ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Շուրջ 17 մլրդ դրամ. իրավապահ համակարգի գործունեությունը՝ ըստ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշների

17:29, 16 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի նիստին անդրադարձել էր իրավապահ համակարգի գործունեությանը և նշել, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման ցուցանիշներին նայելով՝ պարզ է դառնում, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ 

«Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է գործում իրավապահ համակարգը, և  ինքս էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միշտ չէ և ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ կոռուպցիոն և ընդհանրապես պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Բայց սա, անկեղծ ասած, քաղաքական մակարդակում շատ հեշտ է արձանագրել, բայց երբ խորանում ենք դետալների մեջ և արձանագրում ենք փաստեր, տեսնում ենք, որ իսկապես հսկայածավալ աշխատանք է կատարված»,- նշել էր Փաշինյանը և ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հրապարակած թվերը, ըստ որի՝ ՀՔԾ-ի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 7 անգամ ավելի շատ վնաս, քան ՀՔԾ գոյության նախորդ 11 տարվա ընթացքում:     

Փաշինյանի ելույթից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պաշտոնական ցուցանիշներ էր հրապարկել։ Ըստ դրանց՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերով վերականգնվել է 4,331,935,000 դրամ, մինչդեռ ՀՔԾ գոյության 11 տարիների ընթացքում վերականգնված ամբողջ գումարը կազմել է 597,698,000 դրամ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե քննչական մարմինների կողմից քննվող քրեական գործերով 2019 թ. 11 ամիսներին պետությանը պատճառված վնասի չափն ինչքան է կազմել և որքանն է դրանից վերականգնվել։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինչպես նաև առանձին քննչական մարմիններից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, ներկայացրել են մինչ այս պահն ունեցած տեղեկատվությունը։

Ազգային անվտանգության ծառայություն

2019 թ. 11 ամիսների ընթացքում կոռուպցիոն, տնտեսական գործունեության դեմ ուղղված, ինչպես նաև այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող հարուցված քրեական գործերի քննության արդյունքում պետության պատճառած վնասը կազմել է 7,280,796,453 դրամ, որից վերականգնվել է 1,869,430,965 դրամը։ Այս գումարից 1,642,445,197 դրամը մուտքագրվել է պետական բյուջե, իսկ 226,985,768 դրամն առայժմ հանդիսանում է դեպոզիտ։

ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում կամավոր անհատույց հանձնվել է 1,443,834,016 դրամին համարժեք 3 մլն դոլար գումար և 7,535,900,000 դրամ արժողությամբ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը։

Այսպիսով, ԱԱԾ-ի վարույթում գտնվող հարուցված քրեական գործերի քննության արդյունքում պետության պատճառած վնասը 11 ամիսներին կազմել է շուրջ 7 մլրդ 281 մլն դրամ, որից վերականգնվել է, այդ թվում՝ նաև կամավոր անհատույց հանձնվել է 3 մլրդ 313․5 մլն դրամ։ 

Պետական եկամուտների կոմիտե 

2019 թ. 11 ամիսների ընթացքում ՊԵԿ քննչական վարչության կողմից կոռուպցիոն, տնտեսական գործունեության դեմ ուղղված, ինչպես նաև այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ վարույթ ընդունված քրեական գործերի քննության արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 15,288,086,980 դրամ, վերոհիշյալ ժամանակահատվածում վերականգնվել է 35 տոկոսը՝ 5,427,767,898 դրամ, որից 1,113,973,645 դրամը փոխանցվել է դեպոզիտ հաշվեհամարին, իսկ 4,313,794,253 դրամը՝ պետական բյուջե։

Հատուկ քննչական ծառայություն 

2019 թ. 11 ամիսների ընթացքում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2,552,441,193 դրամ, որից վերականգնվել է 18 տոկոսը՝ 472,536,136 դրամ, իսկ նախաքննությունը շարունակվող քրեական գործերով, այդ թվում՝ 2018 թվականից փոխանցված, նույն ժամանակահատվածում փաստացի վերականգնվել է 3,859,399,269 դրամ։

Վերականգնված գումարներից 2019 թ. 11 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշիվ է մուտքագրվել 191,334,883 դրամ, որից էլ պետական բյուջե է փոխանցվել 29,101,822 դրամ, որպես հարկային պարտավորությունների մարում՝ 1,698,016 դրամ։ Վերականգնված դրամական միջոցները փոխանցվել են նաև այլ պետական մարմինների դեպոզիտ հաշվին, որի վերաբերյալ տեղեկատվություն ծառայությունում առկա չէ։

Այսպիսով, ՀՔԾ-ում քննվող գործերով պետության պատճառած վնասից վերականգնվել է 4 մլրդ 331 մլն դրամ։ 

Քննչական կոմիտե 

Քննչական կոմիտեն ներկայացրել է 2019 թ. միայն ինն ամիսների տվյալները։ Ըստ դրանց՝ ինն ամսվա ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3,601,099,568 դրամ։ 

Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը 11 ամսվա կտրվածքով վնասի չափ չի ներկայացվել՝ պատճառաբանվելով, որ 11 ամսվա հաշվառում դատախազությունը չի իրականացնում։

Հարցմանն ի պատասխան՝ նշվում է, որ «Դատախազության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազությունը մինչև 2020 թ. ապրիլի 1-ը կհրապարակի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ հաղորդումը՝ 2019 թ. 12 ամիսների կտրվածքով։

Նշենք, որ նոյեմբերի 15-ին գլխավոր դատախազության կայքէջում հրապարակվել էր 2018 թ. և 2019 թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափը, ըստ որի՝ նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60․7 միլիարդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2 միլիարդը, ինչը 2016-2017 թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:

Ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ նշված տեղեկությունը վերաբերում է ՀՀ նախաքննական մարմինների վարույթներում քննվող գործերով ստացված տվյալներին, որոնց վերաբերյալ ոստիկանությունը չի կարող տրամադրել ստույգ և սպառիչ տեղեկատվություն։   

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միայն ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, ՊԵԿ-ի և ՔԿ-ի կողմից վերականգնված՝ պետությանը պատճառած վնասի չափը 11 ամիսներին (ՔԿ-ի դեպքում 9 ամիսներին) կազմել է շուրջ 16 մլրդ 750 մլն դրամ։

Նշված ցուցանիշներում բացակայում է գլխավոր դատախազության կողմից վերականգնված վնասի չափը, սակայն գլխավոր դատախազությունը միայն անցած 1,5 տարում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնել է մոտ 3.2 մլրդ դրամը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens