ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արդյո՞ք կառավարությունը կարևորում է տեղական հանրաքվեների ինստիտուտը

19:02, 24 Փտր, 2020
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո կառավարությունը մեծացրել է տեղական հանրաքվեների ինստիտուտների դերը համայնքների խոշորացման համատեքստում: 

Վարչապետը հյուրընկալվել էր «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման տաղավարում, որտեղ անդրադարձել էր մի շարք հարցերի, այդ թվում՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև բանավեճին, սուպերվարչապետական համակարգին և այլն: 

Վարչապետն այդ հաղորդման ժամանակ նշել էր, որ իրենց կառավարությունը պարտավորվել է ուժեղացնել ժողովրդի իշխանության ինստիտուտները: «Ժողովրդի իշխանության ինստիտուտների ուժեղացման ճանապարհին մենք գնալու ենք հետևողական և անմնացորդ: Դա պետք է լինի ինստիտուցիոնալ երաշխավորված: Մենք հիմա նաև տեղական հանրաքվեների ինստիտուտների դերը մեծացրեցինք, այդ թվում՝ համայնքների խոշորացման համատեքստում»,- ասել էր վարչապետը: 

Ուշագրավ է, սակայն, որ համայնքների խոշորացման հարցով հանրաքվեներ Հայաստանում տեղի են ունեցել մինչև հեղափոխությունն ու նոր կառավարության ձևավորումը։

Համայնքների խոշորացման ծրագիրը կառավարությունը հաստատել էր 2011 թվականին, իսկ 2015 թվականին Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշել էր իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագրեր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե:

2015 թվականի մայիսի 17-ին Լոռու մարզի յոթ համայնքներում իրականացվեց տեղական հանրաքվե: Բնակիչները պատասխանում էին հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով»: Նույն օրը նույնատիպ տեղական հանրաքվեներ էին անցկացվել նաև Սյունիքի և Տավուշի մարզերում։ Այսինքն՝ համայնքների խոշորացման հարցով երեք հանրաքվե է անցկացվել։

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր իշխանությունները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել համայնքների խոշորացման ծրագիրը:

Արդեն 2020 թվականի փետրվարին, սակայն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հայտարարեց, որ խոշորացման գործընթացը վերսկսվում է, և դրա շրջանակներում բնակչությանը հնարավորություն կընձեռվի օգտվել նաև տեղական հանրաքվե իրականացնելու իրավունքից: Այսինքն, հետհեղափոխական շրջանում Հայաստանում դեռևս տեղի չեն ունեցել տեղական հանրաքվեներ համայնքների խոշորացման հարցերով։

Հարկ է նշել, որ տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի կարևորությունն ու զարգացումն ընդգծվում էր նաև ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագրում։ Սակայն նախորդ տարի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հանրաքվեների կարևորության վերաբերյալ իշխող «Իմ քայլի» անդամների կարծիքները ոչ միանշանակ էին։ Այս թեմային ավելի մանրամասն «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր նախորդ հրապարակումներից մեկում, որտեղ, մասնավորապես, ցույց է տրված, որ կախված խնդրից՝ իշխող ուժը հանրաքվեների հարցում դրսևորում է տարբերակված մոտեցում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե կառավարությունը մեծացրել է տեղական հանրաքվեների ինստիտուտների դերը (այդ թվում՝ համայնքների խոշորացման համատեքստում), մեծամասամբ մանիպուլյատիվ է, իսկ այդպիսի հանրաքվեներ տեղի են ունեցել նաև անցյալում։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ
Տվյալների լրագրություն

Ապօրինի գույքի գործերով 11 անձ հաշտվել է պետության հետ․ վերադարձվել է 5,5 մլրդ դրամի գույք և միջոցներ

13:00, 17 Սպտ, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի...

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը
Սխալ

Ֆարմանյանը սխալ է․ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան արձագանքել ու դատապարտել են Հայաստանի սպառազինության աճը

16:53, 16 Սպտ, 2026

Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել...

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսական գազի հնարավոր թանկացումից մինչև «ապոկալիպսիս»․ ինչպես փոխվեց ԿԲ նախագահի խոսքը ռուսական մեդիայում

15:03, 16 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens