ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Արմեն Աշոտյանը ստում է. Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ պատրաստ է թողնել 7 շրջանները

19:29, 26 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Սերժ Սարգսյանը չի ասել, որ պատրաստ է եղել, ասել է՝ «они думали, что мы готовы», դուք լրագրող եք։ Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, «ՍիվիլՆեթում» Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պնդել է, թե երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց 7 շրջան զիջելու մասին ուղիղ հայտարարություն չի արել։  

Հարցազրույցում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայիս իշխանությունների քաղաքականության և զիջողականության թեզին։

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 2011-ին Կազանում ասել է, որ պատրաստ է  զիջել 7 տարածքներ, ինչի մասին 2016-ին հայտնել է նաև ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում, Արմեն Աշոտյանը հակադարձում է, որ դա սխալ է։ 

«Սերժ Սարգսյանը չի ասել, որ պատրաստ է եղել, ասել է՝ «они думали, что мы готовы», դուք լրագրող եք․․․ «они думали, что мы готовы», մի հատ լսեք, լրիվ ուրիշ իմաստային բան ա ասել»,— պնդում է Աշոտյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Աշոտյանի այս պնդումը՝ ուսումնասիրելով  2016 թվականի նոյեմբերի 17-ին «Սպուտնիկ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանը խոսում է կարգավիճակի դիմաց զիջումների մասին։  

Սերժ Սարգսյանը հստակ ասել է

Հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի  կարգավորմանն առնչվող՝ Դմիտրի Կիսելյովի հարցին, մասնավորապես, ասել էր․ «Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ 3 սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում»,- հայտարարել էր Սարգսյանը։

Կիսելյովի հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է վերադառնալու այդ փաստաթղթին և այն գործող համարել, նա պատասխանել էր. «Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների հիման վրա գնալ խնդրի կարգավորմանը, բայց միայն՝ այդ երեք սկզբունքների հիման վրա»:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Արմեն Աշոտյանն է պնդում, չի ասել, որ նրանք կարծում էին, թե մենք պատրաստ ենք զիջումների, այլ հստակ ասել է, որ «այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ 7 ադրբեջանական շրջանները, մենք պատրաստ էինք թողնել, հեռանալ»։

Այսպիսով, Արմեն Աշոտյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Նախորդ հոդվածը

Հայոց լեզու և գրականության քննություններից անբավարար ստացած դիմորդների թիվն աճել է. նախարարը ճիշտ է

Հաջորդ հոդվածը

Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում

Հարակից հոդվածներ

ՍԴ-ն իրավապահ մարմին չէ․ Միհրան Հակոբյանը մանիպուլացնում է IRI-ի տվյալները
Չդասակարգված

ՍԴ-ն իրավապահ մարմին չէ․ Միհրան Հակոբյանը մանիպուլացնում է IRI-ի տվյալները

19:10, 13 Դկտ, 2019

Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում...

Իրավունք ունի՞ պետական գաղտնիք տիրապետող անձը պաշտոնը լքելուց հետո հատել երկրի սահմանները
Հարցեր

Իրավունք ունի՞ պետական գաղտնիք տիրապետող անձը պաշտոնը լքելուց հետո հատել երկրի սահմանները

18:01, 13 Դկտ, 2019

Հարց։ «Փաստերի ստուգման հարթակին» ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց է ուղղել՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրենը գործից ազատվելուց հետո իրավունք ունի երկրից անընդհատ...

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը
Առանց վճռի

Ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը

11:38, 13 Դկտ, 2019

Ոստիկանությունն այս պահին խուզարկություն է անցկացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրա հետ...

Անհիմն պնդումներ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին
Մանիպուլյատիվ

Անհիմն պնդումներ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին

13:19, 12 Դկտ, 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախի շուրջ բանակցություններին ձևաչափին։ ...

Հաջորդ հոդվածը
Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում

Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
  • Օգտագործման կանոններ




Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens