ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հողերը, դեղերը և Սորոսը․ ինչ քարոզչական թեզեր էին շրջանառվում 2019-ին

13:05, 5 Հնվ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մի քիչ թեքված անկյուններով, գունային երանգավորումներով ու տարբեր ֆոկուսներով իշխանական, ընդդիմադիր, ազգայնական ու բազում այլ ճամբարներից խոսեցին ժողովրդի հետ ու ժողովրդի անունից։ Մեսիջները շատ էին, թեզերը՝ հաճախ իրար հետ խաչվող։

Ներկայացնում ենք 2019 թվականին ամենաշատ շրջանառված ու ամենաերկար կյանք ունեցող մի քանի հիմնական քարոզչական և մանիպուլյատիվ թեզերը։

1․ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի

Դեռ 2018 թ. հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ էմոցիոնալ հայտարարություններից հետո հատկապես սոցցանցերում կարծիքներ էին հնչում, որ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի և պարբերաբար դեղեր է ընդունում: Ի սկզբանե հումորային թվացող այդ գրառումները պարբերական բնույթ ստացան այն բանից հետո, երբ 2018 թ. հունիսի 25-ին դատարանը որոշում կայացվեց կալանավորել Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ իրադարձությունը որոշ լրատվամիջոցներում ներկայացվեց որպես անձնական վրեժխնդրություն ու հասավ մինչև վարչապետի հոգեկան ոչ առողջ վիճակի մասին դիսկուրսին։ Ըստ այդմ, ընդդիմադիր շրջանակներում հարց բարձրացրեցին՝ Փաշինյանն իր շահերո՞վ է առաջնորդվում, թե՞ հոգեկան խանգարումներով:

Տարբեր առիթներով Փաշինյանի՝ հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակին պարբերաբար անդրադառնում է Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը։ Այս թեզը բավական ակտիվ տարածում են Ֆեյսբուքում մշտապես գովազդվող Hoomor Club և մի շարք այլ էջեր։ 

Հոգեկան խնդրի «ապացույցն» էլ հրապարակվում է այս տարվա հոկտեմբերի 28-ին։ Yerevan.Today-ի մոնտաժված տեսանյութում, որում վարչապետն ու նրա կինն այցելել են «Վանաձոր Արմենիա» առողջարան, սլաքներով ցուցադրվում է, որ Աննա Հակոբյանը ձեռքի փոքր չափի պարունակությունը դնում է Փաշինյանի տաբատի գրպանը։ «Բնականաբար, դժվար կլինի թիկնազորին կամ օգնականին ասել, որ հետևեն դեղերի ժամանակին ընդունմանը, ուստի տիկին Աննան դա անում է անձամբ», — գրում է կայքը։ Սակայն ամբողջական տեսանյութը նայելիս պարզվում է, որ Աննա Հակոբյանը ոչ թե դեղ, այլ Վանաձորի տոնին իրեն տրված կրծքանշանն է դնում ամուսնու գրպանը, քանի որ այն չի ստացվում ամրացնել իր բաճկոնին։ 

2․ Աննա Հակոբյանն է կառավարում երկիրը

Պարզվում է, որ առաջին տիկինն ավելի ամբիցիոզ է․ բացի դեղերը ճիշտ ժամանակին ամուսնուն տալուց, նաև ուզում է կառավարել երկիրը՝ Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի պես։ Նման զուգահեռների հիմքը նրանց հանրային գործունեությունն է։

Աննա Հակոբյանի շուրջ այս խոսակցություններն ավելի կենտրոնացան նոյեմբերին՝ մարտական դիրքեր այցից հետո: «Հրապարակը» գրել է, թե «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը, փաստորեն, արդեն մուտք է գործում բանակ, իսկ հաջորդ քայլը ռազմական գաղտնիքին հաղորդակից դառնալն է։ Նույն թերթը դեկտեմբերի 13-ի համարում շեշտադրում է, թե վարչապետի կինն այնքան շատ ակտիվություն ունի պետական գործերում, որ «Աննայի բացակայությամբ» արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում «իրեն կորցրել է [․․․] և սխալ-մխալ ելույթներ ունեցել»։ 

3․ Եկել են հողերը հանձնեն

«Հողերը հանձնելու» թեզը թեև շրջանառվել է Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք, այնուամենայնիվ, Փաշինյանի՝ իշխանության գալուց այն ավելի է ակտիվացել: Այժմ ընդդիմադիրները համոզված են՝ Փաշինյանը Արևմուտքից «գործուղվել է», որպեսզի հողերը հանձնի, դրա համար էլ անցել է «վերելակային դիվանագիտության»: Օրինակ, Երևանում Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայությունը Hayeli.am-ին առիթ տվեց գրելու, թե Փաշինյանի իշխանության օրոք «հակաղարաբաղցիական դիվերսիոն քարոզը հասել է աններելի չափերի»:

«Հողերը հանձնելու» թեզի ակտիվացման մեկ այլ առիթ էլ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունն էր, թե Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ Ադրբեջանի պատվիրակության կազմում լինեն նաև ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։ Սրան հաջորդեցին հայտարարություններ, թե Արցախը դիրք առ դիրք հանձնվում է, իսկ այս  իշխանությունները պատմության մեջ մնալու են որպես հող հանձնողներ։

«Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում պատերազմի եզրին ենք կանգնած» թեզը ակտիվացավ տարեվերջին՝ հայ-ադրբեջանական սահմանին հայկական գյուղերի գնդակոծումից հետո: 

Արցախի հարցով մեղադրական հարձակումների թիրախում հայտնվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը ստորագրելու օրերին։ Մի շարք լրատվականներ հիշեցին նախագահի լեգիտիմության հարցը, որոշներն էլ պնդեցին, թե Արմեն Սարգսյանը «փայ ունի» ադրբեջանական նավթի արդյունահանմամբ զբաղվող բրիտանական ընկերությունում, հետևաբար, անձնական շահագրգռվածություն ունի, որ Արցախյան հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի:

4․ Սորոսականներն են թելադրում իշխանությանը

Սորոսի հիմնադրամի («Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան») ու սորոսականների ամենահաս ձեռքն ու ամենազոր ազդեցությունը, ըստ պարբերաբար շրջանառվող թեզերի, ամենուր է։ 

Հունիսի 7-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականում որոշ լրատվամիջոցներ տեսան «Սորոսի հիմնադրամի» թաքուն ձեռքը։ Հիմնավորումը հետևյալն է՝ «սորոսական սեկտորի» համար այժմ կենաց-մահու խնդիր է անցումային արդարադատության հաստատումը»։ Թեզն առավել զարգացավ 28-ամյա Ռուստամ Բադասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո՝ Բադասյանը նշանակվել է, քանի որ նա պարտավորվել է կատարել ԲՀՀ գրասենյակի բոլոր հրահանգները։ 

Սորոսականների «թելադրող լինելու» մասին խոսվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ցույցերի շրջանում։ Սորոսի վտանգներն առավել «հիմնավոր» դարձան, երբ նոյեմբերի 22-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ Սորոսի գրասենյակը սպառնում է Հայաստանի անվտանգությանը:

Սորոսականներն անգամ հասցրեցին «փչացնել» ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, քանի որ վերջինս մասնակցել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» միջոցառմանն ու «գաղտնի տեղեկություն էր հայտնել լրագրողներին»: Սա բացահայտեց, որ հանդիպմանը մասնակցած Զոհրաբ Մնացականյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «շեֆը» ոչ թե Փաշինյանն է կամ Արմեն Սարգսյանը, այլ՝ «սորոսական Դանիել Իոաննիսյանը», ««շեֆաց շեֆն» էլ, բնականաբար, Սորոսը»։ 

5․ Ստամբուլյան կոնվենցիան՝ մեզ վերացնելու պլան ԼԳԲՏ-ի միջոցով

Ստամբուլյան կոնվենցիան ակտիվ քննարկվեց, դինամիկան մի քիչ նվազեց, բայց ակտուալությունը երբեք չկորցրեց։ Այն հիշատակվեց տարբեր առիթներով, տարբեր մարդկանց ու ուժերի կողմից։

Թեև «Ստամբուլյան կոնվենցիայի» նպատակն է ընտանեկան և կանանց դեմ բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարը, սակայն որոշները պնդում են, թե դրանով լեգիտիմացնում են ԼԳԲՏ ամուսնությունները Հայաստանում։ Անհանգստության առիթ է նաև կոնվենցիայի անունը․ «Ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որևէ բան լավը լինել չի կարող, թերևս հասկանալի է ցանկացած հայի»,​ — գրում է «Իրավունք» օրաթերթը։ 

Նույնիսկ լրագրող Լյուսի Քոչարյանի արշավը՝ #բռնության_ձայնը հեշթեգով, և իրեն ուղարկված սեռական բռնության անձնական պատմությունների հրապարակումը կապվեցին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար պայմաններ ստեղծելու հետ։  

«Կամք» հասարակական նախաձեռնությունը ստորագրահավաք սկսեց ընդդեմ կոնվենցիայի վավերացման։ Կոնվենցիայի վավերացման ճանապարհին խանգարողը՝ «վերջին բաստիոնն» էլ ինչ-որ փուլում պարզվեց ՍԴ-ն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն են։ Շրջանառվում էին պնդումներ, թե գործող իշխանությունները փորձում են ազատվել Թովմասյանից, որպեսզի իրենց դրածո նախագահի միջոցով վավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան:

6․ Արժեզրկում են ազգայինը ու հարվածում հերոսներին

Նոյեմբերի 6-ից ՀՅԴ երիտասարդական միությունը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ակցիաներ է անցկացնում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նախարարից դժգոհություն էին հայտնում նաև ԵՊՀ, ԵՊՄՀ և ՇՊՀ մի խումբ ուսանողներ։ Պատճառները մի քանիսն էին՝ բուհերում հայագիտական առարկաների ոչ պարտադիր դարձնելու օրինագիծը, խնդրահարույց «Հուզանք և զանգ» պերֆորմանսի և «Մել» ֆիլմի ֆինանսավորումը, հետևաբար նաև ոչ հայեցի ԼԳԲՏ քարոզը։ 

Վերջինիս դեմ կազմակերպված ցույցերի մասնակիցները պնդում էին, որ նման կերպ մշակույթի հետ վարվում էր Աբդուլ Համիդը: Նախարարի ընդդիմախոսները համառորեն առաջ էին տանում այն թեզը, որ «Հարությունյանը խնդիրներ ունի «հայ», «ազգային», «հայ եկեղեցի» եզրերի հետ և հարցազրույցների ժամանակ քմծիծաղով է վերաբերվում դրանց»։ 

Նստացույցի և դրան հաջորդող ակցիաների ֆոնին շրջանառվում էր ռազմահայրենասիրական դիսկուրսը․ Հայաստանի սահմանները գծվել են հայ զինվորի արյան գնով, ուստի դրանք համասեռամոլության օրրան դարձնել իրավունք ոչ մեկը չունի։

Սրանք էին 2019-ին շրջանառված հիմնական քարոզչական թեզերը, որոնք օրեր շարունակ փոթորկում էին մեդիան և սոցցանցերը։ 

Արշալույս Բարսեղյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens