ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Խորհրդարանական մեկ տարին. խմբակցությունների ակտիվության «ցուցանիշը» 

15:01, 27 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում իր ղեկավարած խմբակցությունը 103 օրենքի նախագծեր ու որոշումներ է հեղինակել կամ համահեղինակել, որոնցից ամբողջությամբ ընդունվել է 37-ը։ Ըստ նրա՝ խորհրդարանի կողմից այս մեկ տարվա ընթացքում ընդունված նախագծերից 30-ը հեղինակել են ընդդիմադիր պատգամավորները։

«ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն։ Մինչ այժմ, այսինքն՝  մեկ տարվա կտրվածքով, ընդունվել է 367 օրենքի նախագիծ և որոշում, ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել կամ համահեղինակել են 30 նախագիծ։ Համեմատելով վերոնշյալ տվյալները՝ ակնհայտ է  դառնում, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ է, քան եղել է նախորդ գումարումներում։ Նախորդ 5 տարում ընդդիմությունը հեղինակել կամ համահեղինակել է 35 նախագիծ՝ ի համեմատություն վերջին մեկ տարվա, որի ընթացում 30 նախագիծ է հեղինակել կամ համահեղինակել»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ մոտ 250 օրենքի նախագիծ ներկայացվել է  կառավարության կողմից։

Նշենք, որ ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էր խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ հայտարարել, որ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում իր ղեկավարած հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծերն ավելի շատ են դրական եզրակացություն ստացել, քան «Իմ քայլի» պատգամավորներինը։ Նրա հայտարարությունն արձագանք էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ավելի վաղ արված այն խոսքին, որ սիրո և հանդուրժողականության պակաս կա ընդդիմության նկատմամբ, և ԱԺ-ում իշխող խմբակցությունը հատկապես իր նախագծերը միտումնավոր մերժում է։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով է իրականությանը համապատասխանում իշխող խմբակցության պնդումները՝ ընդդիմության ակտիվության վերաբերյալ:

Քանի՞ նախագիծ են ներկայացրել 7-րդ գումարման ԱԺ-ի 3 խմբակցությունները և քանի՞սն են դրանցից ամբողջությամբ ընդունվել

 «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2019 թ. խորհրդարանական գործունեության ընթացքում ներկայացրել է ընդհանուր թվով 60 օրենսդրական նախաձեռնություն (փաթեթը հաշվարկվում է որպես 1 նախաձեռնություն): Ըստ խմբակցության՝ Fip.am-ին տրված պատասխանի՝ 60 նախագծերի թվում են օրակարգում ընդգրկված, չընդգրկված, ընդունված և մերժված օրենքների նախագծերը։

Ի դեպ, նշենք, որ հարցման պատասխանը ստացել ենք դեկտեմբերի 13-ին, և ԼՀԿ-ից նշել էին, որ մինչ տարվա վերջ խմբակցությունը շրջանառության մեջ կդնի նաև այլ նախագծեր, որոնց հստակ թիվն այս պահին չեն կարող նշել։ Ըստ ԱԺ կայքի՝ ԼՀԿ-ն դրանից հետո ևս 4 նախագիծ է դրել շրջանառության մեջ։ 

ԼՀԿ-ի նախագծերից ամբողջությամբ ընդունվել է 15-ը։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ 7-րդ գումարման ընթացքում ներկայացրել է 91 օրենսդրական նախաձեռնություն։ Ըստ ԲՀԿ խմբակցության գրավոր պատասխանի՝ նախագծերից դրական եզրակացություն է ստացել ընդամենը 9 օրենքի նախագիծ, օրակարգում չընդգրկված նախագծերի թիվը 15-ն է։

«Իմ քայլը» խմբակցություն

«Իմ քայլը» խմբակցությունը և առանձին պատգամավորներ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում, ըստ խմբակցության գրավոր պատասխանի, ներկայացրել են ընդհանուր առմամբ 103 օրենսդրական նախաձեռնություն, որից ամբողջությամբ ընդունվել է 23 օրենքի նախագիծ։ 

Նշենք, որ կառավարության կողմից ներկայացրած նախագծերից Ազգային ժողովն ընդունել է 85-ը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ընդդիմության ներկայացված նախագծերից ընդունվել է 24-ը։ Մինչդեռ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած կամ համահեղինակած նախագծերից ամբողջությամբ ընդունվել է 30-ը։ Ըստ Մակունցի ներկայացված թվերի՝ «Իմ քայլը» խմբակցության նախագծերից ընդունվել է 37-ը, սակայն ըստ ԱԺ կայքի՝ այդ թիվը 23-ն է։  

Թվերի նման տարբերության պատճառն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունն առանձին օրենքի նախագծեր է ներկայացնում մեկ փաթեթում ներառված նախագծերը. ինչպես նաև որևէ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախաձեռնությունները, ինչը ընդդիմադիրները ներկայացնում են որպես մեկ նախագիծ։

Քանի՞ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով և ո՞ր ուժի կողմից  

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ընդունվել է 67 օրենսդրական նախաձեռնություն, որից 4-ը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, 3-ը՝ ԼՀԿ-ի, 2 նախագիծ էլ համատեղ է ներկայացվել՝ «Իմ քայլի» և ԼՀԿ-ի կողմից։

8 նախագիծ ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից 1-ը՝ «Իմ քայլը» խմբակցությանն է եղել, 1-ն էլ ԼՀԿ-ինը։ Հանձնաժողովն օրենսդրական 11 նախաձեռնություն մերժել է, որից 6-ը ԲՀԿ-ինն է եղել, 5-ը՝ ԼՀԿ-ինը։ 17 նախագծեր հետ են վերցվել, որից 5-ը ներկայացվել է կառավարության կողմից, 4-ը՝ «Իմ քայլի», 8-ը՝ ԲՀԿ-ի։

Այսպիսով, տնտեսական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ԼՀԿ-ի կողմից ներկայացված 11 նախագիծ (2-ը «Իմ քայլի» հետ համատեղ), որից 5-ն ամբողջությամբ է ընդունվել, 1-ն առաջին ընթերցմամբ է ընդունվել, իսկ 5-ը մերժվել է։

«Իմ քայլը» ներկայացրել է 11 նախագիծ (2-ը համատեղ ԼՀԿ-ի հետ), որից ամբողջությամբ ընդունվել է 6-ը, 1 նախագիծ առաջին ընթերցմամբ է ընդունվել, իսկ 4-ը հետ է վերցվել՝ չսպասելով մերժման։

ԲՀԿ-ն ներկայացրել է 14 նախագիծ, որից ոչ մեկը չի ընդունվել, 6-ը մերժվել է, իսկ 8 նախագիծ հետ է վերցվել։

Մյուս նախագծերը ներկայացվել են կառավարության կողմից։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Բաբկեն Թունյանը մի փոքր սխալվում է՝ պնդելով, որ ԼՀԿ-ի նախագծերն ավելի շատ են դրական եզրակացություն ստացել, քանի որ 11 նախագծերից 6-ն է ընդունվել (1-ը առաջին ընթերցմամբ), իսկ «Իմ քայլի» 11 նախագծերից ընդունվել է 7-ը (1-ը առաջին ընթերցմամբ)։

 Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens