ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Իրականությունը Legatum-ի ինդեքսի մասին․ վարչապետը ներկայացրել է թերի և ոչ ճշգրիտ տվյալներ

17:05, 28 Նյմ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանը 2019 թվականին Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով:

Նիկոլ Փաշինյանը նաև գրել էր, որ բրիտանական Legatum Prosperity Index-ում Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ Բալթյան երկրների և Վրաստանի:

«Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 74, Թուրքիան՝ 91, Ադրբեջանը՝ 92, Իրանը՝ 119։ Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով՝ տնտեսական զարգացման մակարդակը, բիզնես միջավայրը, պետական կառավարման արդյունավետությունը, կրթության մակարդակը, առողջապահությունը, անվտանգությունը և անձնական ազատությունը, ինչպես նաև սոցիալական կապիտալի և շրջակա միջավայրի զարգացման չափանիշները»,- գրել էր վարչապետը:

Նույն օրը՝ ավելի ուշ, թեմային անդրադարձել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա հայտնել էր, որ վարչապետի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը. 

«Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա է իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում: Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը: Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ «վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով», իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա»,- գրել էր Աշոտյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ:

Նշենք, որ «Լեգատում ինստիտուտն» անկախ կրթական բարեգործական կազմակերպություն է, որն իր գործունեությունն իրականացնում է Մեծ Բրիտանիայում: Ինստիտուտի նպատակը հանրային կրթության առաջխաղացումն է:

Ամեն տարի ինստիտուտը ներկայացնում է բարգավաճման ինդեքս, որը չափում է բարեկեցությունը 167 երկրների շրջանում՝ ըստ նյութական հարստության և կյանքը գոհացուցիչ դարձնող այլ գործոնների: 

Նոյեմբերի 25-ին ինստիտուտը հրապարակել է 2019 թվականի զեկույցը: 

Legatum ինստիտուտի պաշտոնական կայքում զեկույցները զետեղված են ըստ տարիների: Այսպես՝ 2018 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում էր 88-րդ հորիզոնականը: 2019 թվականի զեկույցում նշված է, որ Հայաստանը գտնվում է 61-րդ հորիզոնականում:  

Սակայն համեմատելով 2018 թվականի և 2019 թվականի չափանիշները՝ նկատում ենք, որ վերջին զեկույցը կազմելիս տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն: Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2019-ին հաշվի են առնվել 12 ցուցանիշներ՝ նախորդ տարիների 9-ի համեմատ: Այդ մասին նշված է 2019 թվականի զեկույցի մեթոդաբանության բաժնում: 

Բացի դա, ինստիտուտն առանձին փաստաթղթով ներկայացրել է նախորդ տարիների արդյունքները 167 երկրի համար՝ 2009 թվականից ի վեր՝ հաշվարկված նոր մեթոդաբանությամբ։ Ըստ վերահաշվարկի՝ Հայաստանը 2018 թվականին զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, իսկ 2019-ին՝ 61-րդ:

Ինչ վերաբերում է չափանիշներին, ապա 2019 թվականից սկսած՝ փոխվել է ոչ միայն դրանց քանակը: Օրինակ՝ եթե 2018 թվականին 9 չափանիշների թվում էր «բիզնես միջավայրը», ապա այս տարի դա բացակայում է: Նոր չափանիշների թվում են կյանքի պայմանները, ներդրումների միջավայրը, գործարար միջավայրը, շուկայի հասանելիությունը և ենթակառուցվածքները (market access and infrastructure): 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 27-ին արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ըստ Legatum ինստիտուտի զեկույցի՝ բարգավաճման ինդեքսով Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքը 27 կետով, լիարժեքորեն չի համապատասխանում իրականությանը, քանի որ տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն, և Փաշինյանը համադրում է նոր մեթոդաբանությամբ գրանցված ցուցանիշը հնի հետ: 

Վարչապետի պնդումը, թե վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով, նույնպես ճիշտ չէ, քանի որ 2019 թվականից սկսած՝ Legatum ինստիտուտը բարգավաճման աղյուսակը կազմելիս հաշվի է առնում 12 չափանիշ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×