ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ում են պատկանում Երևանի քաղաքապետարանին գույք նվիրած կազմակերպությունները

19:44, 28 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջերս Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ գործարար Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին «Կամազներ» է նվիրել, սակայն այդ փաստը քաղաքապետարանը գաղտնի է պահում։

Այս հայտարարությունը մամուլում մեծ արձագանք գտավ, և արդեն այսօր՝ նոյեմբերի 28-ին, քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում ի վերջո հրապարակեց նվիրատվություններ կատարած անձանց և կազմակերպությունների ցուցակը․ «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր»․- գրել էր Կարապետյանը։

Ըստ վերջինիս հրապարակման՝ նվիրատու անձինք ու կազմակերպություններն են.

  1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան — Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն՝ 2 հատ
  2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ — աղբատար MK-1541-14 (ԳԱԶ)՝ 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48՝ 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50՝ 2 հատ,
  3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն — աղբատար ԿամԱԶ 65115-773962-50՝ 1 հատ,
  4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ — բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69՝ 3 հատ,
  5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ — ԿամԱԶ 65115-773962-50՝ 1 հատ:

Ինչպես հայտնի է, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ովքեր են նվիրատվություններ կատարած մյուս անձինք ու կազմակերպությունները։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից քաղաքապետարանին կատարած նվիրատվությունը մեկնաբանության կարիք, կարծում ենք, չունի։

Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան

Սարգիս Խուրշուդյանի և Հայրապետ Հովհաննիսյանի հայրանուններով որոնումը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որևէ արդյունք չունեցավ, սա նշանակում է, որ այս անձինք Հայաստանում չունեն որևէ ձեռնարկություն։ Ավելին՝ Հայրապետ Հովհաննիսյանի անունը չկար նույնիսկ ընտրողների ռեգիստրում։

«Էյչ բի էմ գրուպ» ՍՊԸ

Այս ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ստեղծվել է 2017 թ․ նոյեմբերին և ունի 4 բաժնետեր։

Բաժնետերերն են Հրանտ Բեգլարյանը (33.3%), Հրաչյա Մինասյանը (33.3%), Հրանտ Հախնազարյանը (33.3%) և Աննա Բեգլարյանը (0.002%)։ Ի դեպ՝ Աննա Բեգլարյանը մյուս բաժնետիրոջ՝ Հրանտ Բեգլարյանի դուստրն է։

Այս ընկերությունը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, զբաղվում է Ֆակտորինգային գործունեությամբ (ֆինանսական և ապահովագրական գործունեություն), սակայն ստեղծումից 1,5 ամիս անց Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ստացել է քաղաքաշինության բնագավառում շինարարություն իրականացնելու լիցենզիա։

Ընկերության բաժնետերերից Հրանտ Բեգլարյանը մինչև 1998 թ․ եղել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը, 1998-2000 թթ․ եղել է տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, 2000 թվականից մինչև 2013 թվականը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ։ 2013 թ․ դեկտեմբերին Բեգլարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ընկերության մյուս բաժնետերեր Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանը «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերից էին՝ համապատասխանաբար 70 մլն և 105,5 մլն դրամ պահանջով։

Հրանտ Հախնազարյանը համարվում է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ի կառավարիչը։ Հետաքրքիր է, որ այս ընկերությունը համարվում է մեծ աղմուկ հանած՝ Երևանում կառուցվող 32 հարկանի շենքի կապալառու կազմակերպություններից մեկը։

Ի դեպ, Հրանտ Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանը համարվում են նաև Հյուսիսայի պողոտայում գտնվող անշարժ գույքի համասեփականատերեր և այս տարվա օգոստոսին, քաղաքապետի որոշմամբ, այդ տարածքին տրվեցին երկու նոր հասցեներ։

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ

Այս ընկերությունը հիմնադրվել է ընթացիկ տարվա հունվարին։ Ընկերության բաժնետերերն են Աիդա Հովհաննիսյանը (50%), Արմինե Եղիազարյանը (12.5%), Մարինա Թադևոսյանը (12.5%), Նարեկ Ասատրյանն (12.5%) ու Սամվել Մանիջոյանը (12.5%)։ Անհայտ է, թե ինչ գործունեություն է ծավալում այս ընկերությունը և ինչ նպատակներով է 14 միավոր տեխնիկա նվիրաբերել քաղաքապետարանին, սակայն Զինծառայողների ապահովության հիմնադրամին մինչ օրս ոչ մի փոխանցում չի կատարել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ընկերությունը չունի գրանցված աշխատակիցներ։

Բացի սա, համաձայն Երևանի քաղաքապետարանի կայքում առկա մի փաստաթղթի, այս ընկերությունը Եղվարդի խճուղում ձեռք է բերել հողամաս, որին քաղաքապետարանի կողմից տրամադրվել է հասցե՝ Անաստաս Միկոյանի փողոց հ․ 22։

Ի դեպ, Դավթաշեն համայնքի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը դեռևս նոյեմբերի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Եղվարդի խճուղու վրա իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի (10 հատ) Կամազ է նվիրել Երևանին՝ շինթույլտվություն ստանալու համար»։ 

Նոյեմբերի 28-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, խոսելով այս ընկերության շինթույլտվության մասին, հայտարարեց․ ««Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է շինարարությամբ զբաղվում»։ Լրագրողի ճշտող հարցին՝ թե թույլտվությունը ստացել է նվիրատվությունից առա՞ջ, թե՞ հետո, Կարապետյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ առաջ, ընդ որում՝ զգալի ժամանակ առաջ»։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռ կփորձի պարզել, թե արդյո՞ք այս ընկերությունը ունի շինթույլտվություն և հատկապես երբ է այն ստացել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens