ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«5-րդ ալիքը», խեղաթյուրելով բառերը, վարչապետին հանցագործություն է վերագրում

«5-րդ ալիքը», լուսաբանելով նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանը, խեղաթյուրել է Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա սպառնում էր «ասֆալտին փռել և պատերով տալ» պատգամավորներին սպառնացողներին:

21:52, 14 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Ինչպես հայտնի է, Ազգային Ժողովն այս օրերին քննարկում է գործադիրի բերած Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է խստացնել պայքարը քրեական հեղինակությունների և գողական բարքերի դեմ: 

Գործադիրի բերած այս օրենքի հարակից զեկուցողն է «Իմ քայլը» խմբակցության անդամ, գյումրեցի Նազենի Բաղդասարյանը, որն օրեր առաջ արդեն ակնարկել էր, որ նախագծի հետ կապված իր հասցեին սպառնալիքներ են հնչում:

Նոյեմբերի 13-ին խորհրդարանում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենքի այդ նախագծին, խոսեց նաև պատգամավորի հասցեին սպառնալիքներից. «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, որոնք մտածում են՝ էս  օրենքի հետ կապված, օրինակ, կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով, որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։

Ու թեև վարչապետի խոսքն աներկբա կերպով վերաբերում էր պատգամավորին սպառնացողներին (ենթադրաբար՝ խոսքը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է), սակայն «5-րդ ալիքի» լրագրողը նոյեմբերի 14-ի «Հայլուր» հաղորդման մեջ այն ներկայացնում է բացարձակապես այլ կերպ:

«Վարչապետի երեկվա ելույթը խոցել է ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քրեական հեղինակություններին պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը կփռվեն ասֆալտին, կպառկեցվեն գետնին՝ բառի բուն իմաստով…»,- ներկայացնում է լրագրող Լարա Առաքելյանը։ 

Սակայն «5-րդ ալիքի» այս պնդումը ոչ միայն բացահայտ սուտ է, այլև հանցագործության մասին ակնհայտ կեղծ հայտարարություն: 

Այսպիսով, Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը ենթադրում է, որ Ազգային Ժողովի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրա լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է 3-ից 10 տարվա ազատազրկում: «5-րդ ալիքի» պնդումը, թե վարչապետը նշված օրենքին դեմ քվեարկողներին սպառնացել է «բառիս բուն իմաստով» «պատերով տալ և ասֆալտին փռել», հենց ենթադրում է, որ վարչապետը բռնություն գործադրելու սպառնալիքով Ազգային ժողովի պատգամավորներին պարտադրում է՝ իրենց լիազորություններից բխող գործողություն կատարել (կամ չկատարել): Իսկ դա, ինչպես տեսանք, հանցագործություն է:

Սակայն քանի որ վարչապետը նման հայտարարություն չի արել, այս պնդումը դառնում է հանցագործության մասին սուտ հայտարարություն, որը, իմիջիայլոց, իր հերթին, քրեորեն պատժելի արարք է:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens