ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հաջողա՞կ, թե՞ սնանկ գործարար․ ով է ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը

14:45, 10 Դկտ, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամները դեկտեմբերի 23-ին ժողով են գումարելու և ընտրելու ֆեդերացիայի նոր գործադիր կոմիտե և նախագահ։ Ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ու «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը, որը նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականն էր։

Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են որպես ֆեդերացիայի նախագահի հաղթող թեկնածու ներկայացնել Թովմաս Գրիգորյանին։ Նոյեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ըստ իր աղբյուրների, ֆուտբոլային և ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ կապեր ունի իշխանության տարբեր թևերի հետ»։ Դեկտեմբերի 7-ին էլ ֆուտբոլային հայտնի մեկնաբան, «Ֆուտբոլ պլյուս» պարբերականի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը 168․am-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, ներկայացնելով Թովմաս Գրիգորյանին, ասել էր. «Ֆեդերացիան ղեկավարելու համար լավ մենեջեր պետք է լինես, լավ կառավարիչ պետք է լինես, ֆուտբոլային մարդ պետք է լինես, ֆինանսապես կայացած անձնավորություն պետք է լինես։ Թովմաս Գրիգորյանն ինքը գործարար է, ընդ որում՝ ինքն ինչ աշխատանք ձեռնարկել է, հաջողության է հասել»։ Գրիգորյանի՝ հաջողակ բիզնեսմեն լինելու մասին պնդումները, սակայն, հեռու են իրականությունից։ 

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2015-ի մայիսի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «ՎՏԲ-Հայաստան» բանկի դիմումն ու Թովմաս Գրիգորյանին ճանաչել էր սնանկ։ Գրիգորյանի բանկային չկատարած պարտավորությունները գերազանցել էին 8 միլիոն դոլարը։ Նրան պատկանող գույքի վրա նաև արգելանք էր դրվել։ Գրիգորյանը «Թալգրիգ» ընկերության սեփականատերն է, և վարկերը ձևակերպվել էին «Թալգրիգի» և բանկի միջև։ 

Մեկ այլ դատական ակտով 2012-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Թովմաս Գրիգորյանի ազգական Գրիգոր Գրիգորյանից և «Թալգրիգից» հօգուտ «Յունիբանկի» բռնագանձել 4000 դոլար՝ չկատարած վարկային պարտավորությունների համար։ 

Թովմաս Գրիգորյանը երկու այլ ընկերությունների սեփականատեր է՝ «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ընկերությունները։ Այս ընկերությունները 2012-ին Խանջյան 20 հասցեում իրականացրել էին շինարարություն, որի ընթացքում փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կիսակառույցի փլուզման տակ էր մնացել 11 շինարար։ Հետագայում Երևանի քաղաքապետարանը հաղորդել էր, որ շինարարությունն ապօրինի է եղել։ Շինարարությունն իրականացվում էր Խանջյան փողոցում գտնվող «Ջոս» ժամանցային համալիրի հարևանությամբ, իսկ «Ջոսի» սեփականատերը Թովմաս Գրիգորյանն է (նրան պատկանող «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկների վրա գովազդվում է «Ջոսը»)։ Թովմաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Կալիֆորնիա» հյուրանոցը։ Նա երկար տարիներ աշխատել է նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ՝ գլխավորելով ֆեդերացիայի ֆինանսական կոմիտեն։ Գրիգորյանի ընկերությունները Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների ցանկից բացակայում են։ 

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է
Սխալ

«Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջին աշխատավարձից բարձր է»․ Գևորգ Պապոյանի հայտարարությունը սխալ է

11:15, 18 Հնս, 2025

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է, թե...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens