ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արման Աբովյանի ներկայացրած թվերը սխալ են

12:02, 22 Սպտ, 2019

Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, անդրադառնալով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին, հայտարարեց, որ դրա ընդունման դեպքում ՀՀ-ում խախտում արձանագրող տեսախցիկների թիվն անհամեմատ կաճի։  

«Հարկ եմ համարում ընդգծել շատ կարևոր մի փաստ, որի մասին շատ քիչ խոսվեց։ Այսօր Հայաստանում գործում է մոտավորապես 2,000 ստացիոնար տեսախցիկ՝ կամերաներ, և այս օրենքն ընդունելուց հետո, փաստացի, կամերաների թիվը կարող է դառնալ 502,000, ոչ թե կարող է, այլ էականորեն կաճի»,- ասաց Աբովյանը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած օրինագիծը հնարավորություն է ստեղծելու քաղաքացիների համար տեսանկարահանել երթևեկության խախտումներն ու օնլայն հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն, որն էլ վարչական վարույթ կհարուցի։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե իրականում ներկայում որքան տեսախցիկ և արագաչափ է տեղադրված ՀՀ-ում, և արդյո՞ք ԲՀԿ պատգամավորի նշած տվյալը համապատասխանում է իրականությանը։ 

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը, ոստիկանությունից տեղեկացրեցին, որ 2019-ի սեպտեմբերի 16-ի դրությամբ Երևանի խաչմերուկներում և ճանապարհի առանձին հատվածներում երթևեկության նկատմամբ հսկողություն է իրականացվում 676 տեսանկարահանող սարքերի միջոցով։ Երևանից դուրս այս պահի դրությամբ տեսանկարահանող սարքեր տեղադրված չեն։ Այսինքն, իրականում Արման Աբովյանի նշած թվից (2000) երեք անգամ պակաս տեսանկարահանող սարքեր են տեղադրված Հայաստանում։

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ ամբողջ Հայաստանում ավտոճանապարհներին գործում է 164 լուսանկարահանող արագաչափ սարք։ 

Այսինքն, նույնիսկ եթե Աբովյանը նկատի ունեցած լիներ բոլոր տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը, ապա այդ դեպքում էլ ընդհանուր թիվը 840 է, ինչը ԲՀԿ պատգամավորի նշած թվից 2.4 անգամ քիչ է։ Այսպիսով, Աբովյանի ներկայացրած թիվը սխալ է և իրականից էականորեն տարբերվող։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens