ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

Քրիստինե Հալաջյանը «Տիգրան Մեծ» պետական շքանշանով չի պարգևատրվել

20:10, 6 Սպտ, 2021

ՖԵՅՔ

«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Լոսի Քիսոն պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով» վերնագրով նյութ է հրապարակել՝ գրելով, թե ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը, որը վերջին օրերին Հայաստանում է գտնվում, «X զորամաս-թանգարանում» պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով։

Հրապարակումն օգտատերերի շրջանում մեծ վրդովմունք և դժգոհություն էր առաջացրել։ Այն արտատպել էին 7or.am, zham.am, analitik.am, auroranews.am, politik.am, armday.am լրատվականները և մի շարք սունկ կայքեր։ Տեղեկությունն ակտիվորեն տարածվում էր նաև ֆեյսբուքյան էջերում և օգտատերերի շրջանում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակումը և պարզել, որ տեղեկությունը մանիպուլյատիվ է տարածվում։ 

Մեդալը պետական չէր

Թեև hraparak.am կայքի ամբողջական հոդվածում նշված էր, որ «Քրիստինե Հալաջյանը պարգևատրվել է «Հայոց ազգային բանակի» ռազմական միավորման կողմից», միևնույն է, բազմաթիվ ընթերցողների մոտ սխալ կարծիք էր ձևավորվել, որ մեդալը պետական է, իսկ պարգևատրումն իրականացվել է իշխանությունների կողմից։

Սակայն ուսումնասիրելով Քրիստինե Հալաջյանի ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակված պարգևատրման տեսանյութը՝ FIP.am-ը պարզեց, որ Հալաջյանը չի պարգևատրվել պետական մեդալով։ Նրան մեդալը շնորհվել է հասարակական կազմակերպության կողմից։

Հրապարակված տեսանյութում ներկայացված է «X զորամաս-թանգարանում» տեղի ունեցած պարգևատրման արարողությունը, որի ժամանակ էլ Հալաջյանն անձամբ մի քանի անգամ հայտնում է, որ պարգևը ստացել է «Հայոց ազգային բանակի» կողմից, ինչպես նաև ցուցադրում մեդալը՝ այն, սակայն, սխալմամբ շքանշան անվանելով։

Տեսանյութից վերցված այս կադրից պարզ է դառնում, որ և՛ վկայականը, և՛ մեդալը որևէ աղերս չունեն պետական բարձր պարգև հանդիսացող «Տիգրան Մեծի» շքանշանի հետ։

Հարկ է նշել, որ «Տիգրան Մեծ մեդալ» պետական պարգև գոյություն չունի և բացակայում է օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության մեդալների ցանկում։ Համաձայն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ կա նմանանուն «Տիգրան Մեծի» շքանշանը։

Նույն օրենքի արդեն 10-րդ հոդվածում նշվում է, որ Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և հստակ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգևատրվել «Տիգրան Մեծի» շքանշանով։

Բացի այդ, համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` միայն վարչապետի առաջարկությամբ։ Պարգևատրման վերաբերյալ նախագահը հրապարակում է հրամանագիր։ Քրիստինե Հալաջյանին պարգևատրելու մասին նախագահի կայքում որևէ տեղեկություն չկա։

Իսկ ո՞վ էր պարգևատրել

Տեսանյութում ներկայացված վկայականից, ինչպես նաև պարգևը ստացած Հալաջյանի խոսքերից պարզ է դառնում, որ մեդալը նա ստացել է «Հայոց ազգային բանակ» կազմակերպության կողմից, որի կնիքն էլ հենց դրված է վկայականի վրա։

Ժամեր անց մամուլում տարածվեց տեղեկություն, որ «Հայոց ազգային բանակում» ՀԿ-ն հերքում է իր կողմից պարգևատրումը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ հասարակական կազմակերպության անունից մեդալը հանձնած Գագիկ Մնացականյանը չի հանդիսանում կազմակերպության անդամ։

«Գագիկ Մնացականյանը վաղուց իմ տեղակալը չէ և ՀԱԲ անունից որևէ Քրիստինե ոչ մի շքանշան չի ստացել»,- Newspress.am-ի հետ զրույցում հայտնել էր ՀԿ-ի նախագահը։

Նկատենք, որ նույնանուն մեդալներով Հայաստանում պարգևատրում են նաև այլ բազմաթիվ ռազմա-մարզական միավորումներ և կազմակերպություններ, ինչն էլ հաճախ շփոթությունների տեղիք է տալիս։ 

Նշենք, որ ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ «Տիգրան Մեծի» պետական շքանշանով պարգևատրվել են Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ համացանցում տարածվող տեղեկությունն այն մասին, որ ամերիկաբնակ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը պետական պարգև է ստացել, մանիպուլյատիվ է։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀրապարակՔրիստինե Հալաջյան

Հարակից հոդվածներ

Ռազմական դրության ժամանակ ԱԺ ընտրության արգելքը նախևառաջ սահմանադրական պահանջ է. «Հրապարակը» մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Ռազմական դրության ժամանակ ԱԺ ընտրության արգելքը նախևառաջ սահմանադրական պահանջ է. «Հրապարակը» մանիպուլացնում է

15:41, 18 Մրտ, 2021

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա՝ մարտի 18-ի համարում գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում...

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է
Սխալ

ԱՀԿ-ն թեստերի փորձաքննություն չի իրականացնում. Hraparak.am-ը մանիպուլացնում է

18:59, 4 Սպտ, 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են. «Հրապարակ»

Հայաստան Իտալիայից ծանրոցներ գալիս են. «Հրապարակը» սխալ է
Սխալ

Հայաստան Իտալիայից ծանրոցներ գալիս են. «Հրապարակը» սխալ է

19:03, 7 Հլս, 2020

Hraparak.am-ը հուլիսի 2-ին «Սահմանը փակ է՝ Հայաստան անգամ նամակ ու ծանրոց ուղարկելու..» վերնագրով նյութ էր հրապարակել, որում հեղինակը, մեջբերելով ֆեյսբուքյան...

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական չէ․ Հրանտ Բագրատյանի հայտարարություններն անհիմն են
Սխալ

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական չէ․ Հրանտ Բագրատյանի հայտարարություններն անհիմն են

19:51, 13 Մյս, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքը վերջին ամիսներին բուռն քննարկումների առիթ է դարձել։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens