ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արդյո՞ք քիչ գումար է ծախսվելու «Էրեբունի-Երևանի» համար․ Հակոբ Կարապետյանի հայտարարության հետքերով

15:36, 11 Հկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հոկտեմբերի 3-ին Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն նախորդ տարիների համեմատ էապես կրճատվել է:  

Մասնավորապես, լրագրողի հարցին, թե որքա՞ն գումար է այս տարի նախատեսված տոնական միջոցառումների համար, Կարապետյանը պատասխանել է. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած՝ անցած տարին հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի՝ շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ճշտել, թե որքան գումար է նախորդ տարիներին ուղղվել Երևանի տոնի անցկացմանը և արդյո՞ք քաղաքապետարանի մամուլի խոսնակի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն 2015 թվականից ի վեր՝ ներառյալ բրենդինգի արժեքը:

Այսպիսով, մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունների բյուջեն 2015 թվականին կազմել է 140 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 139 միլիոնը։

2016 թվականին տոնական միջոցառումների բյուջեն կտրուկ նվազել է՝ պայմանավորված ապրիլյան պատերազմով, և կազմել ընդամենը 74 միլիոն դրամ, որից ծախսվել է 70 միլիոնը։

2017 թվականին նախատեսված 105 միլիոն դրամից ծախսվել է 103 միլիոն դրամը: 

Ինչ վերաբերում է 2018 թվականին Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին, ապա դրանց բյուջեն բավականին մեծ էր: Դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում նախատեսվել էր Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների համար ծախսել մեկ միլիարդ դրամից ավելի գումար, սակայն Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո էապես կրճատել էր այդ թիվը՝ հասցնելով 813 միլիոն դրամի, որից ծախսվեց մոտ 507 միլիոնը:

2019 թվականին, համաձայն քաղաքապետարանից մեր հարցմանն ուղարկված պատասխանի, «Էրեբունի-Երևանի» միջոցառումների և բրենդինգի բյուջեն կազմում է 187 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվելու է 173 միլիոնը (Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ այս թիվը կարող է տատանվել, բայց փոփոխությունը չնչին է լինելու):

Մենք կապվեցինք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել հարցազրույցում արված պնդման և հարցման պատասխանի մեջ նշված թվերի անհամապատասխանությունը: 

Կարապետյանի խոսքով՝ վերոնշյալ թվերը վերաբերում են բացառապես համայնքային բյուջեից տրամադրված գումարներին: «Մինչդեռ, նախորդ տարիներին, ի տարբերություն այս տարվա, ծախսերի զգալի մասն արվել է ոչ բյուջետային միջոցներով՝ նվիրատվություններ և այլն: Խոսքը դրան է վերաբերում»,- նշեց նա: Այսինքն, նախորդ տարիներին (բացառությամբ 2018-ի), «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից ավելի քիչ գումար է տրամադրել, քան այս տարի, սակայն միջոցառումների իրական ծախսերն արվել են նաև նվիրատվությունների միջոցով։ Մինչդեռ այս տարի այդպիսի նվիրատվություններ չեն սպասվում, ինչի մասին հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Հետևաբար՝ այս տարի մայրաքաղաքի տոնի համար ծախսվելու է ուղիղ այնքան գումար, որքան նախատեսված է բյուջեով։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Նախորդ հոդվածը

Արցախյան կարգավորում․ հայտարարություններ և տեսակետներ

Հաջորդ հոդվածը

Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող

Հարակից հոդվածներ

Խոշորացման արդյունքները Թումանյանում․ որ խոստումներն են իրականություն դարձել
Մեծամասամբ ճիշտ

Խոշորացման արդյունքները Թումանյանում․ որ խոստումներն են իրականություն դարձել

18:17, 10 Դկտ, 2019

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 4-ին կայացած քառօրյա նիստին «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով խոշորացված համայնքների խնդիրներին, նշեց, որ այդ...

Հաջողա՞կ, թե՞ սնանկ գործարար․ ով է ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը
Հետաքննական

Հաջողա՞կ, թե՞ սնանկ գործարար․ ով է ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը

14:45, 10 Դկտ, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամները դեկտեմբերի 23-ին ժողով են գումարելու և ընտրելու ֆեդերացիայի նոր գործադիր կոմիտե և նախագահ։ Ֆեդերացիայի նախագահի...

Ապակողմնորոշող հայտարարություն Ազգային ժողովի մասին «Երկիր մեդիայի» եթերում
Մանիպուլյատիվ

Ապակողմնորոշող հայտարարություն Ազգային ժողովի մասին «Երկիր մեդիայի» եթերում

18:32, 9 Դկտ, 2019

Դեկտեմբերի 5-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Անկեղծ ասած» հաղորդման շրջանակներում հաղորդավար, Հայ Յեղափոխական դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այն...

Թուջ ու փուչ․ ինչու՞ է մասնավոր ընկերությունը միլիոններ փոխանցել ՊՆ-ին
Հետաքննական

Թուջ ու փուչ․ ինչու՞ է մասնավոր ընկերությունը միլիոններ փոխանցել ՊՆ-ին

16:13, 9 Դկտ, 2019

Թուջի արտահանմամբ զբաղվող «Սոս-Ստիմուլ» ընկերությունը 2011-ին բիզնեսը զարգացնելու համար վարկ է վերցրել «Անելիք բանկից» ու վարկի դիմաց գրավադրումներ կատարել քաղաքացիներ...

Հաջորդ հոդվածը
Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող

Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
  • Օգտագործման կանոններ




Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens