ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում

19:00, 16 Սպտ, 2020
ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ քննարկումների մեծ ալիք սկսվեց կիրառվող հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: 

Դասապրոցեսը հանրապետությունում իրականացվում է Առողջապահության նախարարության մշակած հակահամաճարակային կանոններով, ըստ որոնց՝ բոլոր դասարանների աշակերտների համար պարտադիր է դիմակ կրելը և այլն։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մի շարք երկրների՝ նոր ուսումնական տարում ուսուցումը կազմակերպելու փորձը՝ պարզելու, թե արդյո՞ք այն տարբերվում է Հայաստանում կիրառվող կանոններից:

ԱՀԿ-ի ուղեցույցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է համավարակի ընթացքում դպրոցների վերաբացման վերաբերյալ ուղեցույց: Ըստ դրա՝ դասարանները պետք է ապահովված լինեն ախտահանիչ նյութերով, իսկ դիմակների կրումը պարտադիր լինի այն դեպքերում, երբ 1 մետր հեռավորություն պահպանել հնարավոր չէ: Ավելին՝ դպրոցները պարտավոր են ապահովել դիմակների հասանելիություն աշակերտների և անձնակազմի համար: Դասասենյակները պետք է պարբերաբար օդափոխվեն: 5 տարեկանից ցածր երեխաներից չպետք է պահանջվի դիմակ կրել: 6-11 տարեկան երեխաների դեպքում դիմակի կրելը պարտադիր դարձնելու մասին որոշումը պետք է կայացվի՝ գնահատելով ռիսկերը, այդ թվում՝ տվյալ բնակավայրում վարակի տարածվածությունը և երեխայի վրա դիմակի կրման հոգեբանական ազդեցությունը: 12 տարեկանից բարձր երեխաները պարտավոր են հետևել դիմակի կրման պետական կանոններին: 

Հակահամաճարակային կանոնները հայաստանյան դպրոցներում

Առողջապահության նախարարության հակահամաճարակային կանոնների համաձայն՝ կրթական հաստատություն մուտքն առանց դիմակի արգելվում է, այսինքն՝ դիմակ պետք է կրեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: Տնօրինությունը պետք է ապահովի ջերմաչափում և ախտահանիչ միջոցներ: 

Դասասենյակները պետք է օդափոխվեն օրը երեք անգամ և ախտահանվեն 2 անգամ:

Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը:

Դպրոցական բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:

Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից:

Դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը։

Սովորողները դասին մասնակցում են տեղից, իսկ գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Ավելին՝ դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը, խմբակների գործունեությունը և այլն։

Այլ երկրների փորձը

Վրաստանում դպրոցներում դասերի անցկացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ վերջին օրերին կորոնավիրուսով վարակակիրների քանակի աճի հետևանքով: Սեպտեմբերի 15-ից դրանք իրականացվում են հեռավար կարգով: Դիմակների կրումը պարտադիր չի լինելու, սակայն երեխաների միջև հեռավորությունը 2 մետր պետք է լինի, իսկ եթե ուսուցիչները չկարողանան պահել այդ հեռավորությունը, պետք է դիմակ կրեն: Դպրոց մտնելուց առաջ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է ջերմաչափվեն։

Գերմանիայում հակահամաճարակայի կանոնները տարբեր են երկրամասից երկրամաս։ Ամենուր, սակայն, պարտադիր են դիմակների կրումը, սոցիալական հեռավորության և հիգիենայի պահպանումը, ինչպես նաև սովորողների խմբերը չպետք է փոփոխության ենթարկվեն:

Մասնավորապես, ամեն դասարանում պետք է ապահովվի ախտահանիչների, մաքրող սանիտարական սարքավորումների առկայությունը և պարբերական օդափոխությունը:

Երկրամասերի մեծ մասում դիմակների կրումը պարտադիր է միջանցքներում և դասամիջոցի ժամանակ, սակայն ոչ դասապրոցեսի ընթացքում: Դիմակները պարտադիր չեն տարրական դասարանների երեխաների համար, քանի որ, ըստ պաշտոնյաների, այդ տարիքում երեխաներն ի վիճակի չեն դիմակները ճիշտ կրել, և վերջիններս կորոնավիրուսի համար ոչ ռիսկային խմբում են գտնվում:

Սակայն կան երկրամասեր, որտեղ պարտադիր են դիմակները բոլոր դպրոցներում՝ տարրական և ավագ, միջանցքներում և դասապրոցեսի ընթացքում:

Ռուսաստանում ուսուցիչների համար դիմակների կրումը պարտադիր է, իսկ աշակերտների համար՝ ոչ: Դասերը սկսվել են սեպտեմբերի 1-ից: 

Ֆրանսիայում դիմակները պարտադիր են 11 տարեկանից բարձր աշակերտների համար՝ անգամ դասապրոցեսի ժամանակ և անգամ այն դեպքերում, երբ սոցիալական հեռավորություն հնարավոր է պահել: Հատկանշական է, որ ուսուցիչների և պետական այլ աշխատողներին պետությունն է ապահովելու դիմակներով, իսկ աշակերտները պետք է իրենք հոգան իրենց դիմակների ծախսերը: 

Միացյալ Թագավորությունում դիմակները պարտադիր կլինեն այն շրջանների միջնակարգ դպրոցներում, որտեղ հայտարարված է «լոքդաուն»: Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում երեխաները դիմակ կդնեն միայն ընդհանուր տարածքներում, բայց ոչ դասարաններում:

ԱՄՆ-ում չկա որևէ միասնական կանոն դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ: Ամեն նահանգ ինքն է որոշում անվտանգության միջոցառումների կազմակերպումը: Այսպես, Մինեսոտա նահանգում դիմակի կրումը պարտադիր է դպրոցում գտնվող բոլոր անձանց համար: Դրանք ժամանակավորապես կարող են հեռացվել միայն ուտելու ընթացքում: Նյու Յորքում նույնպես դիմակների կրումը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտն ունի առողջական խնդիրներ։

Իտալիայում գրեթե 6 ամիս տևած դադարից հետո սեպտեմբերի 14-ին վերսկսվել են դասերը գրեթե բոլոր շրջաններում: Բացման նախօրեին իսկ կրթարանները բախվել են խոչընդոտների, քանի որ 13,000 ուսուցչի թեսթի պատասխանը դրական է եղել: Ինչ վերաբերում է կանոններին, ապա կառավարությունը թույլատրել է շարունակել որոշ առարկաների անցկացումը առցանց ռեժիմով, սակայն ոչ բոլոր: 6 տարեկանից բարձր աշակերտները և ուսուցիչնե1րը պարտադիր պետք է կրեն դիմակներ, բացառությամբ՝ մարզասրահի: Սեղանների միջև պետք է լինի առնվազն 1 մետր հեռավորություն: 

Չեխիայում աշակերտների համար դիմակի կրումը պարտադիր է դպրոցում՝ միջանցքներում և ընդհանուր սենյակներում, բայց ոչ դասարաններում: 

Այսպիսով, աշխարհում գոյություն չունի միասնական փորձ՝ կորոնավիրուսի պայմաններում դասապրոցեսը կազմակերպելու վերաբերյալ։ Ամեն պետություն և անգամ նահանգ առանձին կարգավորումների է հետևում՝ համապատասխան ազգային կամ ԱՀԿ ցուցումների: Սակայն երկրների մեծ մասում 11 տարեկանից ցածր տարիքային խմբում գտնվող աշակերտների համար դպրոցում դիմակ կրելու պարտադրանք չկա:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՀԿդպրոցկորոնավիրուսՀՀ առողջապահության նախարարություն

Հարակից հոդվածներ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են
Տվյալների լրագրություն

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են

12:18, 13 Հլս, 2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել...

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես խախտել օրենքն ու հետին թվով գաղտնագրել հետքերը

16:15, 23 Հլս, 2024

Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ, մասնավորապես «Զարյա-3» կիրառել-չկիրառելու մասին տեղեկություն ստանալու մեր հարցումները...

Երեխայի սեռի պլանավորում. գինեկոլոգի ինստագրամյան գրառման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Երեխայի սեռի պլանավորում. գինեկոլոգի ինստագրամյան գրառման հետքերով

12:09, 26 Հկտ, 2022

Գինեկոլոգ Պավել Սոցկիյի պաշտոնական ինստագրամյան էջում հոկտեմբերի 21-ին հրապարակում է կատարվել (տղա) երեխայի սեռի պլանավորման մասին: Ըստ գրառման՝ երեխայի սեռը...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens