ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Հայոց լեզու և գրականության քննություններից անբավարար ստացած դիմորդների թիվն աճել է. նախարարը ճիշտ է

15:03, 26 Նյմ, 2019

ՃԻՇՏ

Վերջին տարվա ընդունելության քննությունների ժամանակ մենք բավականին խստացում էինք արել, և շատերը կտրվել էին այդ քննություններից. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայոց լեզվի և պատմություն առարկաների՝ ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչից հանելու վերաբերյալ ԵՊՀ դասախոսների հետ նոյեմբերի 18-ի քննարկման ժամանակ նշել էր, որ այս տարի ընդունելության միասնական քննությունները խստացվել էին։

«Դուք ինքներդ տեսել եք, որ հայերենի վերջին քննությունների ժամանակ, վերջին տարվա ընդունելության քննությունների ժամանակ մենք բավականին խստացում էինք արել, և շատերը կտրվել էին այդ քննություններից»,- հայտնել էր նախարարը։

Հարությունյանը հանդիպել էր ԵՊՀ դասախոսների հետ այն բանից հետո, երբ վերջիններս իրենց բողոքն էին հայտնել հայոց լեզվի և պատմություն առարկաների՝ բուհերի ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչից հանելու նախարարության առաջարկության դեմ։ Պատասխանելով դասախոսներից մեկի դիտարկմանը, թե դպրոցներից հայերենի վատ գիտելիքներով են գալիս բուհեր, Հարությունյանը հակադարձել էր, որ հայերենից վատ գիտելիքով աշակերտները չեն ընդունվում բուհեր։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունների արդյունքները՝ պարզելու, թե ինչպիսի՞ դինամիկա է արձանագրվել վերջին տարիներին, և արդյո՞ք Արայիկ Հարությունյանի պնդումը ճիշտ է։

Ի՞նչ խստացումների մասին է խոսքը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ ընդունելության քննություններին խստացումներ էին արվել, այդ իսկ պատճառով շատերը անբավարար էին ստացել։ 

Այսպես, դեռևս հունիսին միասնական քննության արդյունքների մասին խոսելիս Հարությունյանը նշել էր, որ անգիր անելու ինստիտուտի վերացման համար բովանդակային փոփոխություններ են արվել քննական թեստերում, օրինակ՝ բեռնատար բառի փոխարեն գրվել է մարդատար։ «Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց եթե նախորդ տարի դա 16.5% էր, այս տարի 19.5% է, սա ցույց է տալիս, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նախարարը։ Իսկ Գիտության թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Կարո Նասիբյանը պարզաբանել էր, որ շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և անգիրներն այս անգամ չեն աշխատել։ 

Ի՞նչ արդյունքներ են գրանցվել նախկինում 

ԳԹԿ-ի կայքում հրապարակված 2017 և 2018 թթ. վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունների արդյունքներով ավելի շատ դիմորդներ են հավաքել անցողիկ շեմից ցածր գնահատական։

Այսպես, 2017-ին արդյունքներով քննության 5307 մասնակիցներից 620 դիմորդ՝ ավելի քան 11.7 տոկոսը,  հավաքել է անցողիկ շեմից ցածր գնահատական։

Իսկ ահա 2018 թվականի արդյունքներով 2715-ից 435 դիմորդ չի հավաքել անհրաժեշտ անցողիկ համարվող բալերը։ Այս թիվը կազմում է ամբողջի 16.0 տոկոսը։ Հարկ է նշել, որ այդ տարվա դիմորդների ընդհանուր թվի կտրուկ նվազումը պայմանավորված է 2006 թվականին 12-ամյա կրթության ներդրմամբ: 

Ի՞նչ իրավիճակ է նոր իշխանության ժամանակ

Ինչ վերաբերում է 2019-ին, ապա ԳԹԿ-ից Fip.am-ին հայտնեցին, որ 2019-ին հայոց լեզու և հայ գրականություն առարկայից անցողիկ շեմը 4540 դիմորդից չի հաղթահարել 1161 ուսանող՝ 25 տոկոսը, այսինքն՝ ավելի շատ ուսանող, քան նախորդ երկու տարիներին էին։ 

Հավելենք նաև, ըստ ԳԹԿ-ի տրամադրած պատասխանի՝  հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար երեք տարիների համար էլ անցողիկ շեմը 20 առավելագույն միավորից եղել է 7.5-ը։ Իսկ ներկայացված տվյալները ներառում են ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի Հանրապետության միասնական քննություններ հանձնողների տվյալները։

Այսպիսով, Արայիկ Հարությունյանի պնդումը, որ հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննության արդյունքներով մեծ թվով դիմորդներ անբավարար ցուցանիշներ են գրանցել, համապատասխանում է իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens