ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չէին Արցախի նախագահի որոշ թեկնածուներ․ պարզաբանումը համոզիչ չէ

14:19, 4 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել էր Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների հետ։ Ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Սակայն ուշագրավ էր այն, որ հանդիպմանը մասնակցել են ընտրություններին առաջադրվել պատրաստվող ոչ բոլոր թեկնածուները, ինչն էլ քննարկումների առիթ դարձավ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ո՞ր թեկնածուները չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը և ինչու։ 

Ովքե՞ր են բացակա թեկնածուները

Ինչպես տեղեկանում ենք տարածված հաղորդագրությունից, վարչապետը հանդիպել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ 

Հանդիպմանը, սակայն, բացակայել են Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը  և առաջադրված միակ կին թեկնածու, «Արցախյան արվեստի ֆորումի» գործադիր տնօրեն Քրիստինե Բալայանը։

Թե ինչո՞ւ այս թեկնածուները չեն մասնակցել հանդիպմանը՝ փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից։ Վերջինս դժվարացավ նշել, թե հանդիպման նախաձեռնությունը ում կողմից է եղել՝ թեկնածուների՞, թե՞ վարչապետի աշխատակազմի։ 

Անդրադառնալով մասնակիցների ցանկին՝ Կարապետյանը նշեց, որ Վիտալի Բալասանյանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն արել է, իսկ մյուս թեկնածուների մասով տարակուսեց՝ արդյո՞ք նրանք հայտարարել են իրենց առաջադրվելու մասին․ « …Ես չեմ տեսել, որ Խանումյանը առաջադրված լիներ, ինքը առաջադրվե՞լ է թեկնածու որպես …. դուք եթե նայել եք վերնագիրը (նկատի ունի պաշտոնական հաղորդագրության,-խմբ․), գրված է՝ այն թեկնածուները, որոնք առաջադրվել են կամ պատրաստվում են առաջադրվել։ Այսինքն՝ էն մարդկանց հետ է, որոնք առաջադրվել են, այդ մարդկանց հետ է հանդիպել,  բացի Բալասանյանից, որի վերաբերյալ ես հատուկ նշել եմ իմ մեկնաբանության մեջ»։  

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ սույն հանդիպման բացակայությանը, վարչապետի մամուլի խոսնակը հայտնել էր, որ վարչապետը և նրան աջակցող քաղաքացիները Վիտալի Բալասանյանի՝ վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։

Ինչու՞ չեն մասնակցել առաջադրված մյուս թեկնածուները 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց հանդիպմանը չմասնակցած թեկնածուների հայտարարությունները՝ Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք այս թեկնածուները հրապարակային հայտնել են իրենց առաջադրման մտադրության մասին։

Այսպես, Ռուսլան Իսրայելյանը դեռևս օգոստոսի 2-ին էր հայտարարել, որ հավակնում  է նախագահի պաշտոնին, իսկ Հայկ Խանումյանի թեկնածությունը առաջարկվել է 2019 թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում տեղի ունեցած ԱՎԿ Հադրութի տարածքային կառույցի ժողովի ժամանակ։  Իսկ Քրիստինե Բալայանն իր թեկնածության մասին հայտնել է նոյեմբերի 12-ին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ներկայիս իշխանության մասին սուր հայտարարություններով հանդես եկող Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նոյեմբերի 30-ին Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում։ 

Այսինքն՝ թեկնածուները հայտնի էին դեռ շատ ավելի վաղ։ Ուստի պարզելու համար, թե ինչո՞ւ վերը նշված անձիք չեն մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, Fip.am-ը կապ հաստատեց թեկնածուների հետ։ Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ չի մասնակցել  հանդիպմանը, քանի որ իրեն չեն հրավիրել։ Հայկ Խանումյանը նույնպես նշեց, որ չմասնակցելու պատճառն այն է, որ հրավեր չի ստացել։ Նա հավելեց, սակայն, որ եթե անգամ հրավիրեին, ինքը չէր մասնակցի, քանի որ, ըստ իրեն, այդ հանդիպմանը ներկա են եղել իշխանահաճո գործիչներ։

Այս ամենից պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանի՝ Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը մասնակցել են այն թեկնածուները, որոնք ստացել են համապատասխան հրավեր։ Իսկ Վլադիմիր Կարապետյանի պնդումը, որ վարչապետը հանդիպել է միայն առաջադրված թեկնածուների հետ, սխալ է, քանի որ երեք այլ գործիչ ևս հայտնել էին նախագահ առաջադրվելու որոշման մասին։ 

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens