ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Արդյո՞ք հնարավոր է Վազգեն Մանուկյանին վաղաժամկետ պաշտոնանկ անել

14:36, 29 Հկտ, 2019
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին. Վազգեն Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը News.am կայքի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն պաշտոնից հեռացնելու վարչապետին ուղղված դիմումին, հայտարարել է. «…Ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց բնական է, եթե ինքը կանչեր ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, ես նույն րոպեին դուրս կգայի»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է Մանուկյանի այս հայտարարության հետքերով՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգով են դադարեցվում Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները և արդյո՞ք հնարավոր է նրան վաղաժամկետ պաշտոնից ազատել։

Արման Բաբաջանյանի դիմումը 

Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 28-ին դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով պաշտոնանկ անել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։ Պատգամավորն իր դիմումի մեջ պարզաբանել էր, որ Հանրային խորհուրդը ցուցաբերում է  անգործություն, իսկ Վազգեն Մանուկյանը հանդիսանում է նախկին իշխանության ներկայացուցիչ և իր գործունությամբ (որպես օրինակ՝ Բաբաջանյանը բերում է Մանուկյանի՝ «Վերնատուն» քաղաքական-հասարակական ակումբ ստեղծելու մասին հայտարարությունը) չի պահպանում օրենքի պահանջով սահմանված քաղաքական չեզոքությունը։  

Բաբաջանյանի դիմումից հետո Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ չի պատրասվում հրաժարական տալ։ Իսկ ավելի ուշ նշել էր, որ օրենքով մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ ՀԽ նախագահին պաշտոնանկ անել։

Ի՞նչ կառույց է Հանրային խորհուրդը 

Ըստ Սահմանադրության 161-րդ հոդվածի՝ Հանրային խորհուրդը (ՀԽ) կառավարության ենթակա մարմին է։ Այն վարչապետի առաջարկությամբ կազմակերպում է հանրային լսումներ կամ քննարկումներ հասարակական հետաքրքրություն ներկայացնող կամ կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ և այլն։ Կառույցը նաև իրականացնում է վերլուծություններ ՝ տարբեր հիմնահարցերի առնչությամբ։

Ինչպե՞ս է  կազմավորում Հանրային խորհուրդը

Հանրային խորհուրդը կազմված է 45 անդամից։ Այն համարվում է ամբողջապես ձևավորված, երբ հաստատվում են խորհրդի 45 անդամը։ Նրանց ընտրությունը կատարվում է ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ առաջին 15 անդամին հաստատում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամը ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով տարբեր հասարակական կազմակերպությունների և կառույցների ներկայացրած թեկնածուներից, վերջին 15 անդամին ընտրում են ՀԽ ընտրված 30 անդամները։ 

Երբ հաստատված է լինում անդամների կազմը, վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որի նշանակումից հետո էլ խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ամբողջապես ավարտված։

Գործող Հանրային խորհրդի առաջին 15 անդամը հաստատվել են դեռևս 2018 թվականի սեպտեմբերին։ Անդամների կազմում ընտրվել էր նաև Վազգեն Մանուկյանը։ 2019 թ. ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանին նշանակել էր Հանրային խորհրդի նախագահ։ Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից։ 

Ե՞րբ են դադարում Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները 

Այսպես, ըստ օրենքի 5-րդ հոդվածի 14-րդ կետի՝ Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո և նշված անդամներին նշանակած կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա այդ դեպքում նա շարունակում է մնալ Հանրային խորհրդի անդամ: 

Հաշվի առնելով այն փաստը, որ Վազգեն Մանուկյանը հանրային խորհրդի անդամ է նշանակվել սեպտեմբերին, սակայն որպես նախագահ վերանշանակվել է 2019 թվականի ապրիլին, ապա, փաստացի, մինչև 2020 թ. ապրիլ Մանուկյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնել հնարավոր չէ։ Եվ եթե անգամ Մանուկյանի լիազորությունները՝ որպես ՀԽ նախագահ դադարեցվեն մեկ տարուց, նա, ըստ օրենքի, շարունակելու է իր գործունեությունը՝ որպես ՀԽ անդամ։ 

Օրենքում, բացի վաղաժամկետ դադարեցման հիմքերից, նշվում են այլ հիմքեր ևս. Հանրային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվում են, երբ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում կազմավորվում է նոր կառավարություն, և այն իր կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկությամբ վաղաժամկետ դադարեցնում է նախկին կառավարության նշանակած անդամների գործունեությունը և նշանակում Հանրային խորհրդի նոր նախագահ և անդամներ: Իսկ ՀԽ նախագահի լիազորությունները դադարում են նրա` որպես Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքերում:

Այսպիսով, Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, որ վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում պաշտոնանկ անել Հանրային խորհրդի նախագահին, համապատասխանում է իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens