ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Խեղաթյուրող հայտարարություններ՝ Դավիթ Շահնազարյանի կողմից

19:23, 15 Հկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հոկտեմբերի 14-ին «5 -րդ ալիքը» հյուրընկալել էր ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանին, որը հարցազրույցի ընթացքում հանդես է եկել մի շարք անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով։ 

Վիտալի Բալասանյանի հայտարարությունն ԱԱԾ ուղարկելու մասին

Շահնազարյանը հարցազրույցում աբսուրդ է որակել այն, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ հոկտեմբերի 8-ի հարցազրույցի տեսանյութը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, քանի որ, ըստ Շահնազարյանի, հանցակազմի առկայության կամ բացակայության ստուգումը դատախազության ուղղակի պարտականությունն է։

«Հիմա ԱԱԾ ղեկավարությունը ճիշտ կանի ուղարկի տեսանյութը և ասի՝ սա ձեր գործառույթն է, դուք պիտի ուսումնասիրեք՝ էստեղ հանցակազմ կա՞, թե՞ չկա»,- հայտարարել է ԱԱԾ նախկին պետը։ 

Հիշեցնենք, որ դատախազությունը Վիտալի Բալասանյանի հարցազրույցն ուղարկել է ԱԱԾ այնտեղ հնչեցված հայտարարությունների հանգամանքները ստուգելու նպատակով։  Հարցազրույցում Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին և «Սասնա ծռերին» անվանել էր «մեկ ահաբեկչական խմբավորում» և հայտարարել, որ ֆիզիկապես կոչնչացնեն նրանց, ովքեր ժողովրդի և պետականության դեմ ոտնձգություն կանեն։

Այսպես, ըստ Շահնազարյանի՝ դատախազությունն ինքը պետք է ստուգեր Վիտալի Բալասանյանի հարցազրույցում հնչած հայտարարությունները։ Սակայն «Քրեական դատավարության» օրենսգրքով դատախազությունը նման իրավասություն չունի։

Ըստ օրենսգրքի 186-րդ հոդվածի՝ դատախազությունը, որպես քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմին, կարող է հանցագործության մասին հաղորդումն առանց գործ հարուցելու հանձնել՝ ըստ ենթակայության։ Այդպես էլ եղել է այս դեպքում. դատախազությունը հարցազրույցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով գլխավոր դատախազի գրությամբ ուղարկել է այն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ սահմանվում են, թե որ հոդվածները որ մարմնի ենթակայության տակ են գտնվում։ Այսպես՝ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից նախաքննությունը կատարվում է ըստ 190-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հանցագործությունների դեպքերի։ Դրանցից են, օրինակ, ահաբեկչությունը, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, պետական դավաճանությունը, ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր հնչեցնելը և այլն։ 

Ինչպես տեսնում ենք, գործընթացը իրավական է, և Դավիթ Շահնազարյանի այն պնդումը, որ դատախազության ուղղակի պարտականությունն է ստուգել հարցազրույցում հնչեցված հայտարարությունները, չի համապատասխանում իրականությանը։ 

Գերագույն գլխավոր հրամանատարի մասին

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «…ԱԱԾ պետը  հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ», Շահնազարյանը  նշում է, որ այդպես հայտարարելը նույնպես քրեական հոդված է. «Իր ենթագիտակցության մեջ դա կա, որ պատերազմ պիտի լինի։ Երբ նա հայտարարում է, որ ինքը գերագույն գլխավոր հրամանատար է, դա էլ է քրեական հոդված»,- ասել է Շահնազարյանը։

Fip.am-ն իր հոդվածներից մեկում անդրադարձել է գերագույն գլխավոր հրամանատար եզրույթի կիրառմանը և արձանագրել, որ Սահմանադրության վերջին փոփոխություններով՝ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ։ (Սահմանադրություն 155-րդ հոդված կետ 4)։ Մենք նաև նշել էինք, որ ԱԱԾ-ն Զինված ուժերի մաս չէ, և «գերագույն հրամանատար» տերմինի օգտագործումն այս կոնտեքստում տեղին չէ։ 

Անհասկանալի է նաև, թե ինչ հիմքով է Դավիթ Շահնազարյանը Փաշինյանի հայտարարությունը համարում քրեորեն պատժելի, քանի որ, փաստացի, Քրեական օրենսգրքում չկա դրույթ, որով նման հայտարարությունը որակվում է որպես հանցանք։

Միգուցե Շահնազարյանը նկատի ունի, որ այսպիսի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ուզում է իրականացնել իշխանության յուրացո՞ւմ։ Սակայն այստեղ ևս ԱԱԾ նախկին պետի պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանը վերոնշյալ հայտարարությունն արել է այլ համատեքստում՝ պատասխանելով ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ազատման դիմումում տեղ գտած հայտարարություններին։ Fip.am-ն իր հոդվածում նշել էր, որ հնարավոր է՝ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար տերմինն օգտագործել է փոխաբերական իմաստով, քանի որ ԱԱԾ ղեկավարը ենթակա է վարչապետին, բայց փաստացի՝ վարչապետի խոսքը տարընթերցումների տեղիք է դարձել։

Հայաստանի վարած քաղաքականության մասին

Հարցազրույցի ընթացքում Դավիթ Շահնազարյանը նաև հետևյալ պնդումն է արել. «Պարզվում է, որ մեր պետությունն ընդհանրապես չի մտածել հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին, և դրա մասին Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է  Սանկտ Պետերբուրգում, երբ որ ասել է, որ Հայաստանը աշխարհաքաղաքականությամբ չի զբաղվում, ո՞նց կարելի է նման հայտարարություն ընդհանրապես մտքով անցկացնել, դա խոսում է գիտելիքների լուրջ պակասի մասին»։

Այստեղ հարկ է նշել, որ Շահնազարյանը խեղաթյուրում է իրականությունը։ Այսպես, հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Փաշինյանը չի խոսել Սիրիայում տեղի ունեցող գործողությունների մասին, քանի որ այն ժամանակ դեռևս Թուրքիայի կողմից նման գործողություններ սկսելու մասին հայտարարություն չէր եղել։ Փաշինյանը համաժողովի ժամանակ անդրադարձել է հարևան պետությունների, ինչպես նաև ԵՄ և ԵԱՏՄ կառույցների հետ համագործակցությանը։ Նա նշել է, որ Երևանը ԵՄ–ի հետ հարաբերություններ է հարթում ու չի թաքցնում դա Մոսկվայից։ Փաշինյանը նաև հավելել է, որ Բրյուսելում էլ լավ գիտեն հայ-ռուսական համագործակցության բնույթի մասին. «Մենք չենք պատրաստվում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնել ու մտադիր ենք նորմալ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ»,— հայտարարել  է Փաշինյանը։  

Սակայն ինչպես տեսնում ենք, Շահնազարյանը մանիպուլացրել է Փաշինյանի խոսքը և այն վերաձևակերպել այնպես, կարծես թե Հայաստանը աշխարհաքաղաքականությամբ առհասարակ չի զբաղվում։ Եվ այդ ամենը կապել է Սիրիայում հոկտեմբերի 9-ին սկսված գործողությունների հետ։ 

Այսպիսով, «5 -րդ ալիքում» հարցազրույցի ընթացքում Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել և՛ մանիպուլացնող, և՛ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens