ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Հակահայկական ձևակերպումներ ԵԽԽՎ-ում, որոնց մասին չի հիշատակում Արփինե Հովհաննիսյանը

18:21, 11 Դկտ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

ԵԽԽՎ-ում Հայաստանի այն ժամանակվա պատվիրակության ժամանակ որևէ հակահայկական ձևակերպում չի անցել. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին «Երկիր մեդիային» տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի ներկա և նախորդ պատվիրակությունների գործունեությանը և ԵԽԽՎ բանաձևերում հակահայկական ձևակերպումներին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանցիները կատարել են որոշակի գործողություններ, որոնք կանխվել են, և Հայաստանի այն ժամանակվա պատվիրակության ժամանակ որևէ հակահայկական ձևակերպում չի անցել, ընդ որում՝ երբ կատարվում էին ակտիվ գործողություններ»: 

Արփինե Հովհաննիսյանն այս հայտարարությամբ պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որում պատգամավորը պնդում էր, որ ԵԽԽՎ-ում նոր պատվիրակության նշանակումից հետո հակահայկական որևէ կեղծ տեղեկություն չի ընդունվել: Ըստ նրա՝ նախորդ տարիներին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացներ են եղել, իսկ հայկական պատվիրակությունն էլ Եվրախորհուրդ գնում էր կեղծ օրակարգով:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Հովհաննիսյանի՝ հարցազրույցի ընթացքում արտահայտած այս և այլ մտքերի ճշմարտացիությունը:

ԵԽԽՎ հակահայկական հայտարարությունների մասին

Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ դարձել է 2012 թվականին, 2017-2019 թթ. եղել է պատվիրակության ղեկավար:

Այս շրջանում ԵԽԽՎ-ում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի շարք բանաձևեր են ընդունվել։ 

2018-ին, օրինակ, երբ Հովհաննիսյանը ղեկավարում էր ԵԽԽՎ պատվիրակությունը, Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևերից մեկից հեռացվել էր «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է» ձևակերպումը, որի մասին գրել էր Հովհաննիսյանը։  

Սակայն միշտ չէ, որ հայկական պատվիրակությանը հաջողվել էր կանխել ադրբեջանցիների գործողություններն ու հակահայկական ձևակերպումներով բանաձևերի ընդունումը։ 

Այսպես, ամենահայտնի դեպքը, երբ ԵԽԽՎ-ն ընդունել էր հակահայկական ձևակերպումներով բանաձև, վերաբերում է Սարսանգի ջրամբարի շուրջ ստեղծված իրավիճակին: 2015 թ. նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովն ընդունել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը՝ ներառելով այն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ:  

Բանաձևում նշվում էր, որ Սարսանգի ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է տարածաշրջանում լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Արդյունքում ԵԽԽՎ-ն դիմել էր Հայաստանին՝ «անհապաղ դուրս բերելու հայկական զինված ուժերը նշված շրջաններից», «դադարեցնելու ջրային ռեսուրսների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշում գործադրելու միջոց, որից շահում է հակամարտության կողմերից միայն մեկը»: 

Այս հայտարարությունը լուրջ քննարկումների առիթ դարձավ Հայաստանում: Հատկանշական է, որ նույն շրջանում շրջանառվում էին քննարկումներ նաև այն մասին, որ ԵԽԽՎ բանաձևերը մեծ նշանակություն չունեն:

Պետք է նշել, սակայն, որ նույն շրջանում ԵԽԽՎ-ում շրջանառվում էր Արցախյան կարգավորմանը վերաբերող հակահայկական ձևակերպումներով մեկ այլ բանաձև ևս, որը քվեարկության արդյունքում չընդունվեց: Խոսքը ԵԽԽՎ 2016 թ. հունվարյան նստաշրջանում ընդգրկված «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևի մասին է: Բանաձևը դատապարտում էր 2014 թ. հայ-ադրբեջանական սահմանին և «Ադրբեջանի օկուպացված» տարածքներում բռնության էսկալացիան, պահանջում հայկական զորքերի դուրսբերում և ռազմական ուժի կիրառման դադարեցում:

Մեկ այլ՝ 2017 թ. հունվարին ընդունված՝ մեդիայի ազատության և լրագրողների անվտանգության մասին ԵԽԽՎ բանաձևում առավել կարևորվում էր այն տարածաշրջանների խնդիրը, որոնք «դե ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից, ինչպես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղում…»: 

Հատկանշական է, որ հակահայկական ձևակերպումներ առկա են ԵԽԽՎ տարբեր այլ հայտարարություններում ևս (ոչ բանաձևերում): 2016 թ. ապրիլի 3-ին, օրինակ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և, միաժամանակ, «ողջունել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից միակողմանի հրադադար հաստատելու մասին հայտարարությունը»: Նա նաև կոչ էր արել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, դուրս բերել հայկական զորքերն ադրբեջանական օկուպացված տարածքներից:

Այպիսով, կարող ենք փաստել, որ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանի այն ժամանակվա պատվիրակության ժամանակ որևէ հակահայկական ձևակերպում չի անցել», չի համապատասխանում իրականությանը։ 

Պետական գնումների ընթացակարգը

Նույն հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված մեղադրանքին, խոսել է նաև դիզվառելիքի գնման մրցույթի մասին: Նա նշել է, որ մի քանի հարցեր կան, որոնց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պետք է պատասխանի: Մեկը, ըստ Հովհաննիսյանի, այն է, թե մրցույթի մասնակից կազմակերպությունները կկարողանայի՞ն նշված ժամկետներում մատակարարել պահանջվող չափի դիզվառելիք: «Եվ երկրորդ հարցը՝ որակը: Շատ մարդ կարող է էժան գին առաջարկել…: Արդյո՞ք էժան գին առաջարկողը նույն որակի դիզվառելիք էր տալու,— ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ խոսքը 2013 թվականին հայտարարված մրցույթի մասին է։ Մրցույթի նպատակը գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերումն էր: Մրցույթին ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել էր «Մաքսհուր» ՍՊԸ-ն, սակայն հաղթել էր «Ֆլեշ» ընկերությունը, ըստ մեղադրանքի՝ նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությամբ:

Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը, թե էժան գին առաջարկող կազմակերպությունը հնարավոր է չկարողանար ապահովել անհրաժեշտ որակ, որոշակի մանիպուլյացիա է պարունակում:

Բանն այն է, որ գնումների ընթացակարգն ամբողջությամբ կարգավորվում է «Գնումների մասին» օրենքով, որը սահմանում է նաև Հովհաննիսյանի նշած դեպքերը: Նախ, ըստ օրենքի՝ պատվիրվող առարկայի որակական անհրաժեշտ չափանիշները ներկայացնում է պատվիրատուն: Հետևաբար՝ մրցույթի մասնակից կազմակերպությունները նախապես տեղյակ են լինում կնքվելիք պայմանագրի թե՛ վերջնաժամկետներին և թե՛ որակական պահանջներին: Նշված պահանջներին չհամապատասխանող հայտերը մերժվում են:

Արփինե Հովհաննիսյանի մյուս պնդումը, թե էժան գին ներկայացնողը կարող էր չապահովել անհրաժեշտ որակ, կասկածի տակ է դնում «Գնումների մասին» օրենքը։  Ըստ օրենքի, ընտրված հայտերի գնահատումն իրականացվում է առաջին հերթին հենց գնային առաջարկի հիման վրա: Այսինքն՝ ներկայացված և բավարար գնահատված հայտերից ընտրվում է ամենաէժան գնային առաջարկ ներկայացրածը: Եվ եթե էժան գին առաջարկողը չապահովեր անհրաժեշտ որակը, ապա, ինչպես վերևում նշվեց, նրա հայտը պարզապես կմերժվեր։ Այսպիսին է «Գնումների մասին» օրենքի տրամաբանությունը՝ նաև կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար։ 

Այսպիսով, ԵԽԽՎ-ում հակահայկական ձևակերպումներով բանաձևերի և պետական գնումների ընթացակարգերի մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens