ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սահակյանցների մուլտիմիլիոնային մուլտիպլիկացիան

12:48, 7 Դկտ, 2019

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն այս տարի բողոքեց, որ պետությունը դադարեցրել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» կողմից ստեղծվող «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ֆինանսավորումը: 

«5-րդ ալիքին» տրված հարցազրույցում Դավիթ Սահակյանցը, մասնավորապես, նշել է. «Տարեկան 50 միլիոն էր հատկացվում: Այս տարի մենք նույնիսկ իջեցրինք այդ նշաձողը և դիմեցինք՝ գոնե 30 միլիոն դրամ տրամադրեք, որ կարողանանք ֆիլմը հասցնել, սակայն դրան էլ ոչ մի պատասխան չեղավ»: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ, թե ինչ հիմնավորմամբ է սկսվել, ապա դադարեցվել պետության կողմից «Օլիմպիոնիկի» (ֆիլմը հիշատակվում է նաև որպես «Օլիմպիկոս») ֆինանսավորումը, ինչպես նաև «Սահակյանց ստուդիայի» և պետության համագործակցությանը։

«Օլիմպիոնիկ»

«Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի նկարահանումների մասին Դավիթ Սահակյանցը խոսել էր դեռևս 2014-ին: Լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատմելու է Արշակունյաց Վարազդատ թագավորի մասին, որը Օլիմպիական խաղերի հաղթող էր:  

Արդեն 2015-ին Դավիթ Սահակյանցը նշել էր. «Որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ փաստը շատ կարևոր է, նաև ևս մեկ անգամ հիշեցնել հայ ազգին, Հայաստանի սահմաններից դուրս մեր թագավորի հաջողությունների մասին»: Դավիթ Սահակյանցը կարծիք էր հայտնել, որ 2018 թվականի վերջում ֆիլմն արդեն պատրաստ կլինի ու մեծ էկրան դուրս կգա: Ֆիլմն արվում է պետական ֆինանսավորմամբ։

Մշակույթի նախարարության աջակցությունն «Օլիմպիոնիկին»

Մշակույթի նախարարությունը «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ֆինանսավորումը  սկսել է 2014-ից՝ կառավարության որոշմամբ: 

Հատկանշական է, որ 2014-2018 թվականների ընթացքում միայն «Օլիմպիոնիկ» անիմացիոն ֆիլմի ստեղծման համար «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն ստացել է 234,205,000 դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն շրջանում Ազգային կինոկենտրոնի կողմից անիմացիոն ֆիլմերի արտադրության սուբսիդիայի չափը կազմել է  291,385,800 դրամ: 

Ըստ «Հետքի» հրապարակման՝ ստուդիան 2015, 2016, 2017 թվականներին ամեն տարի 20 միլիոն դրամ է ստացել նաև «Լույս» հիմնադրամից։

Loading...

Loading…

Պետության կողմից ֆիլմերին տրամադրվող գումարների բաշխումը կատարում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, սակայն «Օլիմպիոնիկի» դեպքում այդպես չի եղել: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ «Օլիմպիոնիկ» ֆիլմի արտադրությունն ընթացել է Կինոկենտրոնի մրցույթներից դուրս:

««Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն «Օլիմպիկոս» ֆիլմի համար ֆինանսավորումը ստացել է պետական բյուջեից՝ մուլտֆիլմերի արտադրության համար հատկացվող միջոցներից Մշակույթի նախարարության հետ կնքված Նվիրաբերության պայմանագրի համաձայն: Հետևաբար՝ ֆիլմարտադրողը կինոկենտրոնի անցկացրած մրցույթներին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսել», — ասված է հարցման պատասխանում: 

Կինոկենտրոնից նաև հայտնում են, որ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն մրցույթին մասնակցելու հայտ երբևէ ներկայացրել է միայն 2019  թ. մարտի 4-ին, որն էլ հենց «Օլիմպիկոս» վերնագրով լիամետրաժ անիմացիոն նախագիծն էր։ Այն մրցույթի չի դրվել, քանի որ կանոնակարգի համաձայն՝ արտադրական փուլի նկարահանումները սկսած նախագծերը արտադրական փուլի մրցույթին մասնակցել չեն կարող: «Օլիմպիկոս» նախագիծը 2015-ից սկսած 4 տարի անընդմեջ արդեն գտնվում էր ֆիլմարտադրության արտադրական փուլում ՝ Մշակույթի նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն: 

Սահակյանց ստուդիայի համահիմնադիր, գործադիր տնօրեն Հայկ Սահակյանցը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում լիամետրաժ մուլտֆիլմերի համար մրցույթներ չեն եղել: Հենց այդ պատճառով է, որ իրենք երբևէ հայտ չեն ներկայացրել, ու իրենցից բացի, այլ հայտեր էլ չեն եղել:

«Ոչ բոլոր ռեժիսորները, ստուդիաներն են նախաձեռնում նման պրոյեկտ: Մենք մեր աշխատանքները, ինչպես եղել է «Անահիտի» դեպքում կամ «Օլիմպիոնիկի» դեպքում, կատարում ենք միայն մեր իսկ էնտուզիազմի շնորհիվ: Կանոնակարգի փոփոխություն է տեղի ունեցել, ու քանի որ արդեն արտադրական փուլում է ֆիլմը, չէինք կարող մասնակցել մրցույթին, էդ պարզ պատճառով մենք դուրս ենք մնացել մրցույթից: Սպասում էինք, որ նման ձև է լինելու իրականում, ուրիշ ձև չէր էլ կարող լինել, եթե կա ընդունված կանոնակարգ»,- նշեց նա: 

Կինոկենտրոնից, սակայն, պնդում են, որ լիամետրաժ մուլտֆիլմերի մրցույթներ եղել են։ Որպես օրինակ՝ նշում են Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգ» և Արման Մանարյանի «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը, որոնք ֆինանսավորում են ստացել կինոկենտրոնից։ 

Սահակյանցի խոսքով՝ Վարազդատի մասին պատմող ֆիլմը 2019 թվականի վերջին պետք է ներկայացվեր հանրության դատին. «Մենք ամբողջ 2019 թիվը դեռ պետք է աշխատեինք ֆիլմի վրա, որ հասցնեինք ավարտին: Սովորաբար, ստանդարտներով, միջազգային անիմացիոն ֆիլմերի արտադրությունը տարիներ է տևում: Մենք վերցրել էինք միջին սանդղակ, որում հնարավոր կլիներ այդ պրոյեկտը անել՝ հաշվի առնելով «Անահիտի» փորձը, որը ստեղծելու համար պահանջվեց 5 տարի, իսկ 5-րդ տարվա ընթացքում մենք փաստացի ֆինանսավորում դեռևս չենք ստացել»,- տեղեկացրեց Հայկ Սահակյանցը: 

Այլ ֆինանսավորումներ. «Անահիտ» ֆիլմը

Ուշագրավ է, որ «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ն ստեղծման օրվանից ֆինանսական աջակցություն է ստացել նաև այլ ֆիլմերի համար: 

Այդպես, ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների՝ «Անահիտ» մուլտիպլիկացիոն կինոնկարի համար ստուդիան Մշակույթի նախարարությունից 2010-2014 թվականներին, ընդհանուր առմամբ, ստացել է  222,325,000 դրամ։

Բացի դա, ըստ «Հետքի» ուսումնասիրության, այս մուլտֆիլմը «Լույս» հիմնադրամից 2013, 2014 թվականներին յուրաքանչյուր տարի ստացել է 20 միլիոն դրամ: 

Loading...

Loading…

Ազգային կինոկենտրոնից Fip.am-ին հայտնեցին, որ այդ տարիներին «Անահիտ» անիմացիոն ֆիլմի ստեղծման համար կինոկենտրոնի կողմից արտադրված ամբողջ կինոնյութը և դրա նկատմամբ բոլոր իրավունքները ստանալու նպատակով Դավիթ Սահակյանցը 2013-ին դիմել է Կինոկենտրոն: «Հիշյալ կինոնյութը 2014 թ. հունվարի 15-ին կնքված նվիրաբերության պայմանագրով Կինոկենտրոնի կողմից (տնօրեն Գ. Գևորգյան) անհատույց փոխանցվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին»»,- տեղեկացրեցին Կինոկենտրոնից:     

Ավելին՝ նույն ստուդիան պետության կողմից 2014 թվականին ֆինանսավորում է ստացել «Կլոր Աստվածներ» մուլտիպլիկացիոն կինոնկարի համար՝ 26,675,000 դրամ: Այս պահի դրությամբ ավարտուն է Վրթանես Փափազյանի հեքիաթի մոտիվներով ստեղծված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի միայն վիզուալ հատվածը: 

Ըստ Հայկ Սահակյանցի՝ այս մուլտֆիլմի առումով Մշակույթի նախարարության հետ պայմանավորվածության բոլոր պարտավորվածություններն իրականացված են, և հաշվետվությունը ներկայացված է. «Ֆիլմը դուրս չի եկել պարզ պատճառով՝ Մշակույթի նախարարությունն այդ շրջանում չէր ֆինանսավորում ֆիլմի ձայնային մասը, երաժշտական մասը: Հետևաբար, ֆիլմն ավարտուն վիճակի է հասցվել վիզուալ մասով: Մնացել է միայն ձայնային հատվածը»: 

Այլ աջակցություններ 

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» կազմակերպությանը պետության կողմից հատկացումները չեն սահմանափակվել միայն ֆիլմերի ֆինանսավորմամբ: 

Կառավարության՝ 2014 թվականի հունիսի 26-ի N 637-Ա որոշման համաձայն, արվեստանոցին անհատույց տրամադրվել է տարածք:

«Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 115,292,000 դրամ շուկայական արժեքով, 620.3 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը»,- ասված է որոշման մեջ:

Նույն տարում կառավարության այլ որոշմամբ՝ ստուդիային է տրամադրվել 123,600,000 դրամ կենտրոնի բացման համար, որտեղ նախատեսվում էր մանկական նկարչական դպրոց, կինոթատրոն, անիմացիայի դպրոց, բուն ստուդիան, ինչպես նաև մուլտիպլիկացիայի թանգարան ունենալ: 

Այսպիսով, 2010-2018 թվականների ընթացքում առանց մրցույթի և անհատույց «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին է տրամադրվել 609,805,000 դրամ, ինչպես նաև՝ 115,292,000 դրամ շուկայական արժեքով տարածք Երևան քաղաքի կենտրոնում: 

Ովքե՞ր են Սահակյանցները

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի» պաշտոնական կայքի համաձայն (որը, ի դեպ, գործում է միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով)՝ ստուդիայի թիմը ստեղծվել է 1972 թվականին, երբ ոլորտում իր առաջին քայլերն էր կատարում անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: 

Նա հեղինակել է այնպիսի հայտնի անիմացիոն ֆիլմեր, ինչպիսիք են «Աղվեսագիրքը», «Ով էնպիսի սուտ ասի…», «Խոսող ձուկը» և այլն: 

2008-ին նա արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 

Նրա մահից հետո՝ 2010-ին Սահակյանցի զավակները՝ Դավիթ, Հայկ և Նաիրա Սահակյանցները, պաշտոնապես գրանցել են «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցը»՝ որպես հասարակական կազմակերպություն: 

Սահակյանց ընտանիքը Kildim մուլտֆիլմների շարքի հեղինակն է: 

Ընտանիքից քաղաքականապես ամենաակտիվը Դավիթ Սահակյանցն է, որը երկար տարիներ աջակցել է Սերժ Սարգսյանին: Մասնավորապես, 2014 թվականին նա հայտարարել էր, որ իր սկզբունքն է պաշտպանել գործող նախագահին, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր. «Ես ՀՀԿ-ին երբեք չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին, որովհետև դա իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: …»,- ասել էր նա «Առավոտի» հետ զրույցում:

Նաիրա Սահակյանցը ամուսնացած է դեսպան, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ։ 

 Հայկ Սահակյանցը Quantum Jump անիմացիոն 3D ֆիլմի ռեժիսորն է: 

Լուսինե Ոսկանյան

 

  • Total: 1
  • 0
  • 1

Հարակից հոդվածներ

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին
Մանիպուլյատիվ

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին

13:58, 26 Մյս, 2025

Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից...

Հարակից հոդվածներ

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո
Տվյալների լրագրություն

Հրատապ մեկ անձից գնումների կտրուկ աճ՝ դատախազությունում․ պետական մարմինների գնումների դինամիկան 2018-ից առաջ ու հետո

12:09, 30 Մյս, 2025

Վերջին տարիներին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների փոփոխությանը՝ ներկայացնելով այն...

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն
Սխալ

Ինչպես Հայաստանը «մեկ գիշերում» դարձավ ԵԱՏՄ անդամ․ Շարմազանովի հայտարարությունները ճիշտ չեն

11:36, 29 Մյս, 2025

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը մայիսի 28-ին իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելու...

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին
Մանիպուլյատիվ

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին

13:58, 26 Մյս, 2025

Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens