ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ռազմական դրության ժամանակ ԱԺ ընտրության արգելքը նախևառաջ սահմանադրական պահանջ է. «Հրապարակը» մանիպուլացնում է

15:41, 18 Մրտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա՝ մարտի 18-ի համարում գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ 

«Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ»,- մեջբերել է «Հրապարակը» ԸՕ փոփոխությունների նախագծից և ենթադրել, որ դրանով հերթական «աճպարարությունն» է արվում, որի շնորհիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա հրաժարական տալ, բայց արտահերթ ընտրություններ չնշանակվեն։ 

Օրաթերթն իր հոդվածում նաև հստակեցրել է, որ գործող օրենսդրությունը նման կարգավորում արտահերթ ընտրության համար չի սահմանում, և ռազմական դրության ժամանակ սահմանափակումը գործում է միայն ԱԺ հերթական և ՏԻՄ ընտրությունների դեպքում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանո՞վ է տեղին «Հրապարակի» այս պնդումը։ 

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրության արգելքը սահմանադրական պահանջ է

Սահմանադրության 91-րդ հոդվածի երկրորդ մասով հստակ սահմանված է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում։ Սա նշանակում է, որ առհասարակ որևէ ընտրություն՝ կլինի դա հերթական, թե արտահերթ, տեղի ունենալ չի կարող։ Սահմանադրությունում նաև նշվում է, որ այս դեպքում Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Այսինքն՝ սահմանվում են նշանակված ընտրության անցկացման ժամկետները։

Գործող Ընտրական օրենսգրքով ևս արգելք է դրված ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ և ՏԻՄ ընտրությունների համար

2016 թ․-ի մայիսի 25-ին ընդունված և ներկայում գործող Ընտրական օրենսգրքով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրությունների արգելք է դրված։ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Այստեղ, սակայն, հաշվի չի առնվում, թե ինչպես պետք է վարվել ռազմական դրության ժամանակ արտահերթ ընտրությունների դեպքում, և նշվում են միայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի և ՏԻՄ հերթական ընտրությունների անցկացման պայմաններն ու ժամկետները։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով, ինչպես գործող օրենսգրքով ու Սահմանադրությամբ, կրկին սահմանվում է, որ երկրում ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ո՛չ արտահերթ և ո՛չ էլ հերթական ընտրություններ չեն անցկացվում։ Նախագծով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հետաձգված ԱԺ թե՛ հերթական և թե՛ արտահերթ ընտրությունները պետք է կայանան դրության ավարտից հետո (գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների մասով դա հստակ չէ):

Ավելին՝ նշված սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։

Այսպիսով, «Հրապարակ» օրաթերթի նկատառումը, թե «Իմ քայլը» խմբակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում, մանիպուլյատիվ է, քանի որ, ինչպես նշեցինք, ընդամենը լրացվել է օրենքի բացը, իսկ ընտրությունների արգելքի պահանջը սահմանադրական է:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԱրտահերթ ընտրություններընտրական օրենսգիրքՀրապարակ

Հարակից հոդվածներ

Ղրիմի պաշտոնյաները՝ Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում․ ԱԺ-ն տեղյակ չի եղել
Առանց վճռի

Ղրիմի պաշտոնյաները՝ Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում․ ԱԺ-ն տեղյակ չի եղել

18:54, 6 Ապր, 2022

Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել...

«ՔՊ-ի» թեկնածուն նախընտրական շրջանում դրամական օգնություն է բաժանում Վեդիում
Առանց վճռի

«ՔՊ-ի» թեկնածուն նախընտրական շրջանում դրամական օգնություն է բաժանում Վեդիում

17:44, 10 Մրտ, 2022

Վեդիում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը նախընտրական շրջանում համայնքային բյուջեից օգնություն է բաժանում։ Նախորդ...

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ու իր հետ կապված ընկերությունները՝ բազմաթիվ «պարտքային» դատական գործերի առանցքում
Տվյալների լրագրություն

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ու իր հետ կապված ընկերությունները՝ բազմաթիվ «պարտքային» դատական գործերի առանցքում

18:16, 7 Մրտ, 2022

Օրեր առաջ լրատվական կայքերում և համացանցում տեղեկություն տարածվեց, որ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան անբավարար ֆինանսական միջոցների պատճառով կանգնած է փակման վտանգի...

5-րդ ՄԻՊ-ը ստանձնեց պաշտոնը․ ամփոփելով նախորդ ՄԻՊ-երի գործունեությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5-րդ ՄԻՊ-ը ստանձնեց պաշտոնը․ ամփոփելով նախորդ ՄԻՊ-երի գործունեությունը

12:48, 24 Փտր, 2022

Հայաստանի Մարդու իրավունքների հինգերորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պաշտոնն ստանձնեց այսօր՝ 2022 թ․ փետրվարի 24-ին։ Նրան Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացրել...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens