ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Կանայք՝ գործադիրում. ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել

12:39, 19 Սպտ, 2019

ՃԻՇՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 5-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել կառավարությունում կանանց ներկայացվածության մասին։ 

«Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են:

ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- գրել էր վարչապետը:

«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է Նիկոլ Փաշինյանի, Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների կին անդամների թիվը՝ հասկանալու, թե որքանով է կանանց ներգրավվածությունն աճել կամ նվազել։ 

Այսպես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը։ 

Loading...

Loading…

Վարչապետն անդրադարձել էր նաև կառավարությունում կին տեղակալների թվին՝ նշելով, որ նրանք 12-ն են։ Այս թիվը համապատասխանում է իրականությանը. կանայք կազմում են փոխնախարարների 26 տոկոսը (Փաշինյանի կառավարությունն ունի 46 փոխնախարար)։ 

Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք փոխնախարարները եղել են 57-ը՝ նրանցից միայն 3 էր իգական սեռի։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ փոխնախարարներն ավելի շատ էին՝ 65-ը, նրանցից 5-ը կամ 7,7 տոկոսն էր կին։ 

Այստեղ կարևոր է նկատել, որ Փաշինյանի կառավարությունում, նախարարությունների կրճատմանը զուգահեռ, նվազել է նաև փոխնախարարների թիվը, աճել՝ նրանցում կանանց ներգրավվածությունը։ Փոխնախարարների, այդ թվում՝ կին փոխնախարարների թիվը Հովիկ Աբրահամյանի կառավարությունից հետո նվազել է նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք (նախարարությունների թիվը, սակայն, չի փոխվել)։ 

Loading...

Loading…

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը 3 վարչապետների ժամանակ չի փոխվել՝ 3, Փաշինյանի վարչապետության ժամանակ 3-ից 2-ն են կին, մյուսների դեպքում՝ 3-ից 1-ը։ Այս դեպքում ևս վարչապետի գրառումը ճիշտ է։ 

Պետական համակարգում կանանց ներգրավվածության մասին կարելի է կարծիք կազմել նաև Ազգային ժողովում իգական սեռի ներկայացուցիչների քանակից։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովում, որն ունի 132 պատգամավոր, կանայք կազմում են 22,7 տոկոսը կամ 30 հոգի։ 

2018-ի հոկտեմբերին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն, 2017-ին Ազգային ժողովում կանայք կազմել են 18,1 տոկոս, 105 պատգամավորից 19-ն էր կին։ 

Կրկին վիճակագրական կոմիտեի տվյալներով, 1995-ին oրենսդիր իշխանության մեջ կանայք կազմել են 6 տոկոսը, 1999-ին՝ 3 տոկոսը։ 1998-ի տվյալներով, առանց ուժային նախարարությունների (19 նախարարություն), կանայք կազմել են նախարարների և փոխնախարարների միայն 2 տոկոսը։ 

Վիճակագրական կոմիտեն «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2019» զեկույցը պետք է հրապարակի այս տարվա նոյեմբերին։ Պետական համակարգում կանանց ներգրավվածության մասին առավել լայն պատկերացում կարելի է կազմել տվյալ զեկույցի տվյալներից ևս։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

17:59, 3 Հնս, 2026

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների...

AI-ով կեղծվել է Սամվել Կարապետյանի ձայնը․ տեսանյութը տարածվում է YouTube-ի գովազդով
Ֆեյք

AI-ով կեղծվել է Սամվել Կարապետյանի ձայնը․ տեսանյութը տարածվում է YouTube-ի գովազդով

15:05, 3 Հնս, 2026

YouTube-ում այս օրերին ֆիլմերը, հաղորդումները ընդհատվում են, և միանում է գովազդ, որում խոսում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։...

Նոր կեղծ լուր Հայաստանի մասին
Տեսանյութեր

Նոր կեղծ լուր Հայաստանի մասին

13:42, 3 Հնս, 2026

Կրեմլի Storm 1516 բոտերի ցանցի միջոցով թուրքական կայքից հերթական կեղծ տեղեկությունն է տարածվում Հայաստանի մասին։ Մանրամասները՝  https://fip.am/49192

Լուկաշենկոյի հայտարարությունը գազի գների մասին
Տեսանյութեր

Լուկաշենկոյի հայտարարությունը գազի գների մասին

18:01, 2 Հնս, 2026

Լուկաշենկոյի հայտարարությունը ռուսական գազի գների մասին սխալ է և մոլորեցնող, քանի որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի և եվրոպական երկրների գազի գները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens