ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Որոնք են բյուջեի թերակատարման պատճառները․ փոխնախարարի հայտարարության հետքերով

16:43, 16 Դկտ, 2019

ՃԻՇՏ

Բյուջեի թերակատարման պատճառն արտաքին ֆինանսավորման վարկերն են. Արմեն Հայրապետյան

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ինչ խնդիր ունի բյուջեն, որ վարկեր է վերցնում միջազգային կազմակերպություններից, ասաց, որ բյուջեն խնդիրներ չունի, իսկ թերակատարման պատճառն արտաքին ֆինանսավորման վարկերն են: 

«Ենթադրենք Հյուսիս-հարավ ճանապարհի կատարման պրոյեկտում մենք ունենք թերակատարում, բայց ներքին աղբյուրներով իրականացվող ծախսերը՝ նույն տրամաբանությամբ, նույն ֆինանսավորման ծավալով, նույն համաչափությամբ, ինչ նախորդ տարի է, տեղի է ունենում: Այդ թվում՝ ներքին աղբյուրներով կապիտալ ծախսերը: Մենք ակնկալում ենք, որ տարվա վերջ կլինի էնպես, ինչպես նախորդ տարի՝ 97-98 տոկոս»,- ասաց Հայրապետյանը:

Ըստ Հայրապետյանի՝ 2019-ի բյուջեի դեֆիցիտի լրացման համար նախատեսվել էր ստանալ վարկային միջոցներ՝ միջազգային կազմակերպություններից: Այս կազմակերպությունների հետ բանակցությունները, սակայն, ավարտին հասել են միայն դեկտեմբերին:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում ԱԺ-ն քննարկում էր արտաքին աղբյուրներից 4 վարկային պայմանագրերի վավերացման հարցը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պետական բյուջեի կատարման հաշվետվությունները և ստուգել փոխնախարարի հայտարարությունների ճշմարտացիությունը։

Պետական բյուջեի կատարողականը

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություններ ներկայացնում է Ֆինանսների նախարարությունը: Փաստաթուղթը ներառում է բյուջեի նախատեսված, ճշտված և փաստացի կատարված ցուցանիշները: Այսպես, բյուջեի ճշտված ծրագիրը 2019 թ. ինն ամիսների համար կազմել էր շուրջ 1 տրիլիոն 276 միլիարդ դրամ, որի դիմաց փաստացի ծախսվել է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ: Այսինքն՝ ինն ամիսների բյուջեի կատարողականը կազմում է 82.5 տոկոս: Տարեկան բյուջեի տվյալների հետ համեմատելով՝ ստացվում է, որ 9 ամիսների ընթացքում ծախսվել է բյուջեի միջոցների միայն 60,8 տոկոսը։ Նշենք նաև, որ պետբյուջեն եկամուտների մասով կատարվել է 100 տոկոսով՝ ինն ամիսների ծրագրով, իսկ տարեկան պլանի հետ համեմատած՝ 70 տոկոսով։ Եկամուտների թերակատարում է գրանցվել հենց պաշտոնական դրամաշնորհների մասով, որոնք ներառում են նաև օտարերկրյա կազմակերպություններից ստացվող դրամական միջոցները։ Պաշտոնական դրամաշնորհների ինն ամիսների ծրագիրը կատարվել է 37,5 տոկոսի չափով, այսինքն՝ նախատեսված շուրջ 24,2 միլիարդ դրամից ստացվել է միայն 9,3 միլիարդը։

2018-ի ինն ամիսների կատարման ցուցանիշը 84 տոկոս էր: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համար ճշտված՝ 1 տրիլիոն 142 միլիարդ դրամից ծախսվել էր շուրջ 959 միլիարդ դրամ: Այսպիսով, բյուջեի ինն ամիսների ծրագրի կատարողականում նախորդ տարվա համեմատ տարբերությունը մեծ չէ: Տարեկան ցուցանիշների տարբերությունը ևս մեծ չէ, նախորդ տարվա ինն ամիսներին տարեկան ճշտված պլանի կատարողականը կազմել էր 63,2 տոկոս։

Մի փոքր ավելի է նախահեղափոխական՝ 2017-ի. պետական բյուջեի կատարողականը։ Ինն ամիսների ճշտված ծրագիրը 1 տրիլիոն 96 միլիարդ դրամ էր, որը կատարվել էր մոտ 90 տոկոսով: Փաստացի ծախսվել էր 981 միլիարդ դրամ: Սեպտեմբերին տարեկան բյուջեի ճշտված պլանը կատարվել էր 66,2 տոկոսով:

Այս տարվա ինն ամիսների ցուցանիշով՝ չկատարված միջոցների շուրջ 49,5 տոկոսը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, իսկ 50,5 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների համար նախատեսված միջոցներին կամ կապիտալ ծախսերին: Նախորդ տարվա բյուջեի կատարման վերլուծության համաձայն ևս՝ թերծախսերը բաշխվել են համամասնաբար՝ մոտ 50 տոկոս ընթացիկ ծախսերին և նույնքան կապիտալ ծախսերին: 2017-ին այս ցուցանիշը կազմել էր համապատասխանաբար՝ 55 տոկոս և 45.3 տոկոս:

Այսպես, նկատելի է, որ պետական բյուջեի միջոցների աճին զուգահեռ՝ որոշակիորեն նվազել են բյուջեի կատարման ցուցանիշները: Այս համատեքստում մեծ քննադատության է արժանացել հատկապես կապիտալ ծախսերի թերակատարման հարցը։ 

Կապիտալ ծախսերի մասին

Բյուջեի կատարողականի ամենախնդրահարույց կետերից են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կամ կապիտալ ծախսերը։ Սրանք այն միջոցներն են, որոնք ուղղվում են ճանապարհների շինարարությանը, տարբեր հաստատությունների ու շինությունների կառուցմանն ու վերականգմանը և այլ աշխատանքների։ Տարեկան բյուջեով ճշտված պլանն այս մասով 248 միլիարդ դրամ է, իսկ ինն ամիսների կատարումը, տարեկան ճշտված պլանի համեմատ, կազմել է մոտ 29 տոկոս: Այսինքն՝ ինն ամիսների ընթացքում թերակատարվել է կապիտալ ծախսերի շուրջ 71 տոկոսը։

Ծրագրված կապիտալ ծախսերի կեսից ավելին՝ շուրջ 98,1 միլիարդ դրամը, նախատեսվել էր ստանալ արտաքին աղբյուրներից: Այս մասով կատարողականը կազմել է 25,3 միլիարդ դրամ կամ 25,8 տոկոս: Այսինքն՝ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի դիտարկումը, թե այս ծախսերի թերակատարումը կապված է արտաքին աղբյուրների հետ, ճիշտ է: Հայրապետյանի մեկնաբանմամբ՝ արտաքին միջոցների բացակայության պատճառն այն էր, որ մինչ այս չէր եղել դոնոր։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է մոտ 40 տոկոս կամ 58,4 միլիարդ դրամ: Տարեկան ճշտված պլանը կազմել է 174 միլիարդ դրամ, իսկ ինն ամիսների համար՝ 150 միլիարդ: Տարեկան պլանի հետ համեմատած՝ կապիտալ ծախսերը կատարվել էին 33,6 տոկոսով:

Հետաքրքիր են 2017 թվականի ցուցանիշները՝ կապված կապիտալ ծախսերի հետ: Այսպես, 2017-ի ինն ամիսների ընթացքում կատարվել էր կապիտալ ծախսերի շուրջ 62 տոկոսը։ Այս ամիսների ընթացքում ծախսվել էր տարեկան պլանի շուրջ 47 տոկոսը։ Հատկանշական է, որ բյուջեի հաստատված և ճշտված ցուցանիշների տարբերությունը գրեթե երկու անգամ էր։ Այսպես, բյուջեի ծրագրով հաստատվել էր 98 միլիարդ դրամ, իսկ ճշտված պլանը 180 միլիարդ դրամ էր։ Իսկ 2017 թ. հունվար-սեպտեմբերին կապիտալ ծախսերը կատարվել էին 61,7 տոկոսով: Փաստացի ծախսվել էր 84,2 միլիարդ դրամ: Դրանց շրջանակում կատարվել էր կապիտալ ծախսերի 73.7%-ը` կազմելով 62.4 միլիարդ դրամ կամ ծրագրված ծախսերի 74.3%‑ը: 

Բյուջեի թերակատարման տարեկան ցուցանիշներ

Հաշվի առնելով ֆինանսների փոխնախարարի համոզմունքը, որ պետական բյուջեի տարեվերջի ցուցանիշները կլինեն այնպիսին, ինչպիսին նախորդ տարի, Fip.am-ը ուսումնասիրել է նաև նախորդ երկու տարիների բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունները։ 

Թեպետ նախորդ երկու տարիներին բյուջեի ինն ամիսների կատարողականը ևս բարձր ցուցանիշներ չի ունեցել, սակայն տարեվերջյան տվյալներով բյուջեի ծախսերի կատարողականը հասել է 90 և ավելի տոկոսի:

Այսպես, 2018-ի տարեկան ճշտված պլանը կազմել էր 1,5 տրիլիոն դրամ, որից ծախսվել է 1,4 տրիլիոնը։ Կատարողականը կազմել է 94 տոկոս։ Այս մասով որոշակի հակասություն կա ֆինանսների փոխնախարարի հայտարարության հետ։ Հետաքրքիր է, որ նրա նշած 97-98 տոկոս կատարողականն ապահովվել է 2018-ի պետական բյուջեի եկամուտների մասով, մինչդեռ նա խոսում էր բյուջեի ծախսերի մասին։ 

Այսպիսով, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի հայտարարությունները՝ Հայաստանի պետական բյուջեի կատարողականի ցուցանիշների վերաբերյալ, հիմնականում ճիշտ են։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens