ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

ՍԴ-ն իրավապահ մարմին չէ․ Միհրան Հակոբյանը մանիպուլացնում է IRI-ի տվյալները

19:10, 13 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ ըստ օրերս հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման՝ «իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը»։

IRI-ի վերջին հարցումը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին։ Այն իրականացվել է Հայաստանի ամբողջ տարածքում՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում։ 

Հարցերից մեկը վերաբերում է Հայաստանի պետական մարմիններին (էջ 26)։ Հարց է ուղղվել, թե մասնակիցներն ինչ կարծիք ունեն պետական այս կամ այն մարմնի գործունեության վերաբերյալ։ Հարցվածները հայտնել են դրական կամ բացասական կարծիք։

Անճշտություններ Հակոբյանի գրառման մեջ

Միհրան Հակոբյանի հայտարարության մեջ կա երկու անճշտություն։ Նախ, Սահմանադրական դատարանն (ՍԴ) իրավապահ մարմին չէ, այլ դատական իշխանության մարմին է։ Հայաստանում իրավապահ մարմիններն են ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլն։ 

Հակոբյանը նաև պնդում է կատարում, որ «Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները»։ Նա նշում է, որ եթե ՍԴ-ի մասին դրական կարծիք է հայտնել հարցվածների 40 տոկոսը, ապա դատախազության մասին՝ 38 տոկոսը, իսկ դատարանների մասին՝ 36 տոկոսը։ Այս պնդումները համապատասխանում են իրականությանը։ 

Այս թվերի վրա հիմնվելով՝ Հակոբյանը պնդում է, որ այսպիսով «ջախջախում է իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլի Փաշինյանի կողմից ներկայացվող այն մերկապարանոց «հիմնավորումը», թե Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պետք է հրաժարական տա, քանի որ, իբր, չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հարցումն ապացուցում է ուղիղ հակառակը՝ Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը»։

Չնայած, որ Սահմանադրական դատարանի մասին դրական կարծիքներն ավելի շատ են, քան դատախազության և դատարանների մասին, սակայն ՍԴ-ի վարկանիշը, նույն IRI-ի հարցմամբ, ամենացածրերից է պետական ինստիտուտների շարքում։ Բացասական կարծիքները ՍԴ-ի մասին 51 տոկոս են կազմում, իսկ դրականները միայն 40 տոկոս։ Այս տվյալները Միհրան Հակոբյանը չի նշում։ Անհասկանալի է, թե ինչպես սա հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ «Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը»։

Հատկանշական է, որ Հակոբյանի կողմից վկայակոչված IRI-ի հարցման մեջ իրավապահ մարմիններից միայն գլխավոր դատախազությունն է ներառված։ Ոչ ԱԱԾ-ի, ոչ ոստիկանության, ոչ այլ իրավապահ մարմինների գործունեության մասին հարցման մեջ տվյալներ չկան։ Եվ այս դեպքում համեմատությունը տեղին չէ։  

Հակոբյանի սխալները՝ Tert.am-ում

Ավելին, նման սխալ ձևակերպումներ կան նաև Միհրան Հակոբյանի կողմից համահիմնադրված «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին պատկանող Tert.am կայքի նյութում։ Tert.am-ը հրապարակել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ հարցազրույցը։ Հարցազրույցի վերնագիրը մոլորեցնող է։

Հոդվածի հենց սկզբում պարզաբանվում է, որ խոսքը «իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահության» մասին է, որը, ինչպես արդեն նշեցինք, սխալ ձևակերպում է։ ՍԴ-ն իրավապահ մարմին չէ, իսկ իրավապահ մարմիններից միայն մեկը կա ցանկում։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens