ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Էլոյանները գործի մեջ են. Սարհատ Պետրոսյանի հայտարարության հետքերով

18:35, 7 Նյմ, 2019

ՃԻՇՏ

Ավետիք Էլոյանին պատկանող ընկերությունը ներգրավված է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրի մեջ. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին՝ նշելով, որ այլևս չի կարող հանդուրժել «դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։  Նոյեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում Պետրոսյանը պարզաբանել էր իր հայտարարությունը. «Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը (Ավետիք Էլոյանը-խմբ.), որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, և իրեն պատկանող ընկերությունն անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում… Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է»։

Պետրոսյանը նաև մանրամասնել էր, որ խոսքը Հայաստանի ամենաբարձրահարկ շենքի մասին է: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ Սարհատ Պետրոսյանի հայտարարության հետքերով՝ հասկանալու, թե արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։

Ո՞վ է Ավետիք Էլոյանը

Ավետիք Էլոյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին։ Մինչ այդ՝ նա երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում։ Ուսումնասիրելով Էլոյանի պաշտոնական կենսագրությունը՝ պարզ է դառնում, որ նա 2000-ին Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտը ավարտելուց հետո վերադարձել է Երևան և ստացել ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2001-2002 թթ. աշխատել է «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոցում»՝ որպես ճարտարապետ։ 2002-ին Էլոյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ բնակվել է մինչ 2018-ը: 2018-ի հունիսին Էլոյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, սակայն 2019 թ. հունվարին վարչապետի որոշմամբ ազատվեց այդ պաշտոնից։  Փետրվարին Էլոյանը նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։

Ըստ կառավարության կայքում զետեղված պաշտոնական կենսագրության և «Էլոյան Արքիթեքթս» ընկերության կայքի՝ Ավետիք Էլոյանը և նրա ընկերությունը Հայաստանում չունեն որևէ նախագծած շինություն։ Կայքում միայն ներկայացվում է Երևանում իրականացված մեկ նախագիծ՝ բնակարանի ինտերիերի դիզայն, սակայն թե ե՞րբ է այն իրագործվել՝ չի նշվում։

Երկնաքեր Երևանում

2019-ի օգոստոսին հայտնի դարձավ Երևանում՝ Դալմայի այգիների հարակից տարածքում, 71-հարկանի երկնաքերի կառուցման նախագծի մասին։ Կառուցապատող «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչներն այդ օրերին հանդիպել էին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին։ Լուրը, սակայն, միանշանակ չընդունվեց: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Հովսեփ Կուբատյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»։

Էլոյանն այդ օրերին մի հարցազրույցում նշել էր, որ նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիթեքթս» ընկերությունը։ Էլոյանի խոսքով՝ մոտ 250 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի նախնական մտահղացումն իրեն է պատկանում, սակայն այժմ «քիչ կապ» ունի աշխատանքի հետ և «Էլոյան Արքիթեքթսը» ղեկավարում է իր եղբայրը, որը ևս ճարտարապետ է։

«Աշխատանքը շատ վաղուց էր սկսվել, մոտավորապես 2 տարի առաջ՝ 2017-ի աշնանը, բայց հիմա ես ներգրավված չեմ աշխատանքների մեջ, ինքն է (իր եղբայրը-խմբ.) շարունակում այդ կոնցեպտը»,- ասել էր Էլոյանը։ Էկոնոմիկայի նախարարության կայքում էլ նշվում է, որ համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ երկու տարի, իսկ  շինարարական աշխատանքները՝ հինգ տարի։ 

«Էլոյան Արքիթեքթս» ընկերությունը, ըստ պաշտոնական կայքի, հիմնադրվել է 2012-ին՝ Էլոյան եղբայրների կողմից։ Հատկանշական է, որ ընկերության կայքի գլխավոր էջում նշվում է, որ Ավետիք Էլոյանի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո «Էլոյան Արքիթեքթս» ընկերությունն այլևս Հայաստանում չի ընդունում ճարտարապետական նոր նախագծերի պատվերներ՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու համար։ 

Այսպիսով, Սարհատ Պետրոսյանի պնդումը, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի ընկերությունն անմիջապես ներգրավված է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրի մեջ, ճիշտ է։ 

Արդյո՞ք կա շահերի բախում 

Սարհատ Պետրոսյանը սա համարում է «փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ»։ «Հանրային ծառայության մասին» օրենքը «շահերի բախումը» սահմանում է որպես «իրավիճակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։

Ըստ նույն օրենքի 31-րդ հոդվածի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պարզաբանում է տալիս բարձրաստիճան պաշտոնյայի դիմումի հիման վրա միայն։ 

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արմեն Խուդավերդյանն ասաց, որ իրենց կարող են դիմել թե՛ Սարհատ Պետրոսյանը, թե՛ Ավետիք Էլոյանը՝ պարզաբանելու՝ արդյո՞ք այս իրավիճակում կա շահերի բախում, թե ոչ։ Սակայն Խուդավերդյանը նշեց, որ գործող օրենքներով և ստանդարտներով չի կարելի այս իրավիճակը մեկնաբանել։ Խուդավերդյանը հորդորեց սպասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանը և նոր օրենքների ուժի մեջ մտնելուն, որոնցում շահերի բախման նոր սահմանում կա։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens