ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Արսեն Բաբայանին վերագրվող մեղադրանքի վրա համաներման ակտը չի տարածվում

13:10, 23 Հկտ, 2019
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալելուց հետո իրավապաշտպաններն  ահազանգեցին, որ այս գործընթացն ապօրինի է։ Ըստ իրավապաշտպանների՝ այն հակասում է  «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքին, քանի որ այն տարածվում է նաև Բաբայանին ներկայացված մեղադրանքի հոդվածի վրա։

Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 21-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հաջորդ օրը ՀՔԾ-ն նոր  հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ պաշտոնեական կեղծիք կատարելուն զուգահեռ՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացմանը օժանդակելու՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1 մասով։ Բաբայանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելուն։ Այս գործը կցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ 

Իրավաբանները պնդում էին, որ Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է, քանի որ նրան վերագրվող հանցանքը կատարվել է 2018 թվականի մարտին, իսկ 2018 թվականի հոկտեմբերին ընդունված համաներման ակտը տարածվում է այդ հանցակազմի վրա։

Ըստ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի՝ համաներմամբ պետք է «քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 4 տարի ժամկետով ազատազրկում»: 

Բանն այն է, որ Բաբայանին ներկայացված՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով։ Ստացվում է, որ Արսեն Բաբայանին վերագրված այս հանցանքի դեպքում կիրառելի է համաներման դրույթը։ 

Սակայն Բաբայանին առաջադրված մյուս մեղադրանքի մասով համաներման դրույթը կիրառելի չէ։ Ուսումնասիրելով Քրեական օրենսգրքի համապատասխան 38-300-րդ հոդվածի 1 մասը՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակելը, որով մեղադրանք է առաջադրվել Բաբայանին, պարզ է դառնում, որ այն ավելի երկար պատիժ է նախատեսում կատարված հանցանքի համար, քան համաներման ակտով անցնող հոդվածների համար նախատեսվող պատժի չափն է։

Այսպես, իշխանության յուրացումը, որը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալն է, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով: Իսկ համաներումը տարածվում է մինչև 4 տարի ազատազրկում նախատեսող հոդվածների վրա։ 

Ինչպես տեսնում ենք, այս պարագայում չենք կարող խոսել համաներման ակտի մասին, քանի որ մեղադրանքը և համաներման օրենքի դրույթը միմյանց հետ առնչություն չունեն։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens