ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Շուշիից ԿԲ գումարները չեն անհետացել, Քյարամյանն էլ ինկասացիայի մեքենայով չի լքել քաղաքը

18:44, 29 Հնվ, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

44-օրյա պատերազմի ավարտից հետո մամուլում ժամանակ առ ժամանակ տարբեր տեսություններ շրջանառվեցին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Շուշիի գրավման օրը քաղաքում լինելու նպատակների վերաբերյալ:

Դրանցից ամենաշատը քննարկվեց Mediaport տելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունը, թե Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանն ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը: 

«Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականություններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից»,- գրել էր ալիքը դեկտեմբերի 5-ին։

Mediaport-ի նյութը տարածեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Hraparak.am-ը, 24news.am-ը, lragir.am-ը, pastinfo.am-ը, yerkirmedia.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը և այլ կայքեր:

Մեկ ամիս անց նույն դեպքերին 168.am-ի եթերում անդրադարձավ նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը: «Նա Արցախը լքել է ինկասացիայի մեքենաներով, և ոչ մեկին մինչև հիմա պարզ չէ՝ որտեղ են անհետացել ԿԲ գումարները, որոնք պահվում էին Շուշիում»,- շեշտել է Մնացականյանը։

Նրա հարցազրույցի այս մանրամասները տարածվել են մի շարք կայքերում, այդ թվում՝  news.am-ում և politik.am-ում:

Շուշիում տեղի ունեցած դեպքերին և դրանց շուրջ տարածվող տեղեկություններին այժմ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Մասնավորապես, հարցազրուցավարի դիտարկմանը, որ մամուլում գրվեց Քյարամյանի՝ Շուշիից ինկասացիայի մեքենայով ոսկի ու գումար հանելու մասին, ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը։

«Ես Շուշիից միայնակ դուրս չեմ եկել: Ես Շուշիից դուրս եմ եկել շուրջ մեկ տասնյակ անձանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, եղել է նույն Սեյրան Օհանյանը, որի հետ նույն մեքենայով ենք դուրս եկել: Ոչ թե ինկասացիայի մեքենայով ենք դուրս եկել, այլ դուրս ենք եկել ՄՈԲ-ով՝ այնտեղ գտնվող, և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն Նիսանով»,- ասաց Քյարամյանը՝ հավելելով, որ փողերի ու ոսկիների փոխարեն մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ ու զինամթերք։

Հարցազրույցից օրեր անց՝ հունվարի 19-ին, Քյարամյանի խոսքերը հաստատեց նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ  է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին՝ հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել և գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30-ին ինքն ու Քյարամյանը միասին նույն մեքենայով են դուրս եկել: Նոյեմբերի 7-ին ԱԱԾ  նախկին տնօրենն Օհանյանի մեքենայով եկել է Երևան: 

Հիշեցնենք, որ Օհանյանն ու Քյարամյանը ներկայում փաստացի «հակադիր  ճամբարներում են»։ Օհանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների հրաժարականը, Քյարամյանն էլ վերջերս՝ դեկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

ԿԲ-ի գումարները չեն կորել

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանի մատնանշած՝ Շուշիից «անհետացած» ԿԲ գումարներին, ապա դրանց վերաբերյալ  FIP.am-ը հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ: ԿԲ-ից հերքեցին որևէ գումարի կորուստը Շուշիում: «ՀՀ կենտրոնական բանկի «Սյունիք» տարածքային դրամարկղային կենտրոնում (ք. Շուշի) առկա կանխիկ դրամը, «Դրամագետ-1» վաճառասրահի պահոցի արժեքները, «Դրամի թանգարանի» ՀՀ կենտրոնական բանկի թողարկած թանկարժեք մետաղադրամներից պատրաստված դրամագիտական արժեքները (հուշադրամները) ամբողջությամբ տեղափոխվել են ՀՀ կենտրոնական բանկի Երևանի դրամարկղային հանգույց»,- նշված է պատասխան նամակում։ 

Այսպիսով, մամուլում հայտնված պնդումները, թե Քյարամյանը Շուշիից հեռացել է ինկասացիայի մեքենայով՝ իր հետ տանելով գումարներ, որևէ հիմնավորում չունեն: Ավելին՝ Սեյրան Օհանյանը, որը ներկայիս իշխանությունների դեմ է արտահայտվում, հաստատել է ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` MediaportԱրգիշտի ՔյարամյանՇուշի

Հարակից հոդվածներ

Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից 10 ամիս անց  մեղադրյալներ չկան, հանգամանքները պարզ չեն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից 10 ամիս անց մեղադրյալներ չկան, հանգամանքները պարզ չեն

17:07, 17 Հլս, 2024

Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում պայթյունի և սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների և անհետ կորածների հարազատները հուլիսի...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են

12:25, 12 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ
Չդասակարգված

Ալիևը կեղծում է. Ադրբեջանի վերահսկողության տակ hայկական մշակույթը պաշտպանված չէ

19:14, 24 Հլս, 2023

Եթե շտապում ես. համառոտ՝ նյութի մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պաշտպանված է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens