ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արթուր Դալլաքյանն ու «անբարոյական» օրենքը. ինչո՞ւ է պատգամավորը դեմ քաղաքացիների կողմից խախտումների արձանագրմանը

11:57, 18 Սպտ, 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը սեպտեմբերի 13-ին թեժ կրքեր բորբոքեց խորհրդարանում։ Պատգամավորներն առաջարկում են հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար տեսանկարահանել երթևեկության խախտումներն ու օնլայն հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։

Օրենքի նախագիծը հատկապես քննադատեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը, ԱԺ ամբիոնից խոսելով օրենքի մասին, հայտարարեց՝ այն թշնամություն է սերմանելու հանրության մեջ, ապա նախագիծն անվանեց անբարոյական ու լեզվակռվի բռնվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Դալլաքյանի ակտիվությունը ճանապարհային խախտումների թեմայով պատահական չէ։ Պարզվում է՝ պատգամավորը տնօրեն է եղել ու սեփականատեր է մի քանի տրանսպորտային ընկերություններում։ 2015-ին Դալլաքյանը հիմնել ու միանձնյա բաժնետեր է դարձել «Եվրասիա» ընկերությունում։ Այս ընկերությունը կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում դեպի ՌԴ քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Պենզա, Ռոստով, Կրասնոդար, Անապա, Լիպեցկ, Վորոնեժ, Վոլգոգրադ և այլուր։ Դալլաքյանի ընկերությունը վերջին տարիներին հաղթում է ՀՀ տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերությունների ընտրության մրցույթում։

Արթուր Դալլաքյանն առնչություն ունի նաև Աբովյան-Երևան տրանսպորտային երթուղին սպասարկող «Կինգ դելյուքս» ընկերության հետ։ 2009-ից ընկերության սեփականատերն աբովյանցի Արթուր Հարությունյանն էր՝ Պալաչ մականունով։ Ընկերությունը կանգնել էր ֆինանսական խնդիրների առաջ այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը որոշել էր բարեգործական ուղևորափոխադրումներ իրականացնել նույն ուղղությամբ։ «Կինգ դելյուքսը» սնանկացավ։ Ընկերության բաժնետեր դարձավ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը, որի բաժնեմասերի 90 տոկոսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ 10 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ եղել է ընկերության տնօրենը։

Արթուր Դալլաքյանը բաժնետեր է նաև «Սմարտսովթ» ընկերությունում։ Սա ևս տրանսպորտային ընկերություն է, ուղևորափոխադրումներ է կատարում Երևան-Ակունք-Գեղաշեն երթուղով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արթուր Դալլաքյանն ունեցել է 5 հողամաս, անհատական բնակելի տուն և երկու բնակարան։ Բացի այդ, հայտարարագրել է 4 մեքենա՝ BMW X6, Toyota Camry, Nissan Elgrand և ՎԱԶ 2107։ Դալլաքյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ։

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին։

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում
Մանիպուլյատիվ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում

01:38, 28 Մրտ, 2023

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների...

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին

13:19, 24 Մրտ, 2023

Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ըստ Թվիթերում կատարած հարցման՝ բրիտանացիները ՌԴ նախագահին համարում են լավագույն նախագահ:...

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens