ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մել Դալուզյանը չի զրկվել մեդալներից

18:56, 21 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am կայքում նոյեմբերի 18-ին հրապարակված հարցազրույցում պնդում է, որ ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանը զրկվել է իր  մեդալներից՝ արգելված խթանիչ օգտագործելու պատճառով:

Համբարյանը, մասնավորապես, նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին արած հայտարարությունը, թե Դալուզյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ճիշտ չէ. «Նախ, երեք անգամ չէ, երկու անգամ է․ 2007 և 2008 թվականներին, պարոն Փաշինյանն այստեղ կրկին թվերի մանիպուլյացիայի է դիմում, երկրորդը՝ պարոն Փաշինյանը, երբ որ ասում է մեդալի մի կողմի մասին, որ Մելինե Դալուզյանը դրոշ է բարձրացրել, նաև կարելի է այդ ժամանակ ասել, որ նույն Մելինե Դալուզյանը զրկվել է այդ մեդալներից, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներից, քանի որ ինքը դոպինգ սկանդալի մեջ է հայտնվել»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Գագիկ Համբարյանի այս պնդումը համապատասխանում է իրականության, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իսկապես սխալ տեղեկություն է պարունակում: Մելինե Դալուզյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 2007 և 2008 թվականներին: 

Սակայն Համբարյանի հայտարարության մյուս թեզերն իրականությանը չեն համապատասխանում: 

Այսպես, Դալուզյանն իսկապես որակազրկվել է 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին արգելված խթանիչների օգտագործման համար։ Այս մասին հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն 2019 թ. մայիսի 10-ին։  

Արգելված խթանիչներ հայտնաբերելու նոր մեխանիզմների ստեղծումից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել էր վերստուգել Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներից վերցված նմուշները:

Հակադոպինգային պայքարի այդ նոր գործընթացն ընթանում է հետևյալ կերպ. Դրական արդյունքի (Adverse Analytical Finding) դեպքում ՄՕԿ-ը տեղեկացնում է համապատասխան ազգային օլիմպիական կոմիտեին և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Դրանից հետո ՄՕԿ-ը որոշում է, թե ինչ անել ստացված արդյունքների հետ, ինչից հետո միայն Միջազգային ֆեդերացիան վճիռ է կայացնում:

ՄՕԿ-ը որոշումներ է կայացնում միայն Օլիմպիական խաղերի վերաբերյալ: Երբ Կոմիտեն ավարտում է տվյալ մարզիկի գործի քննությունը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կայացնում է իր սեփական որոշումը ծանրորդների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ։

Ծանրամարտի ֆեդերացիայի վերջին հրապարակումը՝ Դալուզյանի արդյունքների վերաբերյալ, եղել է 2018 թվականի դեկտեմբերին: Պաշտոնական հայտարարության մեջ նշված է. «Միջազգային օլիմպիական կոմիտեն պատասխանատու է որոշելու բոլոր հետևանքները՝ կապված 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին մարզիկների մասնակցության հետ: Եթե հաստատվում է Հակադոպինգային կանոնի խախտումը, ապա մարզիկների՝ օլիմպիական խաղերից զատ այլ մրցելույթների արդյունքների վերաբերյալ որոշումների ընդունումը փոխանցվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: Ֆեդերացիան այլևս հայտարարությամբ հանդես չի գա, մինչև մարզիկների գործերի փակումը»:

Այս պահին Դալուզյանի գործը քննվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում, և վերջնական վճիռ կայացված չէ:

Այն, որ Մելինե Դալուզյանի արդյունքները դեռևս չեղարկված չեն, և նա չի զրկվել նախկինում իր ունեցած ձեռքբերումներից՝ «տիտղոսներից», կարելի  է տեսնել հենց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հռիփսիմե Խուրշուդյանի բոլոր արդյունքները, 2008 թվականից ի վեր, զրոյացվել են:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ Գագիկ Համբարյանի պնդումը սխալ է. արգելված խթանիչների պատճառով Մելինե Դալուզյանը չի զրկվել իր մեդալներից և կոչումներից, քանի որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում նրա գործը դեռ քննվում է: 

Մելինե Դալուզյանը սպորտից չի հեռացել տարիքի պատճառով

Նույն հարցազրույցի ժամանակ Գագիկ Համբարյանը պնդում է, որ Մելինե Դալուզյանը սպորտից հեռացել է ոչ թե իր նկատմամբ վերաբերմունքի և «քարկոծումների», այլ տարիքի պատճառով. «Մելինե Դալուզյանն ինքն իր սխալների պատճառով սպորտային բնագավառում հայտնվել է շատ ծանր վիճակում և մեխանիկորեն, նաև հաշվի առնելով իր տարիքը, դուրս է եկել ակտիվ սպորտային կյանքից»,- ասել է նա: 

Նշենք, որ Մելինե Դալուզյանի, որպես մարզիկ, վերջին խոշոր մրցաշարը եղել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2014 թվականին, երբ նա 26 տարեկան էր: Արդյո՞ք այս տարիքում ծանրորդ կանայք լքում են ակտիվ սպորտը։ Դիտարկենք ակտիվ սպորտով զբաղվող այլ մարզիկների տարիքը։  Այսպես, աշխարհի գործող չեմպիոն Սազիե Էրդողանը 27 տարեկան է, բրոնզե մեդալակիր Լիզա Սեթիավաթին՝  30 տարեկան: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նազիկ Ավդալյանը 2016 թվականին 30 տարեկանում մասնակցել է Օլիմպիական խաղերին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Նույն տարում նա մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և ոսկե մեդալ նվաճել:

Այսպիսով, Համբարյանի այն միտքը, թե Դալուզյանի՝ սպորտը լքելու պատճառը տարիքն է, մանիպուլյատիվ է։

«Մել» ֆիլմի ֆինանսավորումն անհատույց չէ

«Առավոտին» տված հարցազրույցում Գագիկ Համբարյանի մյուս պնդումը վերաբերում է «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը: 

«Ազգային ժողովում ունեցած ելույթից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ որ հանդիպել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց դասադուլ անող ուսանողներին, հայտարարեց, որ Հայաստանը համաֆինանսավորում է «Մել» ֆիլմի 10 տոկոսը։ Ազգային ժողովի ամբիոնից պարզվեց, որ մենք 14 տոկոսն ենք ֆինանսավորում։ Հիմա ինձ համար զարմանալի չի լինի, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Հայաստանը համաֆինանսավորում է 20 կամ 25 տոկոսը»,- նշում է դասախոսը: 

Նշենք, որ «Մել» ֆիլմը մասնակցել է Ազգային կինոկենտրոնի կողմից հայտարարված ֆիլմերի մրցույթին: Արդյունքում հայտնվել է ֆինանսավորում ստացած 10 ֆիլմերի շարքում: 

Ֆիլմը ներկայացվել է լիամետրաժ ֆիլմերի մրցույթին և ստացել 14 տոկոսի ֆինանսավորում: 

FIP.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի մամուլի խոսնակ Ռուզաննա Բագրատունյանը հաստատեց, որ Կինոկենտրոնի ու ֆիլմը ստեղծողների միջև պայմանագիրը կնքվել է 14 տոկոս ֆինանսավորման շուրջ: Բացի դա, նա հավելեց, որ որոշակի գումար հետագայում վերադարձվելու է պետությանը. «Ըստ կնքված պայմանագրի՝ ֆիլմի շահույթի 14 տոկոսը կփոխանցվի Ազգային կենտրոնին»,- նշեց Բագրատունյանը: 

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից «Մել» ֆիլմի համաֆինանսավորումը չի կարող լինել 20 կամ 25 տոկոս, քանի որ պայմանագրով սահմանվել է կոնկրետ չափը՝ 14 տոկոս։ 

Այսպիսով, Մել Դալուզյանի մարզական արդյունքների և «Մել» ֆիլմի մասին Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի՝ Aravot.am-ին տված հարցազրույցում արված պնդումները կեղծ են ու մանիպուլյատիվ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens