ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Հայկ Մարությանը ճիշտ է, վթարային շենքերի տեղում նորը չի կառուցվել բնակիչների մեղքով

14:56, 29 Նյմ, 2019

ՃԻՇՏ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ունեցած  ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցին և նշել, որ կառուցապատողներ կան, որոնք պատրաստ են շենքը քանդել, կառուցել նոր շենք և այդ մարդկանց հատկացնել բնակմակերես, սակայն բնակիչների մի մասը դեմ է (2։00 րոպեից): 

«Մասնավորապես, կարող եմ նշել, որ Արզումանյան փողոցի վրա 2 շենք կա՝ 10 և 17-ը, որտեղ  անգամ փլուզման վտանգ կա: Բոլոր բնակիչներին առաջարկել ենք վարձակալել իրենց համար բնակարաններ, որպեսզի  իրենց վտանգ չսպառնի։ Մի մասը բնակիչների համաձայնվել է, մյուս մասը չի համաձայնվել։ Ես շատ մտահոգված եմ իրենց անվտանգությամբ, բայց օրենքով իրավունք չունեմ պարտադրանքով տարհանելու։ ․․․Մենք գտել ենք կառուցապատող, շատ երկար ժամանակ բանակցել ենք, կառուցապատողը բանակցել է շենքի բնակիչների հետ, պատրաստ է շենքը վերցնել, քանդել, տեղը սարքել նորակառույց և տալ իրենց համապատասխան բնակմակերես, իսկ այդ ընթացքում իրենց պահել վարձով։ ․․․ 1․5-2 տարի է հաշվարկվում, և տեղափոխվում են նորակառույց շենք, և պատկերացրեք, այստեղ ունենք խնդիրներ՝ բնակիչները դեմ են»,- նշել է քաղաքապետը։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ են դեմ, ասել է, որ անկեղծ չգիտի, կարող է լինել, որ վստահություն չունեն, թեև լավագույն իրավաբանների միջոցով իրենց համար ամենաուժեղ պայմանագրերն են կնքվելու, և արդյունքում կառուցապատողները հրաժարվում են ծրագրից։

«Փաստերի ստուգման հարթակը» այցելեց նշված հասցեներ՝ փորձելով պարզել, թե ինչքո՞վ է ճիշտ քաղաքապետի պնդումը և ինչո՞ւ են բնակիչները դեմ նման առաջարկին։

Արզումանյան 10 և 17 4-րդ կարգի վթարային շենքերի միակ լուծումը վերաբնակեցումն է

Դեռևս 2018 թ․-ի դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող Արզումանյան 10 շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում: Մասնագետների խոսքով՝ խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է:

Քաղաքապետարանի առաջարկների շուրջ բնակիչները համաձայնության չեն գալիս

Թե՛ Արզումանյան 10 և թե՛ 17 շենքի բնակիչները Fip.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ քաղաքապետարանն իրենց տեղեկացրել է, որ ներդրող են գտել, բանակցել, որը պատրաստ է քանդել վթարային շենքերը և տեղում կառուցել նորակառույց շենք և նրանց տալ այնքան բնակմակերես, որքան իրենց բնակարաններն են։ 

Արզումանյան 17 շենքում 36 բնակարան կա, 5 բնակարանի բնակիչներ արդեն դուրս են եկել շենքից և վարձով են բնակվում, իսկ վարձավճարը քաղաքապետարանն է տալիս։ 7 բնակարանի բնակիչներ դեմ են եղել ոչ միայն վարձով բնակարաններ տեղափոխվելուն, այլ ընդհանրապես կառուցապատողի առաջարկին, մյուսները թեև այս պահին դեմ են վարձով բնակարաններ տեղափոխվելուն, բայց նորակառույց շենքին իրենց համաձայնությունը տվել էին։

Արզումանյան 10 շենքը ևս 36 բնակարան ունի։ Այստեղ 5 բնակարանի բնակիչներ համաձայն չեն դուրս գալ։ Մյուսները կառուցապատողի առաջարկներին կողմ են, սակայն շենքից այս պահին դուրս գալ և քաղաքապետարանի հաշվին վարձով բնակվել չեն համաձայնվում, քանի որ պահանջում են քաղաքապետը երաշխիքներ տա, որ հետագայում իրենց համարժեք կփոխհատուցեն։ Դեմ են այն բնակիչները, որոնք շենքի այն մուտքից չեն, որի պատերի ճեղքերն օր-օրի են լայնանում։

Կառուցապատողների առաջարկներից ի՞նչը չի գոհացնում դեմ բնակիչներին

Արզումանյան 10 շենքի 5 և 17 շենքի 7 բնակարանների սեփականատերերը նորակառույցին դեմ են հիմնականում այն պատճառով, որ ավելի ընդարձակ բնակարան ստանալու ակնկալիք ունեն։ 

17 շենքի բնակիչ Գագիկ Մանուկյանը, որը դեմ բնակիչներից է, Fip.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր բնակարանը 3 սենյակ ունի, որի տակ նկուղ կա։ Նկուղը նա բնակելի մակերես է դարձրել և պահանջում է, որ նույնքան քառակուսի էլ նոր շենքում նկուղի համար տրամադրեն։ «Այսինքն երկու հատ տուն է գալիս, իրենք ոչ մի կերպ չեն ուզում մի քանի քառակուսի ավել տան»,- ասաց նա, բացի այդ էլ նշեց, որ վստահություն չունեն, որ հետագայում, ինչպես անցած տարիների փորձը ցույց է տվել, ընկերությունն իրեն սնանկ չի հայտարարի՝ խուսափելով պարտավորությունից։ 

Նա նշեց, որ բնակիչներ կան, որ ավտոտնակի համար են փոխհատուցում ուզում, կամ շենքը շքամուտքի հաշվին ընդլայնել են, սենյակ դարձրել և դրա համար էլ են պահանջ ներկայացնում։  

Դեմ բնակիչներից Ռուբենը, որն ազգանունը չնշեց, ասաց, որ ինքն ավել քառակուսի չի ուզում, և դեմ է եղել, որովհետև նախագիծը սրտով չէ, խոհանոցը լուսամուտ չունի։

Արզումանյան 10 շենքի բնակիչներից Զարուհի Առաքելյանը պնդեց, որ քաղաքապետարանի կողմից վատ առաջարկ չեն ստացել։ «Խնդիրը մեր մեջ է, վտանգը ոչ ոք չի գիտակցում»,-ասաց նա, իսկ բնակիչներից մեկն էլ նշեց, որ իրենց շենքի կառուցապատողին չեն վստահում, քանի որ նախկինում որևէ շենք չի կառուցել։  

Արզումանյան 10 շենքի կառուցապատող ընկերությունը պետք է լինի «Էկոլենդ» ՍՊԸ-ն, իսկ 17 հասցեում նոր շենք կառուցելու պատրաստակամություն հայտնել է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ 

Կառուցապատման ծրագիրը սառեցվել է, նոր ծրագիր է առաջարկվել

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Fip.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նշված կառուցապատողները հրաժարվել են նախագծից, որը թեև, նրա խոսքով, շատ լավն էր։ «Ուղղակի բնակիչների անհեթեթ պահանջների պատճառով գործարքը չեղյալ է  հայտարարվել, և պայմանագրի ձևաթղթի փոփոխության կարիքն էլ չեղավ հետագայում, որ մշակում կատարվեր և ռիսկերը նվազեցվեին»,-ասաց նա։

Մարկոս Հարությունյանը նշեց, որ քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել։ «Կառավարությունը բյուջեից ֆինանսավորում է, քաղաքապետարանն էլ գումարի մի մասն է դնում, համատեղ շենք են կառուցելու Աջափնյակում, տեղանքը կոնկրետ ընտրված չէ և երկու շենքերի բնակիչներին ապահովում են նոր բնակարանով, հետո նոր այդ կառուցապատողների հետ գործարք են կապում, և տվյալ շենքի տարածքում այդքան բնակարանների չափով քաղաքապետարանը կառուցապատողից ստանում է գումարը։ Սա էլ, իր հերթին, կբերի քաղաքի բնակֆոնդի նոր մակերես, և կանցնեն մնացած 4-րդ կարգի վթարային շենքերի բնակաների ապահովմանը։ Սա միակ ծրագիրն է, որով կարելի է սահուն ձևով լուծել քաղաքը բնակարաններով ապահովելու հարցը»,- ասաց նա։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ճիշտ է՝ նշելով, որ ներդրողների առաջարկները վթարային շենքի բնակիչների մի մասը մերժել է, ինչի հետևանքով կառուցապատողները ծրագրից հրաժարվել են։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens