ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Թուրքական ներխուժում Սիրիա. հին նկարները ներկայացվում են որպես նոր

19:47, 14 Հկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 9-ին ներխուժեցին Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ տարածքներ, որոնք գտնվում են (էին) քրդական ջոկատների վերահսկողության տակ։ Մի քանի օրվա մեջ ՄԱԿ-ը հայտարարեց հարյուր հազար մարդկանց փախստական դառնալու մասին։ Միաժամանակ, արդեն տեղեկություններ կան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Հայկական սոցցանցերի արձագանքը

Թուրքիայի գործողությունները լայն արձագանք ստացան սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայկական տիրույթում։ Վերջին օրերի թուրքական գործողություններին վերագրվող տասնյակ լուսանկարներ սկսեցին շրջանառվել հայկական Ֆեյսբուքում՝ ապահովելով հազարավոր դիտումներ ու հավանումներ։ Դրանց կից գրառումներում օգտատերերը համեմատություններ են անում քրդերի դեմ իրականացվող գործողությունների և հայոց ցեղասպանության միջև։ 

Սակայն տարածվող լուսանկարների գերակշռող մասը հին են և որևէ կապ չունեն հոկտեմբերի 9-ին մեկնարկած թուրքական ներխուժման հետ։ 

Այսպես, մոտ 43,000 հետևորդ ունեցող VEnews էջը մի շարք նկարներ է հրապարակել, որոնք հազարավոր մարդիկ հավանել (like) և տարածել են (share)։ 1975-ին հարյուր հազարավոր մարոկկացիների կողմից իրականացված «Կանաչ երթի» լուսանկարը ներկայացվում է «Սիրիա 2019 հոկտեմբեր … Նման է չ՞է 1915-ին⁉» գրությամբ։ Սրան Fip.am-ն արդեն առանձին անդրադարձել էր։ Հենց այս նկարն ամենաշատ տարածումը ստացավ այս օրերին։ Նույն լուսանկարը հրապարակվել է նաև asekose.am կայքի ֆեյսբուքյան էջում և տարածվել 1,800 անգամ։ 

VEnews-ի կողմից հրապարակված հաջորդ նկարում պատկերված է տղա երեխա՝ արցունքները երեսին։ Գրությունը հետևյալն է. «Թուրքիան ռմբակոծում է Սիրիայի հյուսիսը‼ Սիրիացի այս փոքրիկի լուսանկարն արվել է այս օրերին‼ Թուրքը մնում է թուրք‼»։

Նկարն իրականում արվել է 2017-ի մարտին և կրկին կապ չունի այս օրերի թուրքական ներխուժման հետ։ Նկարում պատկերված է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքից գաղթած երեխա։ 

Նույն էջի մեկ այլ հրապարակում էլ ներկայացնում է մի քանի երեխաների՝ «Սիրիայի անմեղ երեխաները‼ Թուրքը մնում է թուրք…» գրությամբ։

Այս հրապարակման մեջ զետեղված նկարներից առաջինն արվել է դեռ 2016-ի նոյեմբերին՝ Հալեպում։ Երկրորդ նկարն արվել է 2016-ի ապրիլին՝ Իդլիբում։ Երրորդ նկարի մասին արդեն նշեցինք վերևում։ Իսկ չորրորդում պատկերված է 2012-ի հոկտեմբերին Հորդանանում փախստականների ճամբարում լուսանկարված սիրիացի մի աղջիկ։

previous arrow
next arrow
Slider

Asekose.am-ի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 13-ին զետեղվել է մի լուսանկար, որում պատկերված է զինվոր, որի հրացանը ուղղված է երեխայի ուղղությամբ։ Երեխայի ձեռքին պատառաքաղ է, իսկ նրա ետևում մի տարեց կին, որի դեմքը չի երևում։

Մեզ չհաջողվեց պարզել լուսանկարի սկզբնաղբյուրը կամ, ընդհանրապես, իսկությունը։ Որոշ աղբյուրների կողմից այն ներկայացվում է որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից պատկեր։ Այն առնվազն երեք տարվա հնության է, այսինքն՝ կապ չի կարող ունենալ վերջին օրերի թուրքական ներխուժման հետ։ 

Մեկ այլ լուսանկար, որը տեղադրվել է առնվազն երեք տարբեր ֆեյսբուքյան էջերի կողմից՝ Ուղեցույց հեռուստաալիք, Armenian news և Առաջին ինֆո, տարածվել է հարյուրավոր մարդկանց կողմից։ Երեքն էլ նույն գրությամբ են հրապարակել նկարը՝ «11.10.2019 Սիրիա… Թուրքիան պատմություն չունի, այն միայն հանցավոր անցյալ ու ներկա ունի…»։

Փոքրիկ տղայի նկարը իրականում Եմենից է և արվել է 2015-ին։

VEnews-ը հոկտեմբերի 13-ին YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, «18+ թուրքական զինվորականները սպանում են սիրիացի կնոջը» գլխագրով, որում երևում է, թե ինչպես է թուրքական դրոշով զրահամեքենան վրաերթի ենթարկում մի ծեր կնոջ։ Տեսանյութը երկու օրում հավաքել է մոտ 37,000 դիտում։ Իրականում տեսանյութը նկարահանվել է 2017 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում։

Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 9-ին մեկնարկած թուրքական ներխուժման իրական լուսանկարներ՝ Al Jazeera և  Yahoo կայքերից։

previous arrow
next arrow
Slider

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#165 ՓԱՍՏԱՉԱՓ․ Պատգամավորների համեստ վաստակն ու ՆԳՆ-ի անհամեստ «կուրությունը»
Տեսանյութեր

#165 ՓԱՍՏԱՉԱՓ․ Պատգամավորների համեստ վաստակն ու ՆԳՆ-ի անհամեստ «կուրությունը»

19:29, 8 Դկտ, 2023

Ադրբեջանցի ֆաշիստի վիրտուալ դեգերումները Երևանում, մոռացված վրաերթն ու պատգամավորական «համեստությունը»:

Պատգամավորներն իրենց աշխատավարձը՝ չէ, բայց ծախսերի համար տրվող գումարը հնգապատկել են․ Արշակյանի ու Հարությունյանի պնդումների հետքերով
Առանց վճռի

Պատգամավորներն իրենց աշխատավարձը՝ չէ, բայց ծախսերի համար տրվող գումարը հնգապատկել են․ Արշակյանի ու Հարությունյանի պնդումների հետքերով

12:38, 8 Դկտ, 2023

Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հակադարձող ելույթում հռետորական հարց է հնչեցրել, թե...

ՀԱՊԿ անդամ երկիրը պարտավոր չէ ռազմական դրություն հայտարարել՝ օգնություն ստանալու համար
Տեսանյութեր

ՀԱՊԿ անդամ երկիրը պարտավոր չէ ռազմական դրություն հայտարարել՝ օգնություն ստանալու համար

20:30, 7 Դկտ, 2023

Ռազմական դրության հայտարարումը ՀԱՊԿ ընթացակարգերում սահմանված չէ որպես ագրեսիայի ենթարկված անդամ երկրին օգնելու նախապայման․ ուստի պնդումը, թե ադրբեջանական ներխուժումների ընթացքում...

ՆԳՆ-ն տվյալներ է կեղծում. վարչապետի շարասյան կողմից հետիոտնային անցման վրա կնոջ վրաերթի դեպքը դուրս է մնացել վիճակագրությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն տվյալներ է կեղծում. վարչապետի շարասյան կողմից հետիոտնային անցման վրա կնոջ վրաերթի դեպքը դուրս է մնացել վիճակագրությունից

16:54, 7 Դկտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» նոյեմբերի 27-ին հարցում էր ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2018-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens