ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Արևմտյան համալսարանների փորձը. արդյո՞ք լեզուն և պատմությունը պարտադիր են առաջատար բուհերում

18:02, 6 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին «Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով բուհերում հայոց լեզվի, գրականության և պատմության առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու նախագծին, հարց հնչեցրեց, թե արդյո՞ք աշխարհի առաջատար համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդը, Քեմբրիջը և Սորբոնը, դասավանդվում են պետական լեզուն և իրենց պատմությունը։

«Արդյո՞ք Սորբոնի համալսարանում ֆրանսերենը և Ֆրանսիայի պատմությունը պարտադիր առարկաներ են, և բոլորը պարտավոր են սովորել՝ անկախ նրանից, թե ինչ առարկա են անցնում»,- ասաց Փաշինյանը և շեշտեց, որ չի ճշտել այդ տեղեկատվությունը, այլ պարզապես հռետորական հարց է բարձրացնում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ Փաշինյանի «հռետորական հարցի» հետքերով և հասկանալ, թե ինչ կրթական համակարգ է գործում այդ հաստատություններում։

Քեմբրիջի համալսարան

Այսպես, Անգլիայում գործող Քեմբրիջի համալսարանը կոլեգիալ համալսարան է։ Այստեղ գործում է 31 քոլեջ և 6 դպրոց։ Դպրոցները, ըստ էության, համալսարաններ են. դրանք բաղկացած են ֆակուլտետներից և բաժիններից։  

Համալսարանի կայքը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Քեմբրիջի քոլեջներ ընդունվելիս անհրաժեշտ է, որ ուսանողներն ունենան որոշ առարկաների տիրապետելու վերաբերյալ վկայականներ։ Դրանք հիմնականում A մակարդակի հետևյալ առարկաներն են՝ օտար լեզու, պատմություն, քիմիա, մաթեմատիկա և ֆիզիկա։ 

Իսկ արդեն քոլեջներում ուսանողներն ընտրում են այն առարկաները, որոնց ցանկանում են սովորել։ Օրինակ՝ եթե դիմողը ցանկանում է սովորել արվեստի և հասարակագիտության բաժինը, նա կարող է որպես հիմնական առարկաներ ընտրել անգլիական գրականություն, պատմություն, լեզուներ և մաթեմատիկա։ 

Համալսարանների դեպքում ուսանողները շուրջ 300 դասընթացներից ընտրում են, թե որն են ցանկանում ուսանել։ Փաստացի, Քեմբրիջում չկան պարտադիր առարկաներ։ 

Հարվարդի համալսարան

ԱՄՆ-ում գործող Հարվարդի համալսարանում նույնպես պարտադիր առարկաներ չկան։  

Այստեղ կրթությունն իրականացվում է երկու եղանակով՝ քոլեջների և մասնագիտական դպրոցների միջոցով։ Քոլեջներում իրականացվում է 4-ամյա կրթություն, իսկ բակալավրի դիպլոմ ունեցող ուսանողները կարող են ուսանել մասնագիտական դպրոցներում։

Հարվարդ ընդունվելիս առաջին շաբաթվա ընթացքում ուսանողն ազատ է գրանցվելու այն դասընթացներին, որոնք ցանկանում է։ Չնայած մեկ միասնական ակադեմիական ուղղություն Հարվարդը չի պարտադրում իր ուսանողներին, սակայն դիմորդները Հարվարդ ընդունվելու համար ավագ դպրոցում պարտադիր պետք է անցած լինեն անգլերեն, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա՝ չորս տարի, երեք տարի պատմություն (Ամերիկյան և Եվրոպական)՝ խորացված մակարդակով, ինչպես նաև որևէ օտար լեզու չորս տարի։ Փաստացի, Հարվարդում էլ պահանջվում է նշյալ առարկաների գերազանց տիրապետումը մինչև ընդունվելը։ 

Սորբոնի համալսարան

Վարչապետի մատնանշած երրորդ համալսարանը Սորբոնի համալսարանն է, որը Ֆրանսիայի խոշորագույն ուսումնական կենտրոնն է։ Այն կազմված է 13 տարբեր համալսարաններից, որոնք թեև առանձին են, սակայն օրգանապես կապված են միմյանց հետ։ Սորբոնն առաջարկում է դասընթացներ արվեստի, լեզուների, դասական լեզուների, ֆրանսերենի, մարդկային գիտությունների և հաղորդակցության ոլորտներում։ Համալսարանի կայքում առկա չէ պարտադիր առարկաների ցանկ։ Ուսումնասիրելով մի քանի ֆակուլտետների դասընթացների ցանկը՝ պարզ է դառնում, որ դասավանդվում են մասնագիտական առարկաներ։ Օրինակ՝ Գիտության և ճարտարապետության ֆակուլտետում բակալավրիատի առաջին կուրսում ուսանողները կարող են ընտրել հենց մասնագիտության հետ կապված առարկաներ, իսկ ֆրանսերենը, ֆրանսիական գրականությունը և պատմությունը պարտադիր չեն։ 

Մոսկվայի պետական համալսարան

Ուսումնասիրեցինք նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փորձը։ Այստեղ, ի տարբերություն արևմտյան համալսարանների, ռուսերենը և պատմությունը դասավանդվում են՝ անկախ մասնագիտություններից։ Օրինակ՝ ֆիզիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր բաժիններում՝ Քվանտային մաթեմատիկա և մեխանիկա, Աստղագիտություն, Հիմնարար և կիրառական քիմիա, Ֆիզիկա, նախատեսվում է Ռուսերեն և խոսքի մշակույթ և Պատմություն առարկաների ուսանումը։

Կենսաբանության ֆակուլտետում նույնպես այս առարկաները ներառված են։ 

Փաստացի, Մոսկվայի պետական համալսարանում պետական լեզուն և պատմությունը դասավանդվում են՝ անկախ մասնագիտություններից։

Այսպիսով, իրոք, վարչապետի մատնանշած արևմտյան բուհերում ազգային լեզուները և պատմությունը չեն դասավանդվում որպես պարտադիր առարկաներ։ Այդ պրակտիկան, սակայն, կիրառվում է Ռուսաստանի առաջատար բուհում։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ոչ թե վարձակալություն՝ գումարի դիմաց, այլ անհատույց թույլտվություն՝ մի քանի օրով․ Հերունու աստղադիտակն ու Sensor փառատոնը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոչ թե վարձակալություն՝ գումարի դիմաց, այլ անհատույց թույլտվություն՝ մի քանի օրով․ Հերունու աստղադիտակն ու Sensor փառատոնը

12:53, 19 Օգս, 2022

Օգոստոսի 6-ին «Քարահունջ հայագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում գրառում հրապարակվեց, որտեղ ասվում էր, թե Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը (ՌՕԴ)...

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են
Սխալ

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը կեղծում են

12:44, 18 Օգս, 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե...

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ

13:48, 15 Օգս, 2022

Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։ Ինչպես երևում է մամուլում...

Ռուսական կայքը «Սուրմալուի» պայթյունի մասին պայթյունից 2 ժամ առաջ չի հայտնել․ տարածված տեղեկությունը կեղծ է
Սխալ

Ռուսական կայքը «Սուրմալուի» պայթյունի մասին պայթյունից 2 ժամ առաջ չի հայտնել․ տարածված տեղեկությունը կեղծ է

12:35, 15 Օգս, 2022

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեռևս պաշտոնապես չհաստատված հանգամանքներում, հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն։ Երևանի...

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens