞ւմ է, որ քաղաքական կապերն էլ են վերացել Հրայր Թովմասյանից մինչև Վլադիմիր Վարդանյան․ նման ճանապարհ, բայց նույն...

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը
Տեսանյութեր

ՀԷՑ-ի 64 միլիարդը․ կարո՞ղ է սեփականատերը վնասել իր ընկերությանը

20:38, 7 Նյմ, 2026

«Իմ ընկերությունն է, չեմ կարող չարաշահում անել»․ արդյո՞ք ճիշտ է Նարեկ Կարապետյանի պնդումը։ FIP.am-ը պարզել է՝ ինչու է այն սխալ,...

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՀԿ-ից՝ ՍԴ, ՔՊ-ից՝ ՍԴ․ նախկին քննադատությունն ու այսօրվա բացատրությունը

10:20, 7 Նյմ, 2026

Նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Մինչև ՍԴ տեղափոխվելը նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր, ՔՊ ցուցակով...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens