ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արծվիկ Մինասյանի ապակողմնորոշող պնդումներն «Ազատության» եթերում

19:54, 20 Սպտ, 2019

Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն խորհրդի անդամ Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին, հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է, օրինակ, արտակարգ դրության մասին հրամանագրի ապօրինի հայտարարելը։ Իմիջիայլոց, arlis-ում (իրավական ակտերի փնտրման համակարգ՝ arlis.am- խմբ.) և իրտեկում (իրավական տեղեկատվական կենտրոն` irtek.am-խմբ.) այս հրամանագիրը չկա»։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Արծվիկ Մինասյանի՝ հարցազրույցում հնչեցրած այս և մի շարք այլ պնդումներ։  

Այսպես, իրականում Մինասյանի հայտարարությունը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին 2008 թ. հրամանագիրը հրապարկված չէ, սխալ է, քանի որ այն տեղադրված է Իրավական տեղեկատվական կենտրոնում` irtek.am-ում։ 

ՀՅԴ հայտարարության մասին

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ տարածած հայտարարությանը՝ Մինասյանը նշել է. «Մենք մեր հայտարարությամբ հանդես եկանք՝ գնահատելով ոչ միայն հայտարարությունները, այլև օգտագործված բառապաշարը, մենք որևիցե ձևով հարցականի տակ չենք դրել՝ Ազգային ժողովն ունի իրավունք առաջարկություն կամ միջնորդություն ներկայացնելու Սահմանադրական դատարան»։

Հատկանշական է, որ ուսումնասիրելով ՀՅԴ-ի տարածած պաշտոնական հայտարարությունը՝ Fip.am-ը որևէ անդրադարձ չգտավ «Իմ քայլի» հայտարարությունների բառապաշարի վերաբերյալ։ 

Արծվիկ Մինասյանը հարցազրույցում նշել է, որ իրենց հայտարարության մեջ տեղ գտած՝ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործընթացները պայմանավորված են իշխանության իրականացրած գործողություններով. «Գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, իսկ հետո Ազգային ժողովի նախագահի և որոշում կայացնող անձանց հայտարարությունները, որ ՍԴ-ն չի կարող լինել լեգիտիմ՝ Քրեական օրենսգրքով նախատեսված ՍԴ լիազորությունների նվաճման գործողություն է»,- հայտարարել է ՀՅԴ անդամը՝ հավելելով, որ քաղաքական մարմինը չի կարող նման հայտարարություն անել. «Այն կարող է հայտարարել իր լիազորությունների շրջանակում»։

ՍԴ լիազորությունների նվաճման գործողությունը Քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված հանցագործություն է. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: Սակայն անհասկանալի է, թե ինչպես կարող են գործադիրի կամ օրենսդիրի ղեկավարի հայտարարությունները, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, կամ կայացրել է ապօրինի որոշում, դիտարկվել բռնության գործադրում, բռնություն գործադրելու սպառնալիք կամ հակասահմանադրական քայլ։ 

Սահմանադրական դատարան դիմելու հիմքերի մասին 

Արծվիկ Մինասյանը նշել է նաև, որ Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատ ունեցող կառույց, ՍԴ պետք է ներկայացնի իրավական առումով անխոցելի առաջարկություն, սակայն, ըստ Մինասյանի՝ այս նախաձեռնությունը («Իմ քայլը» խմբակցության դիմումը) այդպիսին չէ։ «Փոխզսպման մեխանիզմի մասին կարող ենք խոսել, երբ ԱԺ-ն մասնակցում է դատական իշխանության ձևավորմանը կամ պաշտոնանկության՝ այս դեպքում կոնկրետ հիմքերով։ Երբ մենք դիտարկում ենք այդ հիմքերը, բոլոր 4 հիմքերը որևէ առնչություն չունեն այն լիազորության հետ, որը ԱԺ-ն ունի»,- հայտարարել է Մինասյանը։ 

Նախ հասկանանք, թե ինչ 4 հիմքերի մասին է նշում Մինասյանը։ Ըստ Սահմանադրության 164-րդ հոդվածի՝ ՍԴ դատավորի լիազորությունները` ՍԴ որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են հետևյալ չորս հիմքերի առկայության դեպքում՝

  1. անհամատեղելիության պահանջները խախտելու 
  2. քաղաքական գործունեությամբ զբաղվելու
  3. առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության 
  4. էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

Սակայն ըստ ՍԴ-ի մասին  օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի՝ Ազգային ժողովը նույնպես  կարող է ներկայացնել միջնորդություն ՍԴ դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու համար (հոդված 109)՝ «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների  դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ»:

Նույն հոդվածում հստակ նշվում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու իրավասություն ունի Սահմանադրական դատարանը։ Այսինքն՝ Ազգային ժողովն անմիջականորեն որևէ լծակ չունի ՍԴ դատարանի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործում։ ԱԺ-ն օրերս հրապարակված նախագծով դիմում է Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով այն իրավական հիմքերը, ըստ որոնց ՍԴ-ն պետք է գործընթաց սկսի։  

Նշենք նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի 12-րդ հոդվածը, որում ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերից 5-րդ կետում նշվում է էական կարգապահական խախտման առկայությունը։ Սա, ըստ Արծվիկ Մինասյանի, կարգապահական պատասխանատվության տիրույթում է, իսկ նման գործերով դիմում կարող է ներկայացնել միայն Սահմանադրական դատարանը։

Սակայն ինչպես արդեն նշեցինք, ըստ օրենքի՝ կարգապահական խախտման դեպքում ևս Ազգային ժողովը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այն էլ ոչ թե կարգապահական պատասխանատվություն ներկայացնելու, այլ լիազորությունները դադարեցնելու հիմքով. «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում» (ԱԺ օրենք. հոդված 109.4)։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանի մի շարք պնդումներ և հայտարարություններ չեն համապատասխանում իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens