ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից 10 ամիս անց մեղադրյալներ չկան, հանգամանքները պարզ չեն

17:07, 17 Հլս, 2024

Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում պայթյունի և սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների և անհետ կորածների հարազատները հուլիսի 11-ին բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ։ Մասնավորապես, հրդեհի հետևանքով անհետ կորածների հարազատները կառավարությունից պահանջում էին տեղեկություն տրամադրել  նրանց մասին։ 

«Կարծես թե ոչ ոք չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միևնույն է, որ կան անհետ կորածներ, բայց մենք վստահ ենք, որ տղաները ողջ են, գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 7-ին ունենք գրանցված զանգ, զանգը եղել է Շուշիից, անհետ կորածներից Կարենը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է ԱԱԾ-ին, Կարմիր խաչին, բայց մինչ օրս որևէ տեղեկություն չկա»,- ասել էր ցույցի մասնակիցներից մեկը։ 

Ստեփանակերտում բռնի տեղահանության օրերին խոշոր պայթյունը տեղի էր ունեցել 2023 թ․ սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից Հայկազով զորամասի բենզինի պահեստում։

Այս դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի մասին վերջին անգամ խոսել է միայն Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ 2024-ի հունվարին իր ամփոփիչ հարցազրույցում։ Նա նշել էր, որ պայթյունի դեպքը քննվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման վարույթի շրջանակներում։ «Այս վարույթը նախաձեռնվել և քննվում է այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխել է էթնիկ զտման իրողությունից։ Քանի որ մարդիկ օրհասական վիճակում են եղել, վառելիք են փորձել ձեռք բերել, ուրեմն անելանելի վիճակում են եղել, դա վկայում է այն հոգեբանական երևույթների մասին, որոնցում իրենք հայտնվել են Ադրբեջանի քաղաքականության հետևանքով»,- ասել էր նա։ 

Ըստ Քյարամյանի, պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով մահացել էր 218 անձ, 21-ը համարվում են անհետ կորած, իսկ 3-ի դիերը չեն նույնականացվել։

ՔԿ նախագահը նաև ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակը գրավոր կերպով պահեստը հանձնել էր ԼՂ կառավարությանը, հավանաբար՝ ՊԲ-ի լուծարվելու պատճառով։ ՔԿ նախագահի խոսքով՝ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք:

Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում դեկտեմբերի 22-ին տարածվել էր տեղեկություն պայթյունի հետևանքով տուժած անձանց մասին․ մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել էր նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։ 

«Փաստերի ստուգման հարթակը» Քննչական կոմիտեից ու վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հարցումներով փորձել է պարզել՝ ի՞նչ փուլում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ և վերջապես՝ ո՞րն է պայթյունի հիմնական վարկածը։

Մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ ի՞նչ փուլում է պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը։ Սակայն հարցը մնացել է անպատասխան։ Մեր մյուս հարցին՝ քրեական վարույթի քննության տասն ամիսների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել ու ի՞նչ է պարզել քննչական խումբը, պատասխանել են․ «Կատարվել են մեծաքանակ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչային փորձաքննություններ, որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, նախաքննությունը շարունակվում է»։

Քննչական կոմիտեից չեն պատասխանել նաև հարցերին, թե արդյո՞ք արդեն պարզ են փորձաքննությունների արդյունքները և վերջապես՝ հրդեհի բռնկման համար ի՞նչ վարկած է դիտարկում նախաքննական մարմինը։

«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հարցերին ի պատասխան, նշել են Քննչական կոմիտեից։

Գլխավոր դատախազությունից մեր հարցմանը գրեթե նույնաբովանդակ պատասխանն են տվել՝ ընդգծելով, որ կատարվել են վկաների ու տուժողների հարցաքննություններ։ Փորձաքննությունների արդյունքների մասին մեր հարցին դատախազությունից պատասխանել են, որ դրանց մի մասը հայտնի է, սակայն չեն հանրայնացնում։ 

Գլխավոր դատախազությունը չի պատասխանել նաև հարցին, թե ինչպե՞ս է, որպես վերահսկող մարմին, գնահատում վարույթն իրականացող մարմնում՝ Քննչական կոմիտեում իրականացվող քննությունը։

Այսպիսով, ողբերգական պայթյունից 10 ամիս անց դրա պատճառների էական հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ։ Չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, հանրությանը հայտնի չեն բազմազան փորձաքննությունների արդյունքները և անպատասխան են մնում տուժողների իրավահաջորդների հարցերը՝ իրենց անհետ կորած հարազատների մասին։

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Աննա ՎարդապետյանԱրգիշտի Քյարամյանստեփանակերտքննչական կոմիտե

Հարակից հոդվածներ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

50 հազար դոլար և 52 մլն դրամ․ Արգիշտի Քյարամյանի եկամուտները և կանխիկ միջոցները կտրուկ աճել են

12:25, 12 Հլս, 2024

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները: Այս...

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում

11:01, 7 Հկտ, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են...

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)
Սխալ

Տիգրանաշենի ճանապարհին բեռնատարի այրման պատճառը ադրբեջանական կրակոցը չէ (տեսանյութ)

18:18, 20 Սպտ, 2022

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 17-ին հայտնել էր, որ Երասխից դեպի Տիգրանաշեն գնացող հատվածում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է հայկական բեռնատար...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens