ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Հայաստանի զբոսաշրջության մասին թերի տվյալներ՝ «Հ1»-ի ռեպորտաժում 

19:06, 16 Սպտ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

«Առաջին ալիքի» սեպտեմբերի 14-ի «Լուրեր» հաղորդման շրջանակում ռեպորտաժ էր հրապարակվել Հայաստանի զբոսաշրջության մասին, որում կան և՛ ճիշտ, և՛ սխալ, և՛ թերի տվյալներ։ 

Ռեպորտաժում, մասնավորապես, նշվում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված զբոսաշրջության մրցունակության զեկույցում (Travel&Tourism Competitiveness Report) 140 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է դիրքերը 5 կետով։ Այս պնդումները համապատասխանում են իրականությանը։ 

Ռեպորտաժում նաև նշվում է, որ բիզնես միջավայրի մասով Հայաստանը զբաղեցնում է 31-րդ տեղը, 34-րդը՝ ապահովության և անվտանգության մասով, և 30-րդ տեղը՝ գնային մրցունակության մասով։ Այս գնահատումներից երկուսը ճիշտ են, սակայն ապահովության և անվտանգության մասով Հայաստանը ոչ թե 34-րդ տեղն է զբաղեցնում, ինչպես նշված է Հ1-ի ռեպորտաժում, այլ 40-րդ։ 

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ռեպորտաժում նշում է, որ զեկույցում «ընդամենը 14 բաղադրիչ է, որոնք ամեն տարի համեմատվում են, և դրանց հիման վրա գրանցված արդյունքներն ազդում են ընդհանուր մրցունակության վրա»։ Սաֆարյանի այս հայտարարությունը ճիշտ է։ Սակայն այստեղ պարզ է դառնում, որ «Հ1»-ը զեկույցի տվյալները ներկայացնում է ոչ ամբողջական։ 

Այսպես, ռեպորտաժում նշվում են զեկույցի մաս կազմող միայն այն գնահատումները, որոնցում Հայաստանը բարձր դիրքեր ունի (բիզնես միջավայր, ապահովություն և անվտանգություն, գնային մրցունակություն), իսկ այն բաղադրիչների մասին, որոնցում Հայաստանի դիրքերը միջին են կամ ցածր, խոսք չկա։ 

Ռեպորտաժում, օրինակ, չի նշվում, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին ցածր են գնահատվել ճանապարհները՝ 7 հնարավորից 2.8, իսկ օդային տրանսպորտը՝ 2.4։ Այսինքն, ռեպորտաժը թերի է ներկայացնում պատկերը։ 

Որոշ ցուցանիշներով Հայաստանը զբաղեցնում է համեմատաբար բարձր դիրքեր՝ 30, 31, սակայն այլ ցուցանիշներով երկրի դիրքն այդքան էլ բարվոք չէ։ Ստորև ներկայացնում ենք զեկույցի համար հիմք հանդիսացող 14 վարկանիշներում Հայաստանի գնահատականը և դիրքը՝ զեկույցում։ Գնահատումը կատարվում է զրոյից յոթ միջակայքում, որտեղ յոթը ամենաբարձր գնահատականն է։

Հայաստանի դիրքը Հայաստանի գնահատականը (0-7)
Առողջություն և հիգիենա 44 6.0
Ապահովություն և անվտանգություն 40 5.8
Գների մրցունակություն 30 5.7
Բիզնես միջավայր 31 5.0
Մարդկային ռեսուրսներ և աշխատաշուկա 52 4.8
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ 68 4.7
Զբոսաշրջությունը՝ որպես առաջնահերթություն 74 4.7
Բնապահպանական կայունություն 101 4.7
Տուրիստական ծառայությունների ենթակառուցվածքներ 62 4.3
Միջազգային բացություն 74 3.2
Ճանապարհային և ջրային ենթակառուցվածքներ 91 2.8
Բնության ռեսուրսներ 95 2.5
Օդային տրանսպորտի ենթակառուցվածքներ 88 2.4
Մշակութային ռեսուրսներ և բիզնես ճանապարհորդություն 94 1.4

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն
Տեսանյութեր

#1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

13:36, 14 Հլս, 2026

FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք։ Մի քանի տեսանյութերի միջոցով ու պարզ լեզվով կբացատրենք՝ ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով...

Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում
Տեսանյութեր

Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում

10:39, 14 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոու» հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել են մի շարք թվային պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են
Տվյալների լրագրություն

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են

12:18, 13 Հլս, 2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens