ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստորգետնյա «ֆեոդալները»․ ինչպես է Մետրոպոլիտենի տնօրենը չարաշահել պաշտոնը

19:34, 21 Հկտ, 2019

Ազգային անվտանգության ծառայությունն այս տարվա սկզբին ստուգումներ սկսեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ այնտեղ հայտնաբերվել են չարաշահումներ, հարուցվել է քրեական գործ: Լուրեր տարածվեցին, թե այդ չարաշահումները կապված են Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի և նրա որդու՝ Արտակ Յայլոյանի հետ։

Ո՞վ է Փայլակ Յայլոյանը

Փայլակ Յայլոյանը երկար տարիներ զբաղեցրել է Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը` 2001-2003 թթ․ և 2007-ից մինչև 2019 թ․ մայիսի 20-ը, երբ Յայլոյանը սեփական դիմումի հիման վրա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ 

Տնօրեն աշխատելու տարիներին Յայլոյանը Մետրոպոլիտենի տարածքների մի մասը անհամեմատ ցածր գնով վաճառել և վարձակալության է հանձնել սեփական որդուն։  

Մետրոյի վարչական շենքի մի մասը՝ Յայլոյանի որդուն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ 2014 թ․ փետրվարի 7-ին Մ․ Բաղրամյան պողոտա 76 հասցեի մի մասին տրվել է առանձին՝ Մ․ Բաղրամյան պողոտա, 76 շենք, շինություն հ. 2 հասցեն։

Մոտ մեկ ամիս անց՝ մարտի 4-ին, Մետրոպոլիտենն առքուվաճառքի պայմանագիր է կնքել տվյալ պահին տնօրեն հանդիսացող Փայլակ Յայլոյանի որդու՝ Արտակ Յայլոյանի հետ՝ վերջինիս վաճառելով նոր հասցե ստացած Մ․ Բաղրամյան 76 շենքի թիվ 2 շինությունն ամբողջությամբ։ 923,7 քմ տարածքը Մետրոպոլիտենը Յայլոյանին վաճառել է ընդամենը 75,4 մլն դրամով կամ 158 հազար դոլարով։

Արդեն մարտի 31-ին Մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի բաժանման պայմանագիր, ըստ որի՝ ընդհանուր սեփականության իրավունքով կողմերին պատկանող 0,19459 հա հողամասը բաժանվել է կողմերի միջև։ 

Դրանից 18 օր անց՝ ապրիլի 18-ին, Արտակ Յայլոյանն արդեն իրեն պատկանող տարածքի մի հատվածը՝ 64 քմ, վաճառել է Պողոս Գևորգի Փլավչյանին ընդամենը 1 մլն 100 հազար դրամով։ Նշենք, որ Պողոս Փլավչյանը 2009-2013 թթ. եղել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։

Սակայն հունիսի 5-ին այս պայմանագիրը լուծվել է, քանի որ առուվաճառքի ենթակա գույքի մի մասը պատկանում էր նաև «Երևանի Մետրոպոլիտենին»։ Արդեն 2 շաբաթ անց՝ հունիսի 18-ին, նշված տարածքը, այնուամենայնիվ, վաճառվել է Պողոս Փլավչյանին, այս անգամ որպես վաճառող հանդես են եկել «Երևանի Մետրոպոլիտենն» ու Արտակ Յայլոյանը։ Նոր պայմանագրով գնորդը կողմերին 64 քմ-ի համար պարտավորվել է վճարել արդեն 4 մլն դրամ։

Այնուհետև Արտակ Յայլոյանն իրեն պատկանող տարածքը մաս-մաս վարձակալության է տվել մի քանի կազմակերպությունների՝ «Մետրոքլաբ» ՍՊԸ-ին՝ ամսական 100 հազար դրամով (94,9 քմ), «Ֆելիզ գրուպ» ՍՊԸ-ին՝ 500 հազար դրամով (593,6 քմ) և «Նամաստե Ինդիա» ՍՊԸ-ին՝ 1 մլն 215 հազար դրամով (221,4 քմ)։

Արտակ Յայլոյանը՝ Մետրոպոլիտենի շենքի վարձակալ

Փայլակ Յայլոյանը Երևանի մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասը որդուն վաճառելուց զատ՝ որպես վարձակալ վերջինիս է տրամադրել վարչական շենքի մեկ այլ հատված ևս։ Այսպես, 2016 թվականի մայիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի և Արտակ Յայլոյանի միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս է տրամադրվել Բաղրամյան 76 հասցեում (Մետրոպոլիտենի վարչական շենքում) գտնվող 74 քմ տարածք՝ 148 հազար դրամ ամսական վարձավճարով։

Երեք շաբաթ անց կողմերի միջև կնքվել է նոր պայմանագիր, որով ավելացվել է Արտակ Յայլոյանին հատկացվող տարածքը՝ դառնալով 78,9 քմ՝ 157 800 դրամ վարձավճարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար Փայլակ Յայլոյանի որդին Մետրոպոլիտենին պարտավորվել է վճարել 2000 դրամ: 

Մինչդեռ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենների խորհրդի 01․11․2011 թ․ թիվ 4 որոշմամբ սահմանվել էր Մետրոպոլիտենի կայարաններում և հարակից տարածքներում գործունեություն ծավալելու ամսական նվազագույն վարձավճարը։ Ըստ այդ որոշման՝ մետրոյի կայարանների համար սահմանվել էին հետևյալ ամսական վարձակալական նվազագույն վճարները։

Սակայն տնօրենների խորհրդի նույն որոշմամբ՝ Մետրոպոլիտենի վարչական և կապի շենքերում ու դրանց հարակից տարածքներում գործունեություն ծավալելու համար որպես վարձակալության նվազագույն վճար սահմանվել է 2000 դրամ՝ 1 քմ-ի համար։ 

Փաստացի, Արտակ Յայլոյանի կողմից վարձակալվող տարածքը գտնվում է Մետրոպոլիտենի վարչական շենքի տարածքում (Մարշալ Բաղրամյան 78), ինչի հետևանքով էլ Յայլոյանը վճարում է ընդամենը 2000 դրամ (մյուս տարածքների դեպքում, ինչպես երևում է աղյուսակում, վարձավճարներն ավելի բարձր են)։ Հետաքրքիր է, որ այս պայմանագրով Փայլակ Յայլոյանն իր որդուն տարածքները տրամադրել է մինչև 2040 թվականը։

Յայլոյանների անշարժ գույքը

Փայլակ Յայլոյանը Մետրոպոլիտենում աշխատել է 28 տարի: Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ Յայլոյանին է պատկանում Երևանի Այգեձոր փողոցի 78/1 շենքում գտնվող 2 բնակարան և Ձորաղբյուրում գտնվող հողամաս։ Վերջինս երկու որդիների հետ հանդիսանում է նաև Իսակովի պողոտայում գտնվող 50/1 շենքում գտնվող բնակարանի սեփականատեր։

Յայլոյանի ավագ որդին՝ Արտակը, ինչպես նշեցինք, հանդիսանում է Մետրոպոլիտենի վարչական շենքի մի մասի անհատույց օգտագործող, իսկ մյուս մասի` բաժնային սեփականատեր։ Բացի այդ, Արտակ Յայլոյանը բնակարան ունի Երևանի Մարգարյան փողոցի 6-րդ շենքում, երկու հողամաս Նոր-Նորքի Քոչինյան փողոցում։ Բացի այդ, հանդիսանում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատեր։

Փայլակ Յայլոյանի կրտսեր որդին՝ Վահագն Յայլոյանը, որը Երևանի մետրոպոլիտենում զբաղեցրել է «Երթևեկություն» մասնաճյուղի կոմերցիոն բաժնի գովազդի գծով տնտեսագետի պաշտոնը, Երևան քաղաքի Բյուզանդի 17 նորակառույց էլիտար շենքում ունի 3 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի թաղամասում գտնվող բնակելի տան ընդհանուր բաժնային սեփականատեր է։

Քրեական գործ՝ ԱԱԾ-ում

Նշենք, որ 2019 թ․ մարտից ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում կալանք է դրված Արտակ Յայլոյանին պատկանող Բաղրամյան պողոտա 76/2 հասցեում գտնվող 923,7 քմ մակերեսով անշարժ գույքի վրա։ 

Նախաքննական մարմինը պարզել է, որ 2014-ին Երևանի մետրոպոլիտենը տնօրենի պաշտոնը զբաղեցնող Փայլակ Յայոլյանին որդուն՝ Արտակ Յայլոյանին, Բաղրամյան պողոտայում գտնվող նշված տարածքն օտարել է կադաստրային արժեքից ցածր գնով՝ 75,393,360 դրամ։ Փայլակ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում, որը կազմակերպության կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

TV 5-ի եթերում քաղաքագետը կրկնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Սխալ

TV 5-ի եթերում քաղաքագետը կրկնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

14:13, 22 Մրտ, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդաշարի մարտի 22-ի թողարկման ժամանակ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կրկնել է Ադրբեջանի պետական APA լրատվական գործակալության տարածած, այնուհետև...

Ինքնորոշման իրավունքի հիշատակումը չի հեռացվել Գերմանիայի կանցլերի կայքից․ քաղաքագետի սխալ պնդումը
Սխալ

Ինքնորոշման իրավունքի հիշատակումը չի հեռացվել Գերմանիայի կանցլերի կայքից․ քաղաքագետի սխալ պնդումը

21:59, 21 Մրտ, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման մարտի 21-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը պնդել է, թե Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Լեռնային Ղարաբաղի...

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն

10:04, 21 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասին  Մինչև 2006-ը Հայաստանում արձանագրվում էին կարմրուկի հազարավոր դեպքեր: Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրումից հետո կարմրուկի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens