ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Չորս սխալ՝ «5-րդ ալիքի» մեկ ռեպորտաժում

11:48, 15 Նյմ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

2017 թվականի հունվարին սահմանադրական նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն մեկ դատավոր է ընտրվել՝ Վահե Գրիգորյանը. «5-րդ ալիք»

«5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման նոյեմբերի 14-ի թողարկման մեջ «Օրինական կաշառք»՝ հանուն «երազանքի» Սահմանադրական դատարանի»  խորագրով ռեպորտաժում անդրադարձ է կատարվել կառավարության նիստում ընդունված՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին:

Լրագրող Թերեզա Կադաևչյանը ռեպորտաժի ընթացքում հայտարարում է, որ «2017 թվականի հունվարին Սահմանադրական նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն մեկ դատավոր է ընտրվել՝ Վահե Գրիգորյանը»։ Լրագրողի այս պնդումը, ինչպես նաև ռեպորտաժի ընթացքում հնչեցված մի շարք այլ հայտարարություններ, չեն համապատասխանում իրականությանը։ 

Այսպես, ըստ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ընդունված նախագծի՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։

«5-րդ ալիքի» լրագրող Թերեզա Կադաևչյանը ռեպորտաժում նշում է, որ կառավարության կողմից առաջարկվող այս նախագիծը չի վերաբերում 2017-ից հետո ընտրված ՍԴ դատավորներին, և պնդում, որ 2017 թվականի հունվարից հետո միայն մեկ դատավոր է ընտրվել՝ Վահե Գրիգորյանը։

«Այսինքն՝ բացի նրանից, մնացածները, կառավարության ղեկավարի խոսքով, խոչընդոտում են երազանքի Սահմանադրական դատարան ունենալուն»,- եզրակացնում է լրագրողը։ 

Մինչդեռ, 2017 թ. հունվարից հետո ՍԴ դատավորների ցանկը համալրել է ոչ միայն Վահե Գրիգորյանը, այլև Արման Դիլանյանը։ Վերջինս ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 13-ին: Բացի այդ, Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը ևս դատավոր էր ընտրվել 2018-ին՝ մարտի 2-ին:

Սա նշանակում է, որ լրագրողի պնդումը, թե 2017 թվականից ի վեր Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել միայն Վահե Գրիգորյանը, սխալ է։ 

Ավելին՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որի մասին խոսում է լրագրողը, ուժի մեջ չի մտել 2017 թվականի հունվարին: Ազգային ժողովն այդ օրենքն ընդունել է 2018 թվականի հունվարի 17-ին, իսկ ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Ո՞ր կառույցն է ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին

Թերեզա Կադաևչյանը նույն ռեպորտաժում ներկայացնում է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու կարգը։ «2015-ի փոփոխված Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորները 12 տարի ժամկետով են ընտրվում. 3-ին նշանակում է նախագահը, 3-ին՝ կառավարությունը, մյուս 3-ին՝ դատական խորհուրդը»,- նշում է լրագրողը։

Մինչդեռ, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են հանրապետության նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ»: 

Փաստացի, լրագրողը աղավաղել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրություն կարգը, քանի որ բոլոր դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ նախագահի, գործադիրի և դատավորների ժողովի առաջարկությամբ:

Նոր նախագծով դատավորները վաղ կենսաթոշակի կանցնեն կամավոր սկզբունքով

Ռեպորտաժի հեղինակը ևս մեկ պնդում է կատարել: Նա, մասնավորապես, նշել է․ «Գործադիրն օրենքի ուժով է ժամանակից շուտ տուն ուղարկում Սահմանադրական դատարանի դատավորներին»:

Սակայն իրավաբանական տերմինաբանությամբ «օրենքի ուժ» արտահայտությունը ենթադրում է պարտադիրի բաղադրիչ: Իսկ կառավարության ընդունած նախագծով դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն, և դատավարներն ունեն դրանից չօգտվելու իրավունք։ 

Լրագրողի պնդումը, թե, ըստ նախագծի, դատավորները կենսաթոշակի կանցնեն օրենքի ուժով, այսինքն՝ պարտադիր սկզբունքով, սխալ է:

Այսպիսով, 5-րդ ալիքի «Օրինական կաշառք»՝ հանուն «երազանքի» Սահմանադրական դատարանի» ռեպորտաժում լրագրողը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens