ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ում ընդունված բանաձևը. արդյո՞ք Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

15:19, 30 Հկտ, 2019
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը կողմ քվեարկեցին, 11-ը՝ դեմ,  3-ը՝ ձեռնպահ, իսկ 13 կոնգրեսական չի քվեարկել։ 

Մինչ բանաձևի ընդունումը, սակայն, հայկական մի շարք լրատվամիջոցներ՝ 1in.am, Armtimes.com, Aravot.am, Panarmenian.net, Asekose.am, շտապեցին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրակարգ մտցնելու հարցի ընդունումը ներկայացնել որպես բանաձևի ընդունում: Այնուհետև կայքերը շտապեցին ուղղել սխալը՝ փոխելով վերնագրերն ու բովանդակությունը։ 

Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանաձևի ընդունման համար շնորհակալություն հայտնեցին հենց Կոնգրեսին:

Մինչդեռ վարչապետի և արտգործնախարարի շնորհակալությունը մասամբ սխալ կարելի է որակել, քանի որ Կոնգրեսի երկու պալատներից՝ Սենատից և Ներկայացուցիչների պալատից, միայն երկրորդն է ճանաչել ցեղասպանությունը:

Ինչ է նշանակում այս բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը շատերի մոտ հարց առաջացրեց, թե արդյո՞ք սրանով կարելի է ի վերջո ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ծավալված քննարկումներում ոմանք կարծիք են հայտնում, թե ԱՄՆ Կոնգրեսը սրանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ոմանք էլ մտավախություն են հայտնում, թե բանաձևը վերջնական հաստատվելու համար դեռևս պետք է գնա Սենատ, և նոր միայն կարելի կլինի ասել, որ բանաձևն ընդունվել է:

Իրականում, սակայն, հայտարարել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սխալ է։ Կոնգրեսը, ինչպես նշեցինք, բաղկացած է երկու պալատից՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունվել է Ներկայացուցիչների պալատում։ Սենատում այժմ ներկայացված է Հայոց ցեղասպանության ճանաչման մեկ այլ  բանաձև: Եվ եթե Սենատն ընդունի այս բանաձևը ևս, ապա այդ դեպքում կհամարվի, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Բացի այդ, բանաձևը, քանի որ չի հանդիսանում օրենքի նախագիծ, ապա չի նախատեսվում, որ Սենատը պետք է հաստատի այն։ Ներկայացուցիչների պալատի բանաձևը, ըստ այդմ,  ընդունված է վերջնական։

Պետք է արձանագրել նաև, որ ԱՄՆ-ում 49 նահանգներ պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը, Ներկայացուցիչների պալատը տարբեր անգամներ տարբեր փուլերում ընդունել է համանման բանաձևեր: Վերջին անգամ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր 1984-ին, և սա Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ տարբեր մակարդակներում ընդունված որոշումների վերահաստատումն է: Սակայն ի տարբերություն նախորդների՝ այս բանաձևի քվեարկությունը՝ 405 կողմ և 11 դեմ, աննախադեպ է:

Այսպիսով արձանագրենք, որ ԱՄՆ Կոնգրեսը, այսինքն՝ օրենսդիր մարմինը, դեռևս ամբողջությամբ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens